Իմ՜ Արատես

43737388_244402522919803_6213314894024933376_n.jpg

Հոկտեմբերի 7֊ին՝ առավոտյան, քոլեջի «Զբոսաշրջության» բաժնի մի խումբ ուսանողներս և մեր ուսուցիչների հետ միասին տեղի ունեցավ մե հերթական ճամփորդությունը՝ այս անգամ մեր ուղությունն էր Վայոց Ձորի Արատես գյուղը։ Մեր առաջին կանգառը եղավ Երասխը։

Մինչ կհանգստանաինք և կշարունակեինք մեր ճանապարհը առիթը բաց չթողնեցինք և նկարվեցինք։ Շարունակեցինք մեր ճանապարհը՝ դեպի Եղեգիս։ Այնտեղ մեզ միացան Գլաձոր համայնքի երեխաները, իրենց ուսուցիչների հետ։ Միասին քայլեցիք դեպի ՍբԱստվածածին եկեղեցի։ Բնությունը՝ իր գեղեցկությամբ և արևոտ պայծառ օրը էլ ավելի էին բարձրացնում մեր տրամադրությունը ու ոգևորությունը։ Չնայած չնաշխարհիկ բնությունը այնքան տրամադրող էր որ անընդհատ ուզում էինք լուսանկարվել, բայց հիշում էինքն որ այնտեղ էինք հատուկ նպատակով՝ բացահայտել զբոսաշրջային վայրերը։ Թե՛, վայրը թե՛, մատուցման ձևը ստիպում էին ներգրավվել նյութի մեջ։ Հաջորդ կանգառը արդեն Արատեսն էր հասնելով այնտեղ և մի փոքր հանգստանալուց հետո ուղևորվեցինք մոտակա կիրճ։ Շատ դժվարություններով բայց հասանք մեր նպատակին։ Հասնելով այնտեղ և տեսնելով այդ հիասքանչ տեսարանը,հասկացա որ արժեր դա տեսնելու համար անցնել այդ ճանապարհը։ Վերադառնալով տուն պատրասվեցինք ճաշելու և դրանից հետո մեր երեկոն ավելի հետաքրքիր դարձավ, երբ բոլորս աստղազարդ երկնքի տակ, խարույկի շուրջ, մեր նոր ընկերների հետ խարույկի շուրջ կիթառով նվագել֊երգելը։ Հագեցած օրը ավարտվեց։ Հաջորդ օրը առավոտյան ժամը 6֊ից բոլորս արթուն էինք։ Չէ՞ որ պետք է հասցնեինք վայելել Արատեսը։ Երկրորդ օրը մեր ընկերների և ուսուցիչների հետ մաքրեցինք Արատեսի վանքի հարթակը՝ ծիսական հարսանիքի, ինչպես նաև մեր շրջակայքը մաքուր պահելու համար։ Այդ օրը հասցրեցինք նաև սար բարձրանալ և մասուր ու ալոճ հավաքել՝ իհարկե բարձր տրամադրությամբ։ Անհնար է չհիշել կեսօրի և երեկոյան խաղերը՝ մաֆիան մեր ընկերների և ուսուցիչների հետ։ Այսպիսով երկրորդ օրն էլ ավարտվեց։ Վերջին՝ երրորդ օրը՝ առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք, ուղևորվեցինք դեպի Արատեսի վանք։ Այս ճամփորդությունը ինձ համար շատ առանձնահտուկ էր։ Նախ նրանով որ վանքի մասին երեք լեզուներով կարողացանք պատմել։ Իսկ դրանից անմիջապես հետո, ժամանակն էր որ միմյանց հրաժեշտ տայինք։ Իհարկե վերադառնալուց էլ եղանք Քարավանատանը և Հայրավանքում։ Ինչպես մնացած վայրերի, այնպես էլ այս երկու վայրերի մասին կարելի է անվերջ և հիացմունքով խոսել։ Իսկ մեր ուսուցչի մատուցումը մեզ կրկին հավաքեց թեմայի շուրջ։ Վերադարձանք տուն ոգևորված և տպավորված՝ անհամբերությամբ սպասելով մեր հաջորդ ճամփորդությանը։ Ինձ համար այս ճամփորդությունը ամենահիշարժան, իմաստալիցն էր թե՛, մեր մասնագիտական, թե՛, որպես հանգիստ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s