
Եկեք գնանք կարապի լիճ հյուսիսային պողոտայով։ Սա հյուսիսային պողոտան է: Այն շատ լայն է, այդպես չէ՞։ Գրեթե բոլոր շենքերը այս պողատայում կիսադատարկ են (half empty), որովհետև բնակարանները այս շենքերում չափազանց թանկ են։ Պողատայի երկու կողմերում ֆիրմային խանութներ են։ Զբոսաշրջիկները սիրում են քայլել այս պողոտայով։ Ահա մենք մոտենում ենք կարապի լճին։ Կարապի լիճը իր ձևով շատ նման է Սևանա լճին։ Ամռանը այստեղ կարապներ են լողում, իսկ ձմռանը այստեղ արհեստական սահադաշտ է։ Կարապի լճից դեպի ձախ Օպերայի շենքն է իր Ազատության հրապարակով: Սա Երևանի սիրտն է։
Read More »