Գրքի գործողությունները տեղի են ունենում ինչ–որ տեղ Երկիր մոլորակի վրա։ Սա պատմություն է, որը չունի ազգություն և չի ճանաչում ոչ մի աշխարհագրական վայր։ Համամարդկային պատմություն՝ նվիրված բոլոր նրանց, ովքեր կյանքում գոնե մեկ ամգամ հրաժեշտ են տվել…
Երջանկություն… Այս երևույթի մասին բոլորս մեր պատկերացումներն ունենք: Մեկի համար այն կարող է մի փոքրիկ ժպիտ արժենալ, մյուսի համար երջանկությունը նյութականացված է ու ավելին է, քան պարզապես ջերմություն, իսկ մեկ ուրիշն էլ գնահատել գիտի, ինչը, թերևս, ամենամեծ երջանկությունն է: Իրականում, երջանիկ կլինենք այն ժամանակ, երբ հասկանանք, որ դժվարություններից փախուստը դեպի երջանկություն տանող ճանապարհը չէ ու իրական երջանկությունն առանց նախազգուշացման է գալիս: Իմ երջանկությունն էլ դու ես, քանզի ես քեզ գտա հենց երջանկություն որոնելիս…
*****
Ու անգամ ամենախորը հիասթափություններից, անգամ ամենացավոտ իրավիճակներից հետո ու անգամ այն ժամանակ, երբ որոշես՝ «էլ երբեք», միևնույնն է, ՆԱ կհայտնվի: Նա, ով կկարողանա ընդունել քեզ հենց այնպիսին ինչպիսին դու կաս: Նա կգտնի քո առավելություններն հենց այնտեղ, որտեղ քո թերություններն են: Նա կլինի կողքիդ անգամ այն ժամանակ, երբ ողջ աշխարհն է քեզ դեմ: Նա չի փորձի քեզ փոխել, ավելի «լավը» դարձնել, այլ կսիրի քեզ հենց այնպիսին, ինչպիսին քեզ բնությունն է ստեղծել: Հավատա՛, նա կգտնի քեզ և հենց այն ժամանակ, երբ դու ամենաքիչը նրան կսպասես…
*****