Ամեն օր մենք հաղորդակցվում ենք բազում մարդկանց հետ. խոսում ենք քաղաքականության, աշխատանքի, կյանքի, փողի և այլ բաների մասին: Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ գիտենք մենք հաղորդակցության մասին:Ըստ հանրագիտարանի, հաղորդակցությունը մի գործընթաց է, որի ընթացքում մենք կապի որոշակի ուղիների միջոցով տեղեկատվություն ենք փոխանցում ստացողին կամ զրուցակցին:
Վերջինս ապակոդավորում է այդ տեղեկատվությունը և պատասխանը հետ է ուղարկում մեզ: Սա «հաղորդակցությունր հասկացության գիտական բացատրությունն է, իսկ ի՞նչ է այն նշանակում սովորական մարդկան համար՝ անկախ տարիքից, սեռից, դիրքից և սոցիալական կարգավիճակից:
Հաղորդակցությունը յուրաքանչյուր մարդու ամենակարևոր պահանջմունքներից մեկն է: Նույնիսկ միլինավոր տարիներ առաջ, երբ նախնադարյան մարդը դեռ չէր կարողանում խոսել, նրանք հաղորդակցվում էին ժեստերի, ձայների և պատկերների օգնությամբ:
Եթե փորձենք պատկերացնել մեր կյանքն առանց միմյանց հետ շփվելու՝ շատ ձանձրալի և հույզերից զուրկ պատկեր կստացվի, ինչպես գիտաֆանտաստիկ գրքերում և ֆիլմերում, որտեղ մարդկանց փոխարինում են ռոբոտները: Հաղորդակցության ժամանակ տեղեկատվությունից բացի մենք փոխանակում ենք նաև զգացողություններ, հույզեր, շարժումներ և այլն:
Կախված շփվողներից, հաղորդակցության թեմայից, պայմաններից՝ հաղորդակցությունը կարող է մեզ դարձնել երջանիկ, բավարարված, կամ՝ անտարբեր, վրդովված ու նյարդային: Երբեմն լավ հաղորդակցությունը ընկճախտի ժամանակ կարող է փոխարինել դեղամիջոցներին։
Մեր հարազատներն ու մտերիմները առանց խոսքի կարող են հասկանալ մեզ սոսկ նայելով մեր աչքերին։ Հիմա մարդիկ կարող են շփվել նույնիսկ եթե երես առ երես չեն տեսնում իրենց զրուցակցին։ Ժամանակակից սարքերը մեզ տալիս են նման հնարավորություն։ Օրինակ՝ բջջային հեռախոսով կարճ հաղորդագրություններ ուղարկելիս մեր հույզերն արտահայտելու համար կարող եք օգտագործել նշաններ և «ժպիտիկներ» (smiles): Իսկ օգտագործելով
Skype ծրագիրը՝ կարող եք տեսնել ձեր զրուցակցի դեմքը և շարժումները: Մյուս կողմից, վիրտուալ հաղորդակցությունը երբեք չի կարող փոխարինել կենդանի շփմանը, քանի որ երբ հաղորդակցվում ես քո կողքին գտնվող մարդու հետ, կարող ես հասկանալ նրան՝ իր դիմախաղի, հայացքի, մարմնի շարժումների (body language) միջոցով, նույնիսկ եթե նա լռում է։ Հաղորդակցվելիս հաճախ անգիտակցաբար դիպչում ենք զրուցակցին կամ բռնում նրա ձեռքը, որը նույնպես մեզ որոշակի տեղեկատվություն է տալիս:
Այսպիսով, հաղորդակցության համար նախատեսված ժամանակակից և նորաձև տեխնոլոգիաները շատ օգտակար են, երբ հնարավորություն չունես հանդիպել մարդուն: Բայց եթե թեկուզ մեկ հնարավորություն ունեք, վայելեք հաղորդակցության յուրաքանչյուր պահը, քանի որ դա իրական հարստություն է, չէ՞ որ, ինչպես ասում են, «Լավ հաղորդակցությունը խթանում է սև սուրճի նման և դրանից հետո էլ դժվար է լինում քնել, ինչպես սուրճից հետո»։
Անգլերենից թարգմանությունը
Զբոսաշրջության և գործավարության բաժինների ուսանողների: