Կազմակերպությունները, գործողության մեջ դնելով իրենց տրամադրության տակ գտնվող ակտիվները, ծավալում են տնտեսական գործունեություն։ Տնտեսական գործունեության ընթացքում նրանք կատարում են բազմաթիվ և բազմապիսի գործառնություններ։ Այդ գործառնությունները կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների կազմում առաջացնում են փոփոխություններ։