ՀՀ Կենսաբազմազանությունը

Հայաստանի կենսաբազմազանություն, օդային, ցամաքային և ջրային էկոհամակարգերի կենդանի օրգանիզմների տարատեսակությունը, որը ներառում է ներտեսակային, միջտեսակային և էկոհամակարգերի բազմազանությունը։ Կենսաբանական բազմազանությունը հասարակությանկենսագործունեության, հարատևության և սոցիալ-տնտեսական զարգացման հիմքն է։

Հայաստանի աշխարհագրական դիրքը և ռելիեֆը նպաստել են կենսաբազմազանության մեծ տեսականու՝ հարուստ բնաշխարհիկության և ագրոկենսաբազմազանության ձևավորմանը։ Հայաստանի տարածքում հայտնաբերված են մոտ 3500 տեսակի բարձրակարգ ծաղկավոր բույսեր, ավելի քան 17500 կենդանատեսակներ, որոնցից մոտ 500-ը՝ ողնաշարավորներ։ Ցածրակարգ բույսերի և միկրոօրգանիզմների քանակությունն անցնում է մի քանի տասնյակ հազարից։ Հայաստանի կենսաբազմազանությունը հարուստ է տնտեսապես արժեքավոր տեսակներով։ Բույսերի մոտ 2000 տեսակներ օժտված են սննդարար, կերային, դեղատու, ներկատու, եթերայուղատու, մեղրատու, խեժատու, մի շարք կենդանիներ՝ մորթատու, մսատու և այլ հատկանիշներով։ Հասարակության զարգացմանը զուգընթաց ընդլայնվում է կենսաբազմազանության բաղադրիչների ներգրավումը մարդու գործունեության տարբեր ոլորտներում։

Կենսաբազմազանության օգտագործում

Կենսաբազմազանության օգտագործումը ՀՀում ընթացել է տարերայնորեն, առանց հաշվի առնելու բուսական և կենդանական պաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները։ Դրա պատճառով աստիճանաբար տեղի են ունեցել տեսակների դեգրադացիա և ոչնչացում՝ հանգեցնելով կենսաբազմազանության աղքատացման։ Այս երևույթն առավել ակտիվ է ընթացել վերջին հարյուրամյակում՝ կապված շրջակա միջավայրի արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ աղտոտվածությունների աճի, ինչպես նաև անտառների, արոտավայրերի և այլ էկոհամակարգերի ակտիվ շահագործման հետ։ Իրավիճակն ավելի է սրվել վերջին տարիների քաղաքական և սոցիալ-տնտեսական վերակառուցումների ընթացքում կենսաբազմազանության անկայուն օգտագործման պատճառով որոշ բնակմիջավայրեր դեգրադացվել են (ներառյալ անտառները, լեռնային արոտավայրերը և գերխոնավ տարածքները), իսկ մի շարք տեսակներ հայտնվել են անհետացման եզրին։

Կենսաբազմազանության պահպանում

Բնական և մարդահարույց ներգործության արդի պայմաններում պահպանության կարիք ունեն ՀՀ բուսատեսակների և կենդանատեսակների գրեթե կեսը։ Կենսաբազմազանության պահպանությունը համընդհանուր էկոլոգիական խնդիր է։ Բուսական և կենդանական աշխարհների յուրաքանչյուր տեսակի կորուստը կարող է վճռական նշանակություն ունենալ էկոհամակարգերի ամբողջության, հավասարակշռության ապահովման, մարդկանց առողջության և կայուն զարգացման համար։

Կենսաբազմազանության պահպանության հիմնական խնդիրներն են բուսական և կենդանական աշխարհների տեսակային բազմազանության ամբողջականության ապահովումը, բուսական և կենդանական աշխարհների օբյեկտների ապօրինի

օգտագործման կանխումը և պաշտպանումը վնասատուներից, հիվանդություններից ու բնական աղետներից։

Կենսաբազմազանության պահպանությունն իրականացվում է in-situ (բնական միջավայրում) և ex-situ (բնական միջավայրից դուրս) պայմաններում։

Կենսաբազմազանության in-situ պահպանություն

Կենսաբազմազանության in-situ պահպանությունն իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ՀՀ օրենսդրությամբ կենսաբազմազանության պահպանության և օգտագործման հատուկ ռեժիմների սահմանմամբ) և այդ տարածքներից դուրս՝ կենսաբազմազանության օգտագործման նորմավորմամբ։ Կենսաբազմազանության in-situ պահպանությունը և կայուն օգտագործման մոտեցումները հնագույն ժամանակներից դրսևորվել են հայ ժողովրդի տնտեսվարման ավանդական ձևերում։ Պաշտամունքի առարկա են դարձել տարբեր բուսատեսակներ (կենի, սոսի, կաղնի, ընկուզենի և այլն) ու դրանց շրջակայքում սահմանվել պահպանության և օգտագործման հատուկ պայմաններ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s