Փոքրիկ Մերին ծովափում էր իր մայրիկի հետ.
– Մայրիկ, կարող եմ խաղալ ավազներում.
-Ոչ, սիրելիս.կկեղտոտես քո մաքուր հագուստը.
-Կարող եմ վազվզել ջրի մեջ.
-Ոչ, դու կթրջվես և կմրսես.
-Կարող եմ խաղալ մյուս երեխաների հետ.
-Ոչ, կարող ես մոլորվել.
-Մայրիկ,ինձ համար պաղպաղակ գնիր.
-Ոչ, պաղպաղակը սառն է, կհիվանդանաս.
-Փոքրիկ Մերին սկսեց լացել. Մայրը շրջվեց իր կողքին կանգնած կնոջ կողմը և ասաց.
_ 《Աստվա՜ծ իմ, դուք երբև՞է տեսել եք այսքան կամակոր երեխա》։
Փոքրիկ Ջոնը փորձում էր դպրոցական ներկայացման իր դերը: Նրա մայրը գիտեր, որ նա ամբողջ սրտով ուզում է մասնակցել, բայց նա վախենում էր, որ նրան չեն ընտրի:
Դերերը բաժանելու օրը. Ջոնը վերադարձավ դպրոցից։ Նետվեց մոր գիրկը հազիվ զսպելով հուզմունքն ու հպարտությունը.
-Մայրի՜կ.֊ գոչեց նա.
֊Կարո՞ղ ես կռահել թե ինչ է պատահել։ Ինձ տվել են ծափահարողի և բրավո բղավողի դերը:
Ուսուցչի գրառումը երեխայի օրագրում. ՙ Սամուելը շատ լավ է մասնակցում խմբային երգեցողությանը՝ ուշադիր լսելով՚: