Մայիսյան հավաքի ամփոփումը

Առաջին անգամ էի մասնակցում մայիսյան հավաքին ու փոքր-ինչ անհանգստացած էի, քանի որ պետք է ներկայացնեինք մեր անգլերենի հատուկ դասընթացը, քոլեջի մասին պատմող մեր պատրաստած ֆիլմը՝ ռուսերենով, զբոսաշրջային գործունեությանն առնչվող եզրաբառերի (տերմինների) մեր կազմած հայերեն բառարանը, որը մյուս տարի պիտի լրացնենք ռուսերեն և անգլերեն համարժեքներով: Մեր անհանգստությունը կրկնապատկվեց, երբ իմացանք, որ այլ դպրոցից աշակերտներ և ուսուցչուհիներ էլ են ներկա լինելու։ Սակայն շնորհիվ մեր լավ դասախոսների ամեն ինչ անցավ բարեհաջող։