Երեք բան, առանց որոնց չենք կարող ապրել

Կան բաներ, առանց որոնց մարդը սկզբունքորեն չի կարող գոյություն ունենալ։ Դրանք են՝ ջուրը, սնունդը և թթվածինը: Եվ, իհարկե, բոլոր մարդիկ ունեն մտերիմների սիրո, աջակցության և ուշադրության կարիքը: Ավելին, մեր կյանքում կան արտաքին աշխարհի հետ հաղորդակցության նյութական և վիրտուալ միջոցներ, առանց որոնց շատ դժվար կլիներ:

Այս ցանկը յուրաքանչյուրի համար տարբեր է:
Ինձ համար, օրինակ, դժվար կլինի պատկերացնել կյանքը առանց բջջային հեռախոսի, համակարգչի և համացանցի: Ես գիտեմ, որ նախկինում մարդիկ հիմնականում գրքեր են կարդացել և օգտվել են անշարժ հեռախոսներից: Միգուցե դա ավելի օգտակար է եղել, բայց առանց բջջային հեռախոսի, որը պետք եղած ժամանակ միշտ ինձ հետ է, չեմ կարող հաղորդակցվել ընկերներիս և ծնողներիս հետ:
Բացի այդ, ես սիրում եմ օգտագործել այս սարքը՝ որպես նվագարկիչ, որը շատ հարմար է տրանսպորտային միջոցներում: Բջջային հեռախոսով կարող եմ նաև ֆիլմեր դիտել ու գրքեր կարդալ։
Ինտերնետն ինձ թույլ է նաև տալիս միշտ կապի մեջ լինել, հատկապես նրա հեռախոսային տարբերակը: Ինձ դուր է գալիս ոչ միայն սոցիալական կայքերում ընկերներիս հետ շփվելը այլ, օրինակ, հետաքրքիր հոդվածներ կարդալ և տեղեկատվական տեսանյութեր դիտել:
Համակարգիչն այն սարքն է, որի կարիքն ունենում եմ տանը: Այն հաճախ օգտագործում եմ դասերի համար հաշվետվություններ գրելու և PP ներկայացումներ պատրաստելու համար: Երբ ուզում եմ հանգստանալ, ֆիլմեր եմ դիտում, լսում եմ իմ սիրած երգերը կամ խաղեր եմ խաղում:
Կարծում եմ՝ առանց այս երեք բաների իմ կյանք լիարժեք չէր լինի: Երբ համակարգիչս փչանում է, ինտերնետն է անջատվում կամ բջջային հեռախոսս վատ է աշխատում, ես ինձ մի քիչ մոլորված եմ զգում: Արդեն սովոր եմ միշտ կապի մեջ լինել և արագ տեղեկանալ որոշ կարևոր նորությունների մասին: Իմ կարծիքով այսօր շատերը հենց այդպես են ապրում, որովհետև ժամանակակից կյանքի ռիթմում այդպես ավելի հարմար է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s