Ներլեզվական թարգմանություն

Որևէ լեզվի բանավոր կամ գրավոր տեքստի բովանդակության վերարտադրությունը նույն լեզվի միջոցներով: Ներլեզվական թարգմանությունը, փաստորեն, լեզվական միավորների՝ բառերի, բառակապակցությունների, նախադասությունների և այլնի բացատրությունն է մի լեզվի շրջանակներում: Այն օգտագործվում է միալեզվյան բացատրական բառարաններում բառապաշարի միավորները սահմանելու համար: