Թատրոններ

«Վանաձորի Բոհեմ կամերային թատրոն» ՀՈԱԿ-ը ստեղծվել է 1993թ.-ին`Հովհ. Աբելյանի անվան ՊԴԹ դերասաններ Գրետա Մեջլումյանի, Վրույր Հարությունյանի և Մայիս Սարգսյանի ջանքերի շնորհիվ: 1997թ.-ին թատրոնի տնօրեն է նշանակվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանը, 2013թ.-ից` Գայանե Ավագյանը:


2004 թ.-ից թատրոնը իր գործունեությունն իրականացնում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Տարբեր տարիներին «Բոհեմ» կամերային թատրոնում խաղացել են ճանաչված դերասաններ Շահեն Ոսկանյանը, Սոֆյա Սողոմոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը և ուրիշներ:

Սերգեյ Մելիքյան

1992թ.-ից «Վանաձորի տիկնիկային թատրոն» ՀՈԱԿ-ի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր- գեղարվեստական ղեկավար ԽՍՀՄ թատերական գործիչների միությունների անդամ, Հայաստանի տիկնիկային արվեստի գործիչների միության անդամ։ 2011թ.–ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալովՎանաձորի Տիկնիկային թատրոն» ՀՈԱԿ-ը ստեղծվել է 1992թ.-ին հիմնադիր տնօրեն Սերգեյ Մելիքյանի կողմից և գործում է 1994թ.-ից: Դահլիճն ունի 200 նստատեղ: Թատրոնը ելույթներ է ունեցել ոչ միայն Վանաձորում և Լոռու մարզի համայնքներում, այլև Երևանում, հանրապետության բազմաթիվ այլ համայնքներում, Արցախում, Թբիլիսիում, Վրաստանի հայաբնակ համայնքներում: Մասնակցել է բազմաթիվ մարզային և հանրապետական փառատոների, արժանացել բարձր պարգևների, հատուկ մրցանակների ու դիպլոմների: 1996-97թթ.-ին ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած Համազգային փառատոնում ճանաչվել է հանրապետության լավագույն մանկական թատրոններից մեկը և արժանացել ՀՀ մշակույթի նախարարության և թատերական գործիչների միության հատուկ մրցանակին ու դիպլոմներին: Նույն թվականին Փարիզի <<Բոհեմ>> կամերային թատերախմբի հրավերով Թումանյանի հեքիաթները ներկայացրել են Փարիզի, Մարսելի, Լիոնի ֆրանսահայ մանուկներին: 20 տարիների ընթացքում բեմադրվել է ավելի քան 42 ներկայացում: Հիմնադրման օրից թատրոնում աշխատել են նվիրյալ դերասաններ Աշոտ Սարիբեկյանը, Էդիկ Ավագյանը, Կարինե Քոչարյանը, Սուսաննա Մարգարյանը, Նառա Առաքելյանը, Հրաչիկ Ջուլհակյանը, Գայանե Վանյանը, Արման Կոլոսովը, մի շարք բեմադրություններ է իրականացրել ռեժիսոր Շահեն Իսմայիլյանը, նկարչական ձևավորումներ կատարել Արմինե Մելիքյանը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s