Արզնի

Արզնի առողջարանային հանգստավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Հրազդան գետի կիրճում, Երևանից դեպի հյուսիս, 23 կմ հեռավորության վրա: Արզնիում կլիման ցամաքային է՝ մեղմ ձմեռ (միջին ջերմաստիճանը հունվար ամսին` -5oC), զով, հաճելի ամառ (միջին ջերմաստիճանը հուլիս ամսին` +22oC), և երկարատև, տաք աշունով: