Երևան

Նախագծերի շարք
Նպատակը
Պատրաստել զբոսաշրջային փաթեթ Երևանի մասին, որը կընդգրկի նյութեր Երևանի զբոսաշրջային, տեսարժան վայրերի, հին ու նոր ճարտարապետական կառույցների, Երևանի պատմության որոշ դրվագների մասին։ Նյութերը կլինեն երեք լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն)։

Նախագծերը շարունակական են լինելու, ընթացքում կարող են լինել որոշ փոփոխություններ։Մասնակիցները` Զբոսաշրջության բաժնի 1-2-3-րդ կուրսի ուսանողներ. Ղեկավարներ՝ Սամվել Թամազյան, Գայանե Թերզյան, Յուրա Գանջալյան,

Մարիամ Քալանթարյան, Նելլի Գեղամյան
Ժամանակը
2018- սեպտեմբեր -2019 թ հունիս
2019 թ. Սեպտեմբեր — դեկտեմբեր

Նախագծի բովանդակությունը և ընթացքը

• Ուսումնասիրել Երևանի քաղաքի, հատկապես պատմական կենտրոնի զբոսաշրջային, տեսարժան վայրերի, հին ու նոր ճարտարապետական կառույցների պատմությունը։
• Այդ հուշարձանների մասին գտնել նյութեր գրքերից, համացանցից,
• Թարգմանություններ՝ Երևանի մասին տեքստերի, նյութերի,
• Այցելել այդ վայրերը, թանգարանները։
• Կազմակերպել քայլարշավներ
o Երևանի հուշարձանները
o Երևանի զբոսայգիները
• Պատրաստել հուշարձանների, տեսարժան վայրերի մասին պատմող փոքրիկ տեքստեր (զբոսավարների համար)
• Տեքստերը թարգմանել ռուսերեն և անգլերեն
• Նկարահանել այդ վայրերի մասին պատմող գովազդային փոքրիկ ֆիլմեր
• Վարել «Զբոսաշրջության դպրոց» բլոգը՝ արտացոլելով ուսումնական-ճամփորդային ողջ գործունեությունը
• Տարրական և միջին դպրոցի սովորողների ուսումնական ճամփորդություններին միանալ որպես զբոսավարներ
Նախագծի «քարտեզ»
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
Պատմական թանգարաններ, Արգելոց-թանգարաններ, Հնավայրեր
o Հայաստանի պատմության պետական թանգարան
o Երևանի պատմության թանգարան
o Կարմիր բլուր հնավայր (Թեյշեբաինի)
o Շենգավիթ բնակատեղի
o «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
o «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
o «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան
o Մատենադարան
o Ժողովրդական ստեղծագործության կենտրոն
o Մայր Հայաստան զինվորական թանգարան
Արվեստ. տուն-թանգարաններ, պատկերասրահներ
o Հայաստանի ազգային պատկերասրահ
o Փարաջանովի տուն-թանգարան
o Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
o Երվանդ Քոչարի թանգարան
o Երևանի ժամանակակից արվեստի թանգարան
o Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
o Երևանի ռուսական արվեստի թանգարան
o Փայտարվեստի թանգարան
o Տեր-Ղազարյանների միկրոքանդակի թանգարան
Գրական Երևան
o Գրականության և արվեստի պետական թանգարան
o Աբովյանի տուն-թանգարան
o Թումանյանի տուն-թանգարան
o Կապուտիկյանի տուն-թանգարան
o Ավետիք Իսահակյանի տուն թանգարան
o Չարենցի տուն-թանգարան
o Դեմիրճյանի տուն-թանգարան
Թանգարան-ինստիտուտներ
o Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
o Ա.Թամանյանի անվ. Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
o Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ
o Երևանի հուշարձանները
o Երևանի զբոսայգիները
ԵՐԵՎԱՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ուսումնասիրել Երևանի հին շինությունների, փողոցների, թաղամասերի, դրանց անունների պատմությունը.
o Պատմամշակութային Երևան
o Երևանի թատրոնները
o Երևանի հուշարձանները
o Օպերային և բալետի ակադեմիական թատրոնի շենք,
o Ազատության հրապարակ
o Աբովյան-Աստաֆյան փողոցի պատմական շենքերի ու շինությունների պատմությունը,
o Հյուսիսային պողոտա
o Կոնդ
o Սարի թաղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s