Մանկական երկաթուղի

Երևանում մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարը 1935 թվականին առաջ է քաշել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ Այն գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Հրազդանի կիրճում, երկարությունը՝ 2,1 կմ: Կայարանները՝ «Հայրենիք», «Պիոներական» և «Ուրախություն» հարթակ։

1935թվականին ԽՍՀՄ պետպլանի կողմից Երևանի մանկական երկաթգծի կառուցումը մտել է 1936 թվականի տարեկան ծրագրի մեջ։ 1936 թվականի ապրիլի 22-ին՝ համամիութենական շաբաթօրյակի ժամանակ, Աբովյանի անվան քաղաքային այգում Աղասի Խանջյանը դրել է այն հիմնաքարը, որի վրա կառուցվել է «Փարոս» կայարանը։ Այն հետագայում վերանվանվել է «Հայրենիք»։ Նախատեսված էր մանկական երկաթուղին շահագործման հանձնել 1937 թվականի նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխությանհաղթանակի օրը: Պաշտոնապես բացվել է 1937 թվականի հուլիսի 6-ին։

Մանկական երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետը Միքայել Մազմանյան է: Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցված է եղել փայտից` կրկին Միքայել Մազմանյանի նախագծով։ 1940-ականների վերջին այն փոխարինվեց քարի շենքով, որի հեղինակն է ճարտարապետ Գոհար Գրիգորյանը։

1937 թ. գործարկվեցին Պոդոլսկիշոգեքարշային գործարանի կողմից մանկական երկաթուղուն նվիրած 159-434 շոգեքարշն ու երեք մարդատար վագոնները։ 1937 թ. պատրաստված այդ շոգեքարշը այսօր չի գործում և համարվում է Հայաստանի ամենահին շոգեքարշը։ Գտնվում է «Հայրենիք» կայարանի տարածքում։ «Ուրախություն» կայարանից դեպի «Պիոներական» կայարան տանող հատվածի թունելը կառուցվել է 1956 թ.։ Թունելի երկարությունը 45 մ է։ Նախկինում կայարանի շենքում եղել է կայարանապետի և հերթապահի առանձնասենյակները, հեռագրատունը, առողջապահական սենյակն ու դրամարկղը։ Խաղահրապարակում եղել են ջրի մեծ ավազաններ, շատրվաններ, ընթերցարան, պարերի եւ մարզախաղերի հրապարակ, խաղարան, ծիծաղի սենյակ, կիոսկներ, բուֆետ և այլն: Խաղահրապարակից դեպի կայարան տանող բարձունքի վրա տեղադրված է եղել Ստալինի մեծ արձանը: 1937 թ. նախատեղվում էր մանկական խաղահրապարակը ընդլայնել մինչև 7 հա։ Այն ունենալու էր ամառային կինոթատրոն, լողարաններ, շտապ օգնության կայան, մեծ գրադարան-ընթերցարան, նաև առանձին հիդրոկայան։ Մանկական երկաթուղին քաղաքի կենտրոնի հետ կապում են երկու թունելները։ Ալեքսանդր Թամանյանը համարում էր, որ Հրազդանի կիրճն իր բնությամբ պետք է ծառայեր որպես հանգստի գոտի։ Նա նախատեսել էր երկու թունելներ, որոնք Երևանի Գլխավոր պողոտան պիտի կապեին Մանկական երկաթուղու հետ։ Այդ թունելներով Հրազդանի կիրճի մաքուր օդը պիտի հասներ քաղաքի կենտրոն։ 400 մ երկարությամբ երկու թունելները կառուցվեցին 1940-ականներին՝ ի սկզբանե ձևակերպված լինելով որպես պատերազմի ապաստարաններ։ Ներկայումս թունելները գտնվում են անմխիթար վիճակում։ Դրանցից մեկը խցանված է աղբով և չի գործում։ Թունելի երեսպատման երկաթները տեղ-տեղ դեֆորմացվել են, կան խոնավության հետքեր և փլուզման վտանգ։ Տարածքը վերահսկվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանկողմից:Նախատեսվում էր թունելներն օգտագործել մետրոպոլիտենի նոր գծի համար, որը Բարեկամությունկայարանով պիտի հասներ մինչև Երևանի լամպի գործարան։ Թունելների դիմաց՝ այգու մուտքի մոտ տեղադրված են աղբյուրներ՝ ԽՍՀՄ-ի հերոսների անուններով։ Թունելի վերևում՝ ժայռերի մեջ տեղադրվել է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանի«Հովազ» քանդակը։ Ներկայումս գնացքն անցնում է այլևս չգործող «Ուրախություն» կայարանի կողքով և կանգնում է «Պիոներական» կայարանում։ Քանի որ այն նույնպես չի գործում, մարդիկ մնում են իրենց տեղերում և գնացքը հետընթաց վերադառնում է «Հայրենիք» կայարան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s