Այս ստեղծագործություններում շարադրված մտքերը բնորոշ են մեզ՝ բոլոր հասակակիցներիս։Բոլորս էլ նմանատիպ երևույթների հանդեպ ունենք նույն զգացումներն ու վերաբերմունքը,հետևաբար կարող է մեր մտքերը համընկնել։
Այդ պատճառով է, որ ինձ գրավեցին այս հատվածները, գուցե տարբերությունը շարադրանքի մեջ կլինի։Այս միտքը, որ հիմա մեջ եմ բերում, ինձ ամենաշատն է մտորելու տեղիք տվել։ Ես էլ եմ այդպես մտածում, որ մեր նպատակներ ու իղձերը իրագործելու համար պետք է գործել ոչ թե նստել ու սպասել։
-《Եվ հանկարծ կյանքը վերածվում է սպասման: Սպասում օրվա վերջին, սպասում հանգստյան օրերին: Սպասում ենք ամռանը, սպասում, որ նա քեզ կսիրահարվի: Սպասում ենք բաների, որ պետք է սկսվեն, և բաների, որ վերջ կտան ամեն ինչին: Երբեմն սպասման հետ մոռանում ենք, որ մենք հավերժ չենք ապրելու…երևի դա էլ այն հույսն է, որ հավերժ չենք սպասելու: Ուղղակի պետք է հասկանալ, որ կյանքը մեզ տրված է, որ դուրս գանք ու ստանանք և ոչ թե նստենք ու սպասենք… 》
[…] Ուսանողների մեկնաբանությունները Գրում է Անժելա Շամոյանը […]
LikeLike