Պասկևիչի կամուրջ, Թանահատի վանք, Սբ. Աննա եկեղեցի, Օրբելյանների իջևանատուն

Պասկևիչի կամուրջ

Գտնվում է Վայք քաղաքից հարավ-արևմուտք: Քաջբերունին կամրջի մասին գրում է. «… գետի հատակի մեծ սալից բարձրանում է կրաշաղախ լայն պատ` երկու ժայռերից հավասար հեռավորությամբ:

Պատը վերևում վերջանում է երկու սենյակով, որի դռներն ու լուսամուտը երևում են: Սենյակների տանիքը եղել է կամուրջի հատակը, որ անշուշտ շինված է եղել փայտից: Այժմ փայտաշեն հատակը չկա» Կամուրջն ըստ Քաջբերունու անուն չունի, սակայն ժողովուրդը, չգիտես ինչու, այն կոչում է «Պասկևիչի կամուրջ»: Վ. Հարությունյանը նշում է, որ այն կոռուցվել է XVII դարում: Տեղացիների մոտ տիրապետող է այն կարծիքը, որ կամուրջը կառուցվել է ռազմավարական նպատակներով:

Արտավանի կամուրջը (XVII դար) գտնվում է գյուղի մեջ:. Քաջբերունին այդ կամրջի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ է հաղորդել:«…Մի առատ առու սկիզբն առած մերձավոր բազմաթիվ աղբյուրներից և անցնելով գյուղի մեջ մի փոքր հնաժամանակյա կարմրաշեն քարե կամուրջի տակից արագությամբ զառիվայրով փախչում է դեպի Արփա»: Կամուրջը ոչ միայն կանգուն է նաև մեր օրերում և գյուղի երկու հատվածներն իրար կապող միակ ճանապարհն է:

Թանահատի վանք

Պատմիչները հիշատակում են Թանահատի (Թանադեհի վանքը) 8-րդ դ.-ից։ Այն եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոններից։

Վանքի գլխավոր եկեղեցին` Սբ Ստեփանոսը (1), կառուցվել է 1273-1279 թթ.` Պռոշյան իշխանների հովանավորությամբ։ Այն ներքուստ խաչաձև է, չորս անկյուններում ավանդատներով (արևելյան-ները երկհարկ են), արտաքուստ` ուղղանկյուն, 12-նիստանի սլացիկ թմբուկով և հովանոցաձև վեղարով գմբեթով։ Հարավային պատին քանդակ-ված է Պռոշյանների զինանշանը` արծիվ, ճանկերում` գառ։

Հուշարձանին հյուսիսից կից է Սբ Նշան միանավ եկեղեցին (2)` կառուցված 13-րդ դ.։ Ուշագրավ է մուտքի բարավորի որսի տեսարան պատկերող բարձրարվեստ հարթաքանդակը։ 1970 թ. վանքի հարավարևմտյան կողմում պեղումներով բացվել են զույգ ավանդատներով միանավ եկեղեցի (3), աշխարհիկ շենքեր և 13-14-րդ դդ. բազմաթիվ տապանաքարեր, իսկ արևմտյան կողմում` քառակուսի հատակագծով գավիթ։

Գիտնականների մի մասի կարծիքով` այս վանքին կից գործել է Գլաձորի համալսարանը` միջնադար-յան Հայաստանի ամենանշանավոր կրթական հաստատությունը, հիմնադրված 1282 թ., որտեղ ուսումնասիրել են բնագիտություն, մաթեմատի-կա, աստվածաբանություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, մանրանկարչություն և այլ առարկաներ։ Գիտնա-կանների մեկ այլ խումբ կարծում է, որ Գլաձորի համալսարանի տեղը (աղբյուրներն այն անվանում են Աղբերց վանք) դեռևս անհայտ է։

Գլաձորում ուսանել են պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, փիլիսոփաներ Եսայի Նչեցին և Հովհան Որոտնեցին, ճարտարապետ Մոմիկը, մանրանկարիչներ Թորոս Տարոնացին և Ավագը։

Սբ. Աննա եկեղեցի

Սբ. Աննա եկեղեցի, Սուրբ Աստվածածնի մոր՝ Ս. Աննայի անունը կրող եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզի Մալիշկագյուղում։ Այն կառուցվել է 2000 թ.` բարերարությամբ Արա Արշավիրի Աբրահամյանի և օծվել նույն թվականի նոյեմբերի 4-ին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ. «Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագոյն Կաթողիկոսի Ամենայն Հայոց 2000 թ. կառուցաւ Ս. Աննայ եկեղեցին Արա Արշավիրի Աբրահամյանի բարերարությամբ»։

Ս. Աննան քառաթև կենտրոնագմբեթ վեհաշուք եկեղեցի է, ունի մեկ խորան, մեկ մկրտության ավազան, երկու փայտաշեն դռներ՝ եկեղեցու արևելյան ու հարավային կողմերում, երկու ավանդատուն, որոնցից մեկը մոմավառության համար է օգտագործվում։

Եկեղեցին լուսավորվում է հինգ էլեկտրական ջահերի, ինչպես նաև գմբեթի ութ և եկեղեցու երեսուն լուսամուտների շնորհիվ։

Ս. Աննա եկեղեցին ներսից ունի հիանալի տեսք, այն գրեթե ամբողջովին զարդարված է որմնանկարներով։ Խորանի վերևի պատի վրա պատկերված է Ս. Հոգու աղավնակերպ էջը, այնուհետև գմբեթի կաթողիկեն պահող չորս կամարների անկյուններում պատկերված են չորս Ավետարանիչների՝ Ս. Մատթեոսի, Ս. Մարկոսի, Ս. Ղուկասի ու Ս. Հովհաննեսի որմնանկարները։

Եկեղեցու պատերին պատկերված են Հիսուս Քրիստոսի ծննդյան, մկրտության, խաչելության, հրեշտակի կողմից հարության ավետումի դրվագները, ինչպես նաև Հայաստան աշխարհում քարոզած առաքյալների՝ Ս. Թադեոսի ու Ս. Բարդուղիմեոսի, Հայոց դարձի, գրերի գյուտի և Լուսավորչի տեսիլքի դրվագները հավերժացնող որմնանկարները։ Եկեղեցում առանձնահատուկ դիրք է գրավում Ս. Աննայի որմնանկարը, ում անունով էլ կոչվել է եկեղեցին։ Ս. Աննա եկեղեցին շրջապատված է պտղատու և դեկորատիվ ծառերով։ Եկեղեցու բակում կանգնեցված է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը հավերժացնող հուշահամալիր, որն ունի հայերեն ու ռուսերեն արձանագրություն։ Ս. Աննայի տարածքում առանձնահատուկ կերպով աչքի է ընկնում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը։

Օրբելյանների իջևանատուն

Սելիմի իջևանատուն, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձորգավառում՝ ԵղեգնաձորՄարտունիավտոճանապարհին։ Գտնվում է Սելիմլեռան վրա (ծովի մակերևույթից 2410մ)։ 5 կմ հեռավորության վրա 2829 մ բարձրություն ունեցող Արմաղան լեռն է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s