Greetings

Ողջույնի ձևերը ընկերներին, անծանոթ հասակակիցներին մտերմիկ ոչ պաշտոնական միջավայրում.

Սովորական, դասական դարձած ձևը՝

-Hello, how are you?

-Fine, and how are you?

Ամենօրյա, իրական կյանքում ասվող ձևը՝

-Hi, how’re you doing?

-Good, and you?

Ողջույնի ձևերը ուղղված անծանոթ մեծահասակներին, պաշտոնական կամ գործարար իրավիճակներում.

Առավոտյան մինչև ժամը 12:00՝ «Good morning» (իջնող հնչերանգով)  կամ «Good morning, Mr. Brown, Ms. Brown», եթե գիտեք անունը: Պատասխանը նունն է՝ բարձրացող հնչերանգով:

Ցերեկը 12:00-ից հետո՝ «Good afternoon» կամ՝ «Good afternoon, Mr. Brown, Ms. Brown»:

Երեկոյան 18:00-ից հետո՝  «Good evening» կամ՝ «Good evening, Mr.Brown, Ms.Brown»

Եթե հանդիպել եք երեկոյան 24:00-ից հետո, ընդունված չէ ասել «Good night»: Այս դեպքում կարելի է գործածել «Good evening» ձևը և հրաժեշտ տալուց միայն՝ «Good night»:

Ողջույնի ձևը օտարերկրյա դեսպանին հանդիպելիս. 

Օրվա ցանկացած պահին՝

Թեթևակի գլխով անելով՝-Your excellency. կամ՝ Mr.Ambassador; Madam Ambassador

Ձեռքը սեղմելու համար առաջինը նա պետք է պարզի ձեռքը, եթե ցանկանա:

Ողջույնի ձևը կաթոլիկ կամ ուղղափառ հոգևորականին՝

-Good morning, Father; կամ՝ «Good morning Father Bernard», եթե գիտեք անունը:

Եթե ուզում եք, որ նա օրհնի ձեզ, ապա ասում եք «Bless, Father»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s