Անի Կարապետյան

*****

Ամեն անգամ նայում եմ քեզ ու հասկանում, որ կորցրել եմիրոք, երջանկության քաղցրությունը միայն կորցնելուց հետո ենք զգում: Հիմա քայլում եմ այն նույն ծառուղով, որով միշտ միասին էինք քայլումորտեղ միշտ երջանիկ էինք: Գիտե՞ս այստեղ ամեն ինչ նույնն է, միայն դու ես պակասումՀիշում եմ ինչպես էիր ինձ գրկում ու բարձրացնում, թևեր տալիսՀիշողություններիս ամենախորքից լսում եմ իմ զվարթ ճիչը: Հիշում եմ թե ինչպես խոստացանք հավերժ սիրել իրար ու միշտ միասին լինելՆայում եմ այն նույն ծառին, որի վրա մակագրեցինք խոստումըԵս խոստումս չեմ դրժելԵս քեզ առաջվա նման սիրում եմՉէ~, պաշտում եմԳիտե՞ս խոստումները չեն դրժում

*****

Եվ հանկարծ կյանքը վերածվում է սպասման: Սպասում օրվա վերջին, սպասում հանգստյան օրերին: Սպասում ենք ամռանը, սպասում, որ նա քեզ կսիրահարվի: Սպասում ենք բաների, որ պետք է սկսվեն, և բաների, որ վերջ կտան ամեն ինչին: Երբեմն սպասման հետ մոռանում ենք, որ մենք հավերժ չենք ապրելուերևի դա էլ այն հույսն է, որ հավերժ չենք սպասելու: Ուղղակի պետք է հասկանալ, որ կյանքը մեզ տրված է, որ դուրս գանք ու ստանանք և ոչ թե նստենք ու սպասենք

*****

Բոլոր երազանքները չէ, որ կատարվում են ու մեր բոլոր պատկերացումները չէ, որ իրականություն են դառնում: Միշտ չէ, որ այն ինչ մենք ուզում ենք, մեզ իսկապես պետք է: Խուսափում ենք դժվարություններից, բայց ամենուր բղավում, թե «ոչինչ հեշտությամբ չի տրվում»: Տրվում է, իհարկե տրվում է, բայց այն ինչ ձեռք ենք բերել հեշտությամբ, հենց այդպես էլ կորցնում ենք: Միայն դժվար ճանապարհներն են տանում դեպի գեղեցիկ հանգուցալուծումներ

*****

Մրսում ես, մրսում ես, եթե նույնիսկ նստած ես տաք սենյակում՝ բուխարու կողքին, անգամ ծածկոցը չի կարող քեզ տաքացնել, որովհետև դու այդ ջերմության կարիքը չէ, որ ունես:
Դատարկ է, դատարկ է կյանքդ, ու շրջապատող աշխարն այն չի կարող լցնել, քանի որ բացակայությունը նրա՝ ներսումդ է:
Տխուր ես, ու տխրությունդ ջնջելն անհնար է դարձել:
Ժպտում ես, դեկեղծ է, մինչ դեռ խոստացել էիր անկեղծ լինել:
Բայց դու ուժեղ ես, չէ՞ որ, մի ժամանակ չափազանց ուժեղ ես սիրել

*****

Բայց ես նրան չեմ սիրում, ու ոչ էլ՝ ինքը: Մենք այդպես էլ չկարողացանք սիրել իրար ու այդպես էլ չհասանք նրան, ինչի համար այդքան ջանասիրաբար պայքարում էինք
Դեպայքարը քիչ էր, սիրել էր պետք: Իսկ սիրո համար անհրաժեշտ ուժի ու էներգիայի պակաս վստահաբար ունեինք: Մեր պայքարն էլ կանվանեմ հայացքային, չէ՞ որ, սահմանափակվեցինք միայն հայացքներով, երբեմն էլ՝ անպատասխան հայացքներովԱմեն բան մի կողմ դնելով, ամեն ինչ անտեսելով՝ շարունակում էինք պայքարել: Բայց զուր, քանզիսիրել էր պետք: Բայցես նրան չեմ սիրում ու ոչ էլ` ինքը

*****

Մետրոն, մեր մետրոն, այն նույն մետրոն, որից չուշանալու համար ստիպում էիր վազել ու ծիծաղս սրահով մեկ տարածել՝ չնկատելով, որ այդպես ինձ ավելի երջանիկ ես դարձնում: Այն մետրոն, որտեղ մեր հայացքներն առաջին անգամ հանդիպեցին, ու այն նույն ժետոնը, որ ծանոթության պատճառ դարձավ:
Կներե՛ք, սա Ձերն էԴուքԴուք շատ գեղեցիկ եք:
Շնորհակություն:
Կոմպլիմենտի՞, թե՞ ժետոնի համար:
Վերաբերմունքի:
Այո՛, այն վերաբերմունքի, որից չորացած վարդն անգամ կկենդանանար, այն մարդ տեսակի, որն այդպես էլ ոչ մեկի մեջ չգտնելով՝ վերագտա հենց իմ մեջ: Այսօր կրկին ուշանում եմ ու կրկին վազում, բայց այսօր ինձ երկու բան է պակասում: Ծիծաղս, որն այդքան շատ էիր սիրում ուԴՈւ
Մետրոն, մեր մետրոն, այն մետրոն, որին այս անգամ չհասա

*****

Երևի ավելորդությունը գիտակցում ես հենց այն ժամանակ, երբ զգում ես, որ ձեռքդդրան չի հասնում, ու ետ ես կանգնում դրա համար քո պատկերացումներում համառ պայքար մղելուց հետո միայն: Ու որովհետև հոգնում ես պայքարելուց, հանձնվում ես: Բայց հանձնվում ես ինքդ քեզ համար, քո մեջ, քո մտքերում, իսկ ուրիշներին դեմ տալիս հոգուդ ուժեղ կողմն ու երբեմն էլ առիթից օգտվելով՝ մի փոքր ընդգծված պարծենկոտությամբ կրկնում՝ ԴԱ ԻՆՁ ՊԵՏՔ ՉԷՐ: Կրկնում ես, կրկնում, հուսալով ու ինքդ քեզ հավատացնելով, որ ձեռքդ երկար էր, դու չձգվեցիր: Մինչդեռ եղունգները խազեր են թողնում…

*****

Մարդ տեսակը ամեն ինչի ընդունակ է, ամեն ինչ գիտի, բացի մի բանից` գնահատելուց: Մենք ուտելիք ունենք, հոսող ջուր, մինչդեռ հազարավոր մարդիկ կարոտ են մի գրամ ջրի, մի կտոր հացի: Մենք վայելում ենք մեզ շրջապատող աշխարհը, հիանում դրա գեղեցկությամբ, երբ շատերը երազում են տեսնել արևի լույսը: Մենք ազատ շարժվում ենք, բայց կան մարդիկ, ովքեր ապրում են այն հույսով, որ մի օր իրենց հետ էլ հրաշք կլինի, իրենք էլ կքայլեն ու ազատորեն կօգտագործեն իրենց ոտքերը, իսկ մենք չենք նկատում այդ հրաշքը: Մենք բողոքումում ենք, թե օդը մաքուր չէ, ու դա այն պարագայում, երբ ինչ որ մեկը իր վերջին շունչն է անում, այն շունչը որը էլ երբեք չի արտաշնչելու: Ու մենք շարունակում ենք ասել, թե «լավ կլինի» չհասկանալով, որ ամեն ինչ արդեն շատ լավ է

*****

Ու երբեք էլ չհամակերպվեցիր բարդ բնավորությանդ հետ՝ ամեն անգամ ինքդ քեզ արդարացնելով, որ պարզությունն անհետաքրքիր է: Նեղանում ես մարդկանցից, բոլորիցամբողջ աշխարհից ու գնում քնելու, թեև ցերեկները քնելու սովորություն չունես: Բարկանում ինքդ քեզ վրա, նյարդայնանում տեսակիցդ: Քեզ թույլ զգում ու որոշում, որ պիտի ապացուցես մարդկանց, բոլորինամբողջ աշխարհին, բայց ապացուցելու բան չունես: Ուզում ես քայլել ամառային կիզիչ արևի տակ, չնայած անձրևային զբոսանքի սիրահար ես: Գնալ, հեռանալ, անմարդաբնակ մի կղզի գտնել, ուզում ես փախչել մարդկանցից, բոլորիցամբողջ աշխարհից, կառուցել մի խրճիթ, որտեղ քեզ մենակ չես զգա, որտեղ քեզ կզգաս ինչպես տանը ու որտեղ քեզ ոչ ոք չի գտնի: Որտեղ ոչ ոք չի խանգարի հարյուր անգամ անընդմեջ լսել սիրելի երգը, դիտել արդեն նայած ֆիլմերը ու կարդալ գրքեր՝ ընդգծելով արդեն ընդգծված տողերը: Երբեմն էլ քայլերդ քեզ մարդաշատ ու աղմկոտ այգի են տանում, ուր զարմանալի կերպով քեզ հարմարավետ ես զգում: Հետո տրվում զգացմունքներին, այցելում հիշողությունների աշխարհ ու այնքան անօգնական դառնում, որ ստիպված դիմում ես արցունքների ուժին: Բայց անկախ ամեն ինչից չես հանձնվում ու չես կոտրվում ո՛չ քո, ո՛չ մարդկանց ու ո՛չ էլ ամբողջ աշխարհի առաջ

*****

Ընկերներ կան՝ գինու նման են, մի որոշ ժամանակ թողնում ես նրանց, բայց միշտ հիշում իրենց մասին, իսկ հետո փորձում ես ու հասկանում, որ հիմա վստահաբար ավելի լավն են: Ընկերներ կան, որոնց հանդիպում ես պատահաբար, քո կամքից անկախ, ուղղակի հայտնվում են քո կյանքում ու դառնում նրա մի մասնիկը: Բաժակի ընկերներ էլ կան, որոնց հետ արժի ուտել, խմել, բայց ոչ երբեք անկեղծանալ ու սիրտդ բաց անել: Ընկերներ կան, որ նույնքան աննկատ հեռացան, որքան աննկատ որ եկել էին: Մի քանիսն էլ կարծում էին, թե կյանքդ դիմակահանդես է, իրենց համար լավագույն կերպարն էին ընտրել, բայց ինչու երկու երես, երբ մեկն էլ բավական է մարդ լինելու համար: Ընկերներ կան՝ տրամադրություն են, երբեմն վառ ու լուսավոր, երբեմն էլ անգույն ու ծիածանից շատ տարբեր: Մանկության պարգև ընկերներ էլ կան, որոնք արդեն պարզապես ընկերներ չեն, այլ հարազատ մարդիկ: Ու կա ընկերություն, որի ավարտի մասին ինքդ քեզ չես ուզում խոստովանել…

*****

Քեզ թողնելուց առաջ է, որ ամենագեղեցիկ խոսքերն են շռայլում, լավագույն հաճոյախոսություններն անում, ստիպում ծիծաղել, քեզ երջանիկ զգալ, անիրական կարևորությունդ գիտակցել ու պատրանքով ապրել մինչև այն պահը, երբ քեզ վերջնական լքում են։ Առանց ավելորդ խոսքերի, առանց ավելորդ բացատրությունների, լքում են ու վերջ։

Ու նույնիսկ ինքդ քեզ հազարավոր տարաբնույթ հարցեր տալուց հետո պատասխանը չես գտնում։ Որովհետև պատասխան չկա, որովհետև այդպես է, լքում են ու վերջ։

Քեզ լքում են, երբ երջանկությանդ պիկին ես հասնում։ Անսահմանության մեջ ճախրում ես, սեփական անսահմանությունդ ստեղծում, ակամայից ներսումդ գոյություն ունեցող ողջ բարությունը ակնհայտ դարձնում ու չես էլ գիտակցում, որ այս ամենը միայն մի տեղ է տանում՝ լքում։ Լքում են, երբ ամենաշատը չես սպասում։ Լքում են, երբ ամենաշատն ես կարոտում։ Լքում են ու թողնում վհատության ու հուսահատության ուղիղ մեջտեղում։ Լքում են ու վերջ։

*****

Ամեն օր աչքերդ բացելով ու պատուհանից դուրս նայելով՝ հասկանում ես, որ արևածագի սիրահար լինելով՝ այսօր էլ արթնացար այն ժամանակ, երբ արևն արդեն տաքացրել էր Երկիրը։ Ու, երբ նորից հայտնվում ես մտքերի հորձանուտում, մի ակնթարթ նախանձում ես Երկրին, որ նա ջերմացնող ունիիսկ դու նորից մենակ արթնացար։

Մի կարճ հայացք ես ձգում դեպի ժամացույցն ու մտածում. <<Իսկ եթե այսօր ուշանա՞մ…>>, հենց այդ պահին էլ ներքին անախորժ մի զգացողություն ստիպում է քեզ հիշել, որ հոգնել ես սեփական ճշտապահությունիցդ։ Հոգնել ես հանդիպումներում միշտ սպասողի դերը ստանձնելուց։ Եվ ընդհանրապես, ամեն դրական բան տաղտուկ է, ծանր ու նույնիսկ տաժանելի։ Ու արդեն խորը ցավով հիշում, որ նրա մեջ հենց բացասականն էիր սիրում։

Ձեռքի մի շարժումով ազատվում ես վերմակիդ ծանրությունից, մոտենում հայելուն ու ամեն օրվա նման մնում այն նույն կարծիքին, թե առավոտյան ավելի գեղեցիկ ես։

Հագնվում ես, ուղղում ճերմակ վերնաշապիկիդ օձիքն ու հպարտանում դրա ողորկությամբ։ Արդուկ անելն, իսկապես որ, քեզ մոտ լավ է ստացվում։ Ամրացնում ես ամենասիրելի ապարանջանդ, որ պայուսակիդ գույնն ունի։ Վերցնում ես անակջակալներդ ու նոթատետրդ, առանց որոնց կյանքն այլ գույներ կունենար

Իսկ երբ արդեն ձեռքդ գցում ես, որ վերցնես պայուսակդ ու դուրս գաս տանից, հիշում ես, որ մի կարևոր բան ես մոռացել։ Վերադառնում ես, նորից կանգնում հայելու առաջ և միանգամից հասկանում, թե ինչն է պակաս։ Ախր դա այնքան ակներև է։ Մոռացել ես ժպիտդ <<հագնել>>։ Իսկ, երբ ներքին մի հանգստություն ես զգում, որ գուլպաներիդ նման չես փնտրելու, այն ակամայից հայտնվում է դեմքիդ։ Մի վերջին հայացք ես գցում քեզ վրա ու դուրս գալիս։

Այսօր էլ, ամեն օրվա նման, չես ուշանում։ Հայտնվում ես ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Գիտակցում, որ այս օրն էլ չտարբերվեց այն անցած միապաղաղ օրերից ու հույսը չկորցնելու սկզբունքով հիշեցնում ինքդ քեզ, որ օրը դեռ նոր է սկսվել

2 thoughts on “Անի Կարապետյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s