Արատես

Միջնադարում կառուցված Արատեսի վանքն ունի հետաքրքիր անվանում, որ նշանակում է ՛՛արի և տես՛: Վանական համալիրը է տարբեր ժամանակներում կազմված երեք եկեղեցիներից և մատուռից: Արատեսի վանքը ունի բարդ և յուրօրինակ ճարտարապետություն: Գլխավոր եկեղեցու գմբեթը պահպանվել է, իսկ պատերը գտնվում է կիսավեր վիճակում: Արատեսի վանքը հայտնի էր որպես կենտրոն, որտեղ իրականացվել է ձեռագրերի պատճենում: Չնայած այն հանգամանքին, որ այսօր վանքը կիսավեր վիճակում է, հին ճարտարապետական հուշարձանը, այնուամենայնիվ, չի կորցրել իր վեհ տեսքը, և արժե անձամբ տեսնել այն: 

Ինչպես հասնել Արատես Երևանից

Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Արատես անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Արատեսի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:

ԵՂԱՆԱԿԸ ԱՐԱՏԵՍՈՒՄ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Արատես տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱՐԱՏԵՍԻ ՄԱՍԻՆ

1․ Ժողովրդական ստուգաբանության համաձայն, վանքի անունն առաջացել է ‘արի’ և ‘տես’ բառերից: Ըստ ուսումնասիրությունների` եկեղեցին հիմնվել է մինչև 7-րդ դարը և վերանորոգումների է ենթարկվել միջին դարերում: Վաղագույն գրավոր վկայությունը թվագրվում է IX դարով:

2․ 3-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին` որպես ամառանոց նրա բարձրաստիճան հոգևորականության համար, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ:

3․ Արատեսի վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը: Արատեսում են գտնվում նաև Սբ. Աստվածածին (X-XI դարեր), Սբ. Կարապետ (XI-XII դարեր) եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան (VII դար) և 12-րդ դարի խաչքարեր։

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s