«Ընդհատումներ»

Հատվածներ իմ երկրորդ (Ընդհատումներ) գրքից,
որը դեռ անավարտ է

Հիասթափությունիսկ դու ի՞նչ ես հասկանում այս արտասանելիս: Այն կարող է քեզ կա՛մ բարձունքից ցած գլորել կա՛մ հասցնել այնտեղ, ուր լինել անգամ չէիր էլ երազել: Իմ դեպքում հիասթափությունը հաղթեց ինձ: Չգիտեմ, գուցե կորուստն ինձ հաղթեց, գուցե ցավը կամ գուցե ոչինչ էլ չհաղթեց, բայց ես պարտվեցի

*****

Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, բայց մի օր նա համաձայնեց ինձ հետ թեյել, երևի պատճառը ցուրտն էրՄենք մտանք տաք սրճարան ու տեղավորվեցինք ամենահարմար սեղանի շուրջ: Նրանով հիանալու անսպառ ցանկությունն ինձ անզոր էր դարձնում հայացքս մեկ վայրկյան անգամ նրանից հեռացնելու
Գանգուր մազերդ ումի՞ց ես ժառանգել
Սա ամենահիմար հարցն էր, որ կարող էի տալ, ինչը վստահաբար մի փոքր անփորձ լինելուս հետևանքն էր
Իսկ դա քեզ իրո՞ք այդքան հետաքրքրում է,- Էդգարն ինձ զգուշացրել էր, որ նա այնքան էլ անմիջական չէ, իսկ երբեմն էլ այնքան բարդ է լինում, որ գրեթե անհնար է դառնում նրան հասկանալը,- մայրիկիս տատիկն է գանգրահեր եղել
Եթե այս հարցին չպատասխաներ, չգիտեմ՝ հետո ինչ էի ասելու: Երբեք աղջկա կողքին այսքան չէի լարվել
Դրանք ամբողջացնում են քո արևային կերպարը
Արևայի՞ն, ինչու՞ արևային
Որովհետև քեզնից միայն ջերմություն ու լույս է ճառագում, չնայած ես այսքան ժամանակ միայն սառնության եմ արժանացել:
Դու ինձ պարզապես չես ճանաչում:
Իսկ դու չես էլ թողնում, որ ճանաչեմ:
Ես ի՞նչ է, ձե՞ռքդ եմ բռնել:
Ինչու՞ ես ինձ հետ այդքան կոպիտ:
Կարծում ե՞ս քո նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ:
Ուզում ես ասել, որ դա քո բնավորությու՞նն է:
Ես հայրիկիս եմ նման, նա սառն է ինչպես այսբերգ:
Բոլորի՞ նկատմամբ:
Դե, բացի այն մարդկանցից, ում սիրում է
«Բացի այն մարդկանցից, ում սիրում է»… Մինչև այսօր հիշում եմ, թե ինչպիսի

One thought on “«Ընդհատումներ»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s