Մեր երկրիրն էլ Հայաստանի նման լեռնային է․

Երեկ՝ «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» բաժնի ուսանողներով մեր անգլերենի դասը անցկացրեցինք Ազատության հրապարակում, հնարավորինս փորձելով շփվել անգլերեն։ Իհարկե քիչ էին պատահաում նրանք ովքեր անգլերեն էին շփվում, քանի որ հիմնականում ֆրանսերենին էին տիրապետում, դե վերջիվերջո Ֆրանկոֆոնիայի առաջնային գաղափարն է՝  Խոսել ֆրանսերեն։

Վերջապես ստացվեց երկոսություն սկսել և դա Կանադայի տաղավարն էր։ Այդ սիրալիր և ժպտերես կնոջ անունը Քեթրին էր։ Մեր երկոսության ընթացքում պարզ դարձավ, որ նա շատ է սիրել արևաշող Հայաստանը։ Հաճելի երկխոսությունից հետո նկարվեցինք և միմյանց հրաժեշտ տվեցինք։ Հաջորդ տաղավարը, որտեղ կարողացանք խոսել՝ Ռուանդայինն էր։ Մեզ դիմավորեցին ժպիտով և բարեհամբույր։ Իմացանք , որ Ռուանդան երկու նմանություն ունի Հայաստանի հետ. մեկն այն է, որ իրենց երկիրը Հայաստանի նման աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ խմելու ջրի ցայտաղբյուրներ կան, իսկ երկրորդն էլ այն է, որ Ռուանդան նույնպես լեռնային երկիր է: Երբ հարցրեցի արդյոք իրենց երկիր շատ զբոսաշրջիկներ են գնում, նա ասաց որ աշխարհի տարբեր երկրներից գալիս են Ռուանդա, որպեսզի տեսնեն իրենց փղերին, զեբրաներին և այլ մերձհասարակածային կենդանիներ ու թռչուններ: Նաև իմացանք որ Մարոկկոյում խոսում են արաբերեն, ֆրանսերեն և մի քիչ էլ անգլերեն: Իսկ վերջում շատ ոգևորված վերադարձանք տուն՝ հուսալով, որ  այսպիսի առիթներ շատ կունենանք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s