ՇՈՒԿԱՅԻ ՍԵԳՄԵՆՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակային սեգմենտի ընտրության ռազմավարությունը լինում է 4 տեսակի.
1. մեկ սեգմենտի ընտրություն
2. ընտրում ենք մեկ ապրանքատեսակ և արտադրում բոլոր սեգմենտների համար, այսինքն՝ որոշում ենք ընդունում բավարարելու մեկ պահանջմունքի տեսակ (օրինակ՝ դեղորայք),
3. գրավել տարբեր սեգմենտներ, որոնք մեկը մյուսի հետ կապված չեն
4. ամբողջ շուկայի գրավում, այսինքն՝ արտադրում ենք բոլոր ապրանքատեսակները բոլոր սեգմենտերի համար:

Ապրանքի դիրքավորում շուկայում նշանակում է սպառողների գիտակցության մեջ որոշակի վերաբերմունք տվյալ ապրանքի նկատմամբ:
Դիրքավորման մեջ կարևոր է, թե ինչպիսի հատկություններ, առավելություններ և տարբերություններ է ընդգրկում տվյալ ապրանքը կամ ծառայությունը նպատակային շուկային առաջարկելու ժամանակ:
Կա երկու ուղղություն.
1. Երբ ֆիրման ներկայացնում է ապրանքը՝ ընդգծելով մեկ առավելություն:
2. Այս դեպքում նշում են ապրանքի երկու կամ երեք առավելություն: Ֆիրման հիմնականում աշխատում է ընդգծել այն առավելությունները, որոնք կգրավեն սպառողի ուշադրությունը:
Դիրքավորման ժամանակ ֆիրման օգտագործում է 3 տիպի ռազմավարություն.
1.Առաջինն իրենից ներկայացնում է սպառողների միջավայրում գրաված դիրքի ամրապնդում և նրանց գիտակցության մեջ որոշակի բարյացակամ վերաբերմունքի ստեղծում:
2. Երկրորդը հնարավորություն է տալիս գրավել նոր և ազատ չգրավված դիրք՝ գիտակցության մեջ:
3. Երրորդն այն ռազմավարությունն է, որն օգնում է վերադիրքավորել ապրանքը՝ ցույց տալով նրա առավելությունը մրցակից ապրանքների նկատմամբ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s