Մարքեթինգ եզրույթը ծագել է «market» բառից, որն անգլերեն նշանակում է շուկա, իսկ մարքեթինգ նշանակում է գործել շուկայում: Մարքեթինգն ունի համեմատաբար մեծ պատմություն: Այն երեւան եկավ 19-20-րդ դդ: Վերջինիս ի հայտ գալը պայմանավորված էր շուկայական հարաբերությունների ձեւավորման եւ մրցակցության մեծացման հետ:Մարքեթինգը շոշափում է բոլորիս շահերը, ամեն օր: Մենք արթնանում ենք, լվացվում <<Ա>> ապրանքնանիշի օճառով, հագնում <<Բ>> ապրանքանիշի ջինսերը, գնում <<Գ>> ապրանքանիշի մեքենայով աշխատանքի, և այպես շարունակ: Այս ամենը հնարավոր է դարձել մարքեթինգային համակարգի շնորհիվ, ի դեպ, մեր կողմից նվազագույն ջանքերով: Մարքեթինգը մարդկային գործունեության տեսակ է՝ ուղղված պահանջմունքների ու կարիքների բավարարմանը` փոխանակության միջոցով: