Մայիսի 30֊ին քոլեջի զբոսաշրջության բաժնի մի խումբ ուսանողներով ուղևորվեցինք Վայոց ձոր։ Բնականաբար մենք ճանապարհին ունեինք կանգառներ,իսկ մեր առաջին կանգառը Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։
Այն կառուցել է ճարտարպետ,քանդակագործ,մանրանկարիչ Մոմիկ Վարդապետը 1321 թվականին։ Այստեղ շատ խորհրդավոր պատկերներով խաչքարեր կային։
Մեր հաջորդ կանգառը Նորավանքն էր։ Չքնաղ տեսարան էր այստեղ։ Ախր չհիանալ այստեղի բնությունով և ճարտարապետական կառույցներով ուղղակի անհնար է,բայց պետք է շտապեինք,քանի որ Գլաձորի մեր բարեկամները անհամբեր մեզ էին սպասում։
Վերջապես հասանք Գլաձորի դպրոց և սկսվեցին մեր անահնկալները։ Նախ երբ իջանք,երեխաները, ուսուցիչները մեզ դիմավորեցին երգ ու պարով։ Շատ լավ էր, որ բոլորս միմյանց ճանաչում էինք, էլ կարիք չկար ծանոթանալու֊հարմարվելու,ավելին՝ մենք հասցրել էինք կարոտել։
Հագեցած օր ունեցանք։ Իսկ հաջորդ օրը հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը։ Թեպետ դժվարությամբ բարձրացանք, բայց այնտեղ հասնելուն պես մոռացանք ճանապարհի բոլոր դժվարությունները,հասկացանք որ արժեր այդ ճանապարհը անցնել։
Անհամբեր սպասում էինք, թե երբ ենք հասնելու Արատես։ Կարծես մեր տունը լիներ, համել մեզ այնտեղ սպասում էին Տիկին Թերզյանը և Տիար Յուրան ու մենք շուտ ուզում էինք հասնել Արատես։ Տեղավորվեցինք և մի փոքր հանգիստալանուց հետո արդեն խարույկ վառեցիքն։ Հաջորդ օրը առավոտյան վերադարձանք տուն. Ափսոսանքով որ երեք օրը այդքան շուտ անցավ, բայց ուրախ որ հիանալի ճամփորդություն ունեցանք։