ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԵՐԸ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ

Մարքեթինգը գործ ունի շուկայում արտադրանքի եւ ծառայությունների իրացման եւ սպառման հետ, այդ իսկ պատճառով մարքեթինգի հետ կապում են գովազդը, վաճառքը, իրացումը, շուկայի ուսումնասիրությունը, առեւտուրը, մրցակցային դիրքը եւ այլն: Այսպիսով` մարքեթինգ ասելով մենք հասկանում ենք ձեռնարկության այնպիսի քաղաքականություն, որն ունի շուկայական ուղղվածություն եւ բավարարում է շուկայի կողմից ներկայացվող պահանջները: Մարքեթինգի պահանջն այն է, որ կազմակերպությունը նպատակաուղղի իր գործունեությունը այնպիսի արտադրանքի թողարկմանը, որը կգրավի սպառողների ուշադրությունը, կապահովի շուկայում արտադրանքի պատշաճ մակարդակով ներկայացումը, սպառողի տեսանկյունից դրանց ճիշտ առաջխաղացումը, սպասարկումը, գնային քաղաքականությունը եւ բաշխումը: Մարքեթինգի խնդիրն է՝ հասնել այնպիսի գիտելիքների, սպառողների կարիքների եւ պահանջմունքների ըմբռնման մակարդակի, երբ ձեր կողմից առաջարկվող ապրանքները եւ ծառայությունները գնորդների համար կդառնան կենսական անհրաժեշտություն, եւ ձեր արտադրանքը կվաճառի ինքն իրեն: Իդեալական տարբերակում մարքեթինգի արդյունքն ապրանքը ձեռքբերելու պատրաստ գնորդն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է դարձնել ձեր ապրանքները և ծառայությունները հասանելի ու մատչելի:

Մարքեթինգի  սահմանումները

Գոյություն ունեն մարքեթինգի տարբեր բնորոշումներ: Համաձայն Գերմանիայի մարքեթինգի համալսարանի տվյալների` գոյություն ունի մոտ 2000 սահմանում: Իրականում մարքեթինգը բնութագրվում է որպես բարդ, բազմամակարդակ եւ բազմագործոն երեւույթ, այդ պատճառով չի կարող բնութագրվել մի սահմանմամբ: Ուսումնասիրենք դրանցից մի քանիսը:
 Մարքեթինգի ամերիկյան ասոցիացիա
Մարքեթինգը ապրանքների եւ ծառայությունների գնագոյացման, առաջմղման  և  բաշխման հասկացությունների պլանավորման եւ իրականացման գործընթաց է՝  ուղղված այնպիսի փոխանակումների իրա կանացմանը, որոնք կբավարարեն ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների պահանջմունքներն ու նպատակները:
Ֆ.Կոտլեր
Մարքեթինգը գործունեության տեսակ է` ուղղված մարդկանց պահանջների բավարարմանը` փոխանակության միջոցով:
Էվանս Ջ.Պ

Մարքեթինգը ապրանքների, ծառայությունների, կազմակերպությունների, մարդկանց,
տարածաշրջանների և գաղափարների պահանջարկի կանխատեսումը, կառավարումն ու բավարարումն է փոխանակության միջոցով:
Շվայլբե Խ.
Մարքեթինգային գործունեության իմաստը հետեւյալն է. ձեռնարկատիրական գործունեություն, որը սպառողի պահանջարկը վերափոխում է կազմակերպության շահույթի:
Գ.Աբրամիշվիլի

Մարքեթինգի հիմնական հասկացությունները

Մարքեթինգային գործընթացի հիմքում ընկած են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

Կարիք

Պահանջմունք

Պահանջարկ

Ապրանք

Փոխանակում

Գործարք

Շուկա

Կարիքը ինչ-որ բանի պակասի վերաբերյալ մարդու կողմից զգացողություն է: Կարիքը լինում է երկու տեսակի՝

• հոգեւոր

• ֆիզիոլոգիական


Մարդկանց կարիքները բարդ են եւ բազմազան: Երբ մարդու կարիքները բավարարված չեն, նա իրեն դժբախտ եւ ոչ լիարժեք է զգում եւ ինչքան մեծ արժեք ունի այն մարդու համար, այնքան ոչ լիարժեք է նա իրեն զգում: Երբ մարդ ի վիճակի չէ բավարարել որեւէ կարիք, ապա նա այն կամ փոփոխում է կամ նվազեցնում իր պահանջմունքների մակարդակը:

Պահանջմունքը հատուկ ձեւ ընդունած կարիքն է՝ համապատասխան մարդու անհատականությանը:

Հաճախ վաճառողները շփոթում են կարիքն ու պահանջմունքը: Մոտակա սրճարանի տիրոջը կարող է թվալ, թե հաճախորդին անհրաժեշտ են իր մատուցվող ուտեստներն ու ըմպելիքները, մինչդեռ հաճախորդին անհրաժեշտ է հագեցնել իր քաղցը: Եթե մոտակայքում բացվի նոր սըրճարան ավելի մատչելի եւ սպասարկման ավելի բարձր մակարդակով, ապա առաջին սրճարանի տերը կկորցնի հաճախորդներին, մինչդեռ կարիքը կմնա նույնը:
Պահանջարկը գնողունակ պահանջմունքն է: Մարքեթինգային ցանկությունները գրեթե անսահման են, մինչդեռ մարդկային հնարավորությունները, որոնց միջոցով պետք է բավարարվեն ցանկությունները` սահմանափակ: Այդ իսկ պատճառով մարդ պետք է ընտրի այն ապրանքները, որոնք առավելապես կբավարարեն իր ցանկությունները, իր ֆինանսական միջոցների սահմաններում: Սահմանափակ հնարավորությունների դեպքում մարդիկ բավարարում են իրենց կարիքները եւ ցանկությունները այն ապրանքների ձեռքբերման միջոցով, որոնք կբերեն ամենամեծ օգուտը եւ բավարարումը:
Ապրանքը օգտակար հատկությունների ամբողջություն է, որը բավարարում է մարդու այս կամ այն պահանջմունքը: Ապրանքն այն ամենն է, ինչը կարելի է առաջարկել շուկայում գնելու,օգտագործելու կամ որոշակի պահանջմունքներ բավարարելու նպատակով ձեռքբերելու համար:
Ապրանքը ցանկացած իր է, որը բավարարում է որոշակի կարիքներ (օրինակ` ֆիզիկական իրեր, ծառայություններ, մարդիկ, կազմակերպություններ, գործունեության տեսակներ, գաղափարներ): Ենթադրենք,մարդ կարիք ունի հագեցնել իր քաղցը: Բոլոր ապրանքները, որոնք կարող են բավարարել այդ կարիքը, անվանում են ընտրության «այլընտրանքային տեսականի»: Նա կարող է գնել բանջարեղեն, կաթնամթերքի տեսականի, կիսաֆաբրիկատներ, մրգեր, հյութեր կամ մոտակա սրճարան գնալ եւ այլն: Ոչ բոլոր ապրանքներն են միեւնույն չափ անհրաժեշտ: Ավելի հավանական է, որ նախ ձեռք կբերվեն այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք ավելի մատչելի եւ հասանելի կլինեն (օրինակ` մոտակա մթերային խանութի հացը, նրբերշիկը, թթվասերը կամ սրճարանի «սենդվիչը»):

«Գ» ապրանքը կլինի իդեալական ապրանք:

Ինչքան ճշտորեն կհամապատասխանի ապրանքը սպառողի ցանկություններին, այնքան ավելի հաջողության կհասնի արտադրողը: Այսինքն` արտադրողներն իրենք են գտնում սպառողներին, ուսումնասիրում նրանց նախասիրությունները եւ հետո ստեղծում ապրանք, որն առավելապես կհամապատասխանի սպառողներին: Սպառողներն իրենք են ընտրում, թե ինչ հաղորդում դիտեն երեկոյան, ուր մեկնեն հանգստի, որ կազմակերպություն ներդնեն իրենց դրամական միջոցները եւ այլն: Փոխանակումը որեւէ մեկից ցանկալի ապրանքի ստացումն է՝ դրա փոխարեն ինչ-որ բան առաջարկելու միջոցով: Փոխանակումը մի պրոցես է, որի ժամանակ մի կողմը մյուսից ստանում է իր համար հետաքըր-քրություն ներկայացնող իրը, առարկան, ծառայությունը եւ այլն:
Փոխանակումը չորս հնարավոր միջոցներից մեկն է, որոնց շնորհիվ մարդ կարող է ստանալ անհրաժեշտ ապրանքները: Դրանք են՝
1. Ինքնապահովում (որսի, ձկնորսության միջոցով կերակուր հայթհայ-

թել)

2. Տիրացում (ինչ որ մեկից գողանալ սնունդ)

3. Մուրացկանություն (խնդրել սնունդ տալ)

4. Փոխանակում (սննդի դիմաց առաջարկել գումար, այլ ապրանք կամ ծառայություն)

Ամենատարածված եւ ամենանախընտրելի միջոցը փոխանակումն է:

Փոխանակման ժամանակ կան պայմաններ.

․ Պետք է լինի նվազագույնը երկու կողմ:

․ Յուրաքանչյուր կողմ պետք է ունենա ինչ-որ բան, որ մյուս կողմի համար ներկայացնում է արժեք:

․ Յուրաքանչյուր կողմ պետք է պատրաստակամ լինի կատարել փոխանակումը մյուս կողմի հետ,

․Յուրաքանչյուր կողմ պետք է ազատ լինի ընտրության մեջ, այսինքն` իրականացնել փոխանակում, թե ոչ:

․ Յուրաքանչյուր կողմ պետք է կարողանա առաքել իր արտադրանքը:

Այս պայմանների կատարումը փոխանակումը դարձնում է հնարավոր, իսկ կկայանա այն, թե ոչ կախված է կողմերի համաձայնությունից և գործարք իրականացնելու նրանց պատրաստակամությունից:
Գործարքը փոխանակումն է, որի ժամանակ հայտնի է փոխանակման կատարման ժամկետը, վայրը, ձեւը, ապրանքի քանակը, ծավալը,գինը: Փոխանակումը հաշվում են գործարքներով:
Գոյություն ունի գործարքի երկու տեսակ:

1. Փողային գործարք, երբ ապրանքը փոխանակվում է փողի հետ:

2. Բարտերային գործարք, երբ ապրանքը փոխանակում են մեկ այլ ապրանքի հետ:

Գործարքի իրականացումը պայմանավորված է հետեւյալ պայմանների կատարմամբ.

  • Նվազագույնը երկու ապրանքի առկայություն, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն փոխանակման համար:
  • Համաձայնեցված պայմաններ, ժամանակ եւ տեղ՝ գործարքի իրականացման համար:

Շուկան ներկա և պոտենցիալ (հավանական) սպառողների եւ վաճառողների ամբողջությունն է:
Շուկայի էությունը լավ հասկանալու համար դիտարկենք փոքր տնտեսական միավոր, որտեղ կա ձկնորս, որսորդ, բրուտ և ֆերմեր։

Շուկայի առկայությունը կտրուկ կրճատում է իրականացվող գործարքների քանակը, նույն քանակի ապրանք ձեռք բերելու համար: Այլ կերպ` կենտրոնական օբյեկտը կամ շուկան բարձրացնում է տնտեսության առեւտրային արդյունավետությունը: Կողմերի եւ գործարքների աճի հետ զուգահեռ աճում է նաև շուկաների քանակը: Զարգացած տնտեսությունում պարտադիր չէ, որ շուկան ինչ-որ ֆիզիկական վայր լինի, ուր հանդիպում են գնորդներն ու վաճառողները և գործարքներ կնքում: Ժամանակակից կապի միջոցների առկայության պարագայում վաճառողը կարող է առավոտյան հեռուստատեսությամբ հայտարարություն տալ վաճառվող ապրանքի վերաբերյալ, օրվա ընթացքում ստանալ մեծ քանակությամբ առաջարկներ, իսկ հաջորդ առավոտ ապրանքն ուղարկել փոստով՝ ոչ մի ֆիզիկական շփում չունենալով գնորդի հետ: Կարող է նաեւ շուկա ստեղծվել որոշակի ապրանքատեսակին հատուկ: Օրինակ` աշխատանքի շուկա, որը բաղկացած է մարդկանցից, որոնք առաջարկում են իրենց աշխատանքային ունակությունները, որոշակի դրամական միջոցների դիմաց: Այսպիսով՝ պահանջմունքը արտացոլվում է պահանջարկում: Պետք չէ արտադրել այն ապրանքը, որը հնարավոր է արտադրել, այլ պետք է արտադրել այն, ինչի կարիքն ունի սպառողը: Եթե չկա տվյալ ապրանքի պահանջարկը, հարկ չկա այն հանել շուկա, այլ պետք է հետազոտել շուկան, որտեղ պահանջարկը բավարարված չէ եւ ձեռնարկությունն ի վիճակի է այն բավարարելու: Սա է ֆիրմայի գործունեության հիմնական սկզբունքը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s