Սիրահարների այգի

Երևանի Սիրահարների այգի, առաջին և միակ ճապոնական այգին է Հայաստանում, որը գտնվում է ԵրևանիԱրաբկիր համայնքում։ Այգու տարածքում է գտնվում նաև Երևանի մետրոպոլիտենի«Մարշալ Բաղրամյան» կայարանը։ Սովորական օրերին այգին ունենում է 400-500 այցելու։

Այգին գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարից, և կոչվել՝ «Կոզեռնի այգիներ». այն ժամանակ էլ տնկվել են այգու ծառերի մեծ մասը։ 1949 թվականին ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինիծննդյան 150 ամյակի շնորհիվ, այգին անվանվում է Պուշկինի այգի, իսկ 1970 թվականին այգին և նրան կից պողոտան (այժմյան և նախկինում էլ Մարշալ Բաղրամյան) վերանվանվում է Բարեկամության՝ խորհրդային ժողովուրդների «եղբայրությունը» նշանավորելու համար։

Հայաստանի անկախությունից հետո, 1995 թվականին Երևանի պատգամավորների խորհրդի որոշմամբ այգին վերանվանվում է Երևանի Սիրահարների այգի։ Այդ անվանումը գալիս է Դեմիրճյան փողոցիժողովրդական անվանումից։

2007 թվականին այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի և Պողոսյան այգիների մաս կազմում: Վերակառուցման նախագիծը իրականացվոմ է շվեյցարաբնակլանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական և արևելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախի կողմից, ով մեկուկես տարվա ուսումնասիրությունից հետո կատարում է էսքիզ, որն արժանանում է Երևանի քաղաքապետարանի հավանությանը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s