Երկրագործ֊պարտիզպան սեբաստացիների հունիսի 5֊ի ուղերձը

Ուսումնական աշխատանք. Թարգմանում ենք անգլերեն։

Հրավիրում ենք 2019թ. հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, ժամը 9։00-ից մինչև ժամը 13։00, մեկ ժամ անցկացնելու մեզ հետ, կրթահամալիրի բանգլադեշում՝ ամառային կրթական պարտեզում, դպրոց-ճամբարներում։ Դպրոցների ղեկավարները կներկայացնեն՝

 

 
 
  • կրթահամալիրի նախակրթարանների, դպրոցների գործունեությունը մայիսի 27-ից՝ որպես բացօթյա ուսումնական, փառատոնային բաց ճամբարներ, ամառային դպրոց՝ տարատարիք սովորողների-սաների բացօթյա լողի հրճվանքով.
  • կրթական պարտեզ շրջակա միջավայրի ամառային խնամքը սովորող-ուսուցիչ ճամբարականների միջոցով, դժվարությունները.
  • քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի կազմակերպումը, ընթացքը.
  • և մեր արտագնա բնապահպանական-հայրենագիտական-ռազմամարզական-ընթերցողական-փառատոնային բաց դպրոցը Վայոց ձորի Արատեսում, Գեղարքունիքի մարզում՝ Սևանի «Ժայռում», Մադինայում։

Ամառային այսպիսի կազմակերպումը՝ որպես կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով ձեռքբերում, կարող է օգտակար լինել Հայաստանով մեկ։

Իսկ ժամը 13։00-14։00 կրթահամալիրի Մայր դպրոցում՝ Մարմարյա սրահում (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25), կլոր սեղանին Ձեր մասնակցությամբ կքննարկենք կրթական պարտեզի խնամքի, ոռոգման, դրա ռեժիմի հարցերը, դրանց խոչընդոտող պատնեշների, ցանկապատերի, անգործության հաղթահարումը «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով՝ որպես անվտանգ, հետաքրքիր, շարունակ խնամվող թավիշ միջավայր։

Համեցեք։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Րաֆֆի 57, հեռախոս՝ 747246, info@mskh.am

Կրթահամալիրի տեղեկատու

Երկրագործ-պարտիզպան սեբաստացիների հունիսի 5-ի ուղերձը

Protected Child in a Continuously Cared off Open Environment

You are invited on June 5, 2019, on the World Environment Day, from 9:00 to 13:00, to spend four hours with us, in the Educomplex Bangladesh (South-West district of Yerevan), in the summer educational garden, school camps. The school heads will present:
• The activities of the Educomplex pre-schools and schools as open air educational festive open camps, as a summer school for different age groups with a joy of outdoor swimming;
• The summer maintenance of the educational garden by the learner-teacher campers, difficulties to overcome;
• The organization and process of the Annual International Festival of Sculpture, Architecture and Surrounding Environment;
• Our outgoing ecological- country study-military sportive-reading-festive open school in Arates Schooling Center of Vayots Dzor, in Gegharkunik Province in the Zhair Rest Zone on the shore of Sevan, and in Madina.
Such a summer organization as an achievement of our author educational program, will be useful all over Armenia.
And from 13:00 to 14:00 there will be a round-table discussion in the Marble Hall of the Educomple (Babajanyan 25). We will discuss the issues of the maintenance, irrigation regime of the educational garden and also the ways of overcoming the barriers, useless fences realizing the project “Educational Garden in the Residential Suburb” the purpose of which is a safe, interesting, continuously cared off velvet environment.
Tou are Welcome!
“Mkhitar Sebastatsi” Educational Complex, Raffi 57, tel: 747246 info@mskh.am

Farmer-gardener Sebastatsies’ June 5 Appeal

Երկրագործ֊պարտիզպան սեբաստացիների հունիսի 5֊ի ուղերձը

Ուսումնական աշխատանք. Թարգմանում ենք անգլերեն։

Մենք մեր համայնք Երևան քաղաքի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իշխանություններին դիմում ենք մեր անմիջական շրջակա միջավայրի պաշտպանված, անվտանգ, խնամված պահելու միասնական խնդրով։

Քաղաքը շարունակ մաքուր, խնամված, կանաչ պահելու գործը մերն է՝ քաղաքացունը, բոլոր տարիքների բնակիչներինը. թողե՛ք մեզ։ Դուք մեզ՝ երկրարագործ-պարտիզպան երևանցիներիս աջակցություն-սպասարկումն ապահովեք այնպես, որ՝

  • կանաչին-ծառին-թփին, միջթաղային անցումին, խաղահրապարակին, պուրակին հատկացված հողը՝ պետական-համայնքային, բոլորիս սեփականությունը, այլ նպատակի չծառայի, չօտարվի, չանապատանա.
  • երկրագործ-պարտիզպանը ժամանակին ու կարգով ունենա անհրաժեշտը՝ ոռոգման ջուր՝ անխախտ ռեժիմով, ստանա ոռոգման համակարգի ստեղծման-նորոգման, կանաչի խնամքի-սպասարկման միասնական ծառայություններ։

Մենք ստանձնել ենք մեր մանկավարժության բաց ֆիզիկական աշխարհի՝ կրթահամալիրին հանձնված ու հարակից տարածքների, մեր կրթական պարտեզի շուրջտարյա, ամենօրյա խնամքը՝ որպես ուսումնական աշխատանք։ Հրապարկեք ոռոգման ջրի ռեժիմը կրթահամալիրի բանգլադեշում, նրա շրջակա միջավայրում, որ ամռան տապին մեր ստեղծած կանաչ լանջերը, մեր պարտեզները, մարգագետինները, պուրակները խնամված մնան՝ որպես թավիշ-աճող-տարածվող օազիս։ Եվ ապահովեք, որ թաղամասի մյուս ուսումնական հաստատություններին, այլ կազմակերպություններին, բնակելի շենքերին նպատակային օգտագործմանհանձնված հողը խնամվի այնպես, որ բնակելի արվարձանում բոլորիս կրթական պարտեզը միասնական-ներառական լինի։

Միացեք մեզ։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Րաֆֆի 57, հեռախոս՝ 747246, info@mskh.am

Farmer-gardener Sebastatsies June 5 Appeal

We appeal to the authorities of the municipality of Malatia-Sebastia District in Yerevan, with a joint heartfelt request to maintain our community immediate surroundings protected, secure, safe and well cared of.

The work of keeping the city always clean, well cared of and green is ours: citizens’, inhabitants’ of all ages. Leave it to us. Your task is to provide us, farmer-gardener citizens of Yerevan, with a support-service so that:

  • the state-community piece of land allocated to greenery, inter-block passages, playgrounds, parks may not serve for other purposes, may not be alienated or become desolated.
  • Farmer-gardeners can get all the necessary things in time: irrigation water in uninterrupted mode, get joint services of creation and renovation of irrigation systems and maintenance of greenery.

We have taken over all the year round, day-to-day care of our educational garden, the open physical world of our pedagogy and the adjacent territories of the Educomplex,as a form of educational work. Publish the irrigation water regime in the Educomplex Bangladesh (the South-West district of Yerevan) and in its surroundings, so that our green slopes, our gardens, meadows, lawns and parks can remain as a growing green oasis in the heat of the summer. And ensure that the land allocated to other educational institutions, other organizations, residential buildings for the purposeful use, will be taken care of with the same approaches so that our educational garden in the residential suburb can be inclusive.

Join us!

″Mkhitar Sebastatsi″ Educational Complex, Raffi 57, tel: 747246 info@mskh.am

An invitation to the review of World Environment Day on June 5