Հարցաշար

Հարցաշար

1Ռեսուրսների բովանդակությունը և դրանց տեսակները։

Նյութական և ոչ նյութական միջոցների ամբողջություն, որն օգտագործում է անհրաժեշտ արդյունքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար։ Ռեսուրսները լինում են բնության կողմից ստեղծված և մարդու կողմից ստեղծված։ Տնտեսական ռեսուրսների հիմնական տեսակներն են՝ աշխատանքը, կապիտալը, հողը, ձեռնարկությունը։

2 Բարիք

Բարիքը, բնության և մարդու կողմից ստեղծված նյութական և ոչ նյութական արդյունքների ամբողջությունն է, որը բավարարում է վերջինիս այս կամ այն պահանջմունքը։ Բարիքի օգտակարությունը՝ պահանջմունքի բավարարման հատկությունն է։


Նյութական և ոչ նյութական Բարիքներ

Նյութական բարիքներն են՝ բնության կողմից տրված արդյունքները(օդը, ջուրը, բուսական ու կենդանական աշխարհի բարիքները, որոնք մարդիկ օգտագործում են իրենց պահանջմունքները բավարարելու նպատակով )
Մարդու կողմից ստեղծված արդյունքները(սնունդ, հագուստ, բնակարան, շենքեր, կառույցներ, սարքավորումներ, մեքենաներ և այլն)։

Ոչ նյութական բարիքներն են՝

1Բնակլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը

2Գիտություն և հոգևոր-մշակութային արժեքները
3Առողջապահությունը

4Սահմանադրական կարգը


Տնտեսական և ոչ տնեսական բարիքներ


Տնտեսական են կոչվում այն բարիքները, որոնց բավարարման շրջանակները սահմանափակ են (սնունդ հագուստ, բնակարան, ավտոմեքենա և այլն):
Ոչ տնտեսական են համարվում այն բարիքները, որոնց բավարարման շրջանակները սահմանափակ են։


Անձնական և հասարակական բարիքներ


Անձնական բարիքը արդյունքների այն ամբողջությունն է, որը սպառում է անհատ քաղաքացիների կողմից՝ համաձայն իրենց պահանջմունքների գերադասելիության, որոնց համար նրանք վճարում են ըստ օգտակարության աստիճանի։
Հասարակական են այն բարիքները, որոնք հնարավոր չէ ձեռք բերել անմիջապես վճարելով դրանց համար։ Հասարակական բարիք է համարվում ազգային անվտանգության ապահովումը հասարակական կարգի պահպանումը և այլն։


3․ Հասարակական արտադրության կառուցվածքը

34448701_2001338516750226_2943473944172167168_n.jpg

4 Տնտեսագիտության էությունն ու տնտեսակագիտության մտածելակերպը բնութագրող 8 սկզբունքները

Բարիք արտադրելու համար անհրաժեշտ սակավ ռեսուրսների օգտագործումը միշտ մեծ ծախսեր է պահանջում։

Որոշում կայացնողները նպատակաուղղված ընտրություն են կատարում, այդ իսկ պատճառով կտնտեսեն։

 

Ընտրությունը կատարում է տնտեսական խթանների փոփոխության ազդեցությաբ։

Տնտեսագիտական մտածելակերպը սահմանային մտածելակերպ է։

Չնայած ինֆորմացիան կարող է օգնել ավելի լավ ընտրություն կատարել, դրա ձեռք բերումը ծախս է պահանջում։

Տնտեսագիտական գործողությունները հաճախ ստեղծում են երկրորդական հետևանք ի լրումն իրենց անմիջական հետևանք։

Բարիքի կամ ծառայության արժեքը սուբյեկտիվ է։

Տեսության փորձարկումը նրա կանխատեսելու ունակությունն է։

5Տնտեսական հարաբերությունների տեսակները

Ավանդական տնտեսական համակարգ

Վարչահրամայական տնտեսական համակարգ

Շուկայական տնտեսական համակարգ

Խառը տնտեսական համակարգ

6 Փողի գործառույթները և դրանց ազդեցությունը տնտեսական հարաբերությունների զարգացման գործում

Մի շարք տնտեսագետներ ադ թվում նաև Մարքսը առանձնացնում են փողի 5 գործառույթ

Արժեչափի

Շրջանառության միջոցի

Կուտակման միջոցի

Վճարման միջոցի

Համաշխարհային փողի

Այլ տնտեսագետներ դիտարկում են փողի 2 գործառույթ որպես շրջանառության միջոցի և հաշվարկման միջոցի,ինչպես նաև 2 լրացուցիչ գործառույթ կուտակման միջոցի և հետաձգված վճարման միջոցի:

Տնտեսագետների մի մասն էլ առանձնացնում է փողի 3 գործառույթ արժեչափի, շրջանառության և խնայողության միջոցի: Շրջանառության մեջ փողի քանակը վերահսկում է պետությունը, որը փողի արժեքի հարաբերական կայունության գլխավոր երաշխավորն է:Շրջանառության մեջ փողի քանակի ավելացումը կարող է նվազեցնել նրա միավորի գնողունակությունը: Դա վերաբերում է փողի բոլոր տեսակներին:

Բաշխում, փոխանակում, սպառում

Հասարակական արտադրության գործընթացը կատարում է շրջապտույտ, որը ստորաբաժանվում է փուլերի` արտադրությունը, որի ընթացքում տեղի է ունենում տնտեսական բարիքների ստեղծումը, որն անհրաժեշտ է մարդու գոյության և զարգացման համար: Արտադրությունը ցանկացած տնտեսության հիմնաքարն է:

Բաշխումը որոշում է յուրաքանչյուր մարդու փայաբաժինը արտադրված արդյունքի մեջ: Այն կախված է բարիքի քանակից և առանձին տնտեսվարողի սուբյեկտի կոնկրետ ներդրումից արտադրության մեջ: Բաշխման ձևերն են` աշխատավարձը, ռենտան, տոկոսը, շահույթը և այլն:

Փոխանակություն. Այն ընդգրկում է կապերի և հարաբերությունների համակարգ, որը թույլ է տալիս արտադրողներին միմյանց հետ փոխանակել իրենց աշխատանքի արդյունքը:

Սպառումը տնտեսական բարիքների օգտագործումն է` մարդկաց և հասարակության տարբեր պահանջմունքների բավարարման համար:Այն կարող է լինել

Անձնական

Արտադրական

Սնունդ

Հաստոցներ

Հագուստ

Մեքենաներ

Կոշիկ

Սարքավորումներ

ՀՆԱ, անվանական և իրական ՀՆԱ

ՀՆԱ-Համախառն ներքին արդյունք:

ՀՆԱ-ն տվյալ երկրի եկամուտի և ներդրումի տնտեսության ձևաչափն է. Տնտեսական համակարգում մեկ տարվա արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդները 2 են`

Ըստ ծախսումների

Ըստ եկամուտների

ՀՆԱ=սպառում+համախառն ներքին մասնավոր ներդրումներ+կառավարության ծախսումներ+ զուտ արտահանում
y=c+lg+g+xn

Անվանական (նոմինալ) ՀՆԱ- ընթացիկ տարվա գներով հաշվարկված ՀՆԱ-ն է:

Իրական ՀՆԱ- թողարկված արտադրանքի փաստացի ծավալն է հաշվարկված (բալիսային) նախորդ տարվա գներով:

Շուկայական տնտեսության ձևավորման նախադրյալները

Առաջին- աշխատանքի հասարակական բաժանումը

Երկրորդ- բարիքերի նկատմամբ սեփականության ձևավորումը

Երրորդ- արտադրողների տնտեսական առանձնացվածությունը:

Սեփականության ձևերը

Պատմականորեն գոյություն ունեն սեփականության հետևյալ ձևերը

ՄԱսնավոր սեփականությունմարդուն պատկանող բարիքներն են, որը պատմականորեն համարվել է տիրապետող:

Կոլեկտիվ սեփականությունմեկից ավելի անձանց պատկանող բարիքներն են:

Պետական սեփականությունպետությանը պատկանող բարիքներն են:

Շուկայական տնտեսության սուբյեկտները և օբյեկտները

Բարիքի արժեքը բովանդակությունը և մեծությունը

Արժեքը պայմանավորված է բարիքի սահմանափակության հանգամանքով: Այս կամ այն բարիքի արժեվորման հիմքում դրանց սահմանափակությունն է: Հատկապես արժեքը մարդու կողմից սահմանափակ բարիքների գնահատականն է: Բարիքները փոխանակվում են ըստ իրենց արժեքի: Օրինակ` 2 զույգ կոշիկը փոխանակվում է 1 կոստյումի հետ: Նշանակում է` 2 զույգ կոշիկի արժեքը հավասար է 1 կոստյումի արժեքին:

Ինչ է պահանջարկը

Պահանջարկը բարիքների այն քանակությունն է, որը ցանկանում են և ի վիճակի են գնելու սպառողներն առկա գների պայմաններում:

Ներկայացնել պահանջարկի օրենքը


Բարիքի գնի նվազման արդյունքում մեծանում է պահանջարկը և հակառակը: Ըստ օրենքի Ինչքան բարձր է ապրանքի գինը, այնքան ցածր է պահանջարկը այլ պայմաններում : Ցածր գնով ավելի շատ ապրանք կարելի է վճարել, քան բարձր գնով:

Ինչ է առաջարկը

Առաջարկը բարիքի այն քանակությունն է, որն արտադրողը ցանկանում է և կարող է արտադրել ու ներկայացնել վաճառքի` առկաա գների պայմաններում:

Ներկայացնել առաջարկի օրենքը

Ըստ առաջարկի օրենքի` ինչքան բարձր է գինը, այնքան մեծ է արտադրության ծավալը:

Բանկերի առաջացումը և դրանց գործառույթները


Մարդկանց` միմյանց պարտք տալը դառնում է օրինաչափ: Մարդիկ միմյանցից պարտքով գումար վերցնելով, պարտքով տալիս էին ուրիշներին և հարստանում: Ժամանակի ընթացքում ընդլայնվում են փողի առք ու վաճառքի շրջանակները և ստեղծվում մի կառույց, որի միջոցով որոշակի տոկոսով հավաքագրվում են մարդկանց ազատ դրամական միջոցները կամ խնայողությունները: Այնուհետև այդ միջոցները ավելի բարձր տոկոսով տրամադրվում են նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը: ԵՎ այդ կառույցը կոչվեց բանկ:


Բանկի գործառույթները

Ներգրավվել և տեղաբաշխել դրամական միջոցներ կամ ավանդներ,

Ներգրավվել և տրամադրել առևտրային և սպառողական վարկեր,այդ թվում` տալ հիպոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ,

Կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի հանձնարարությամբ,

Բացել և վարել հաճախորդների հաշիվները, այդ թվում այլ բանկերի թղթակցային հաշիվներ,

Ֆինանսավորել կապիտալ ներդրումներ կատարողների հանձնարարությամբ,

Թողարկել և գնել (սեփական միջոցների հաշվին), ինչպես նաև վաճառել և սպասարկել արժեթղթեր, վճարային, փաստաթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն),

Երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխիքներ և ստանձնել պարտավորություններ,

Ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումար (պահանջելու իրավունքով) և վերցնել այնպիսի պարտավորություն, ինչպիսիք է ինկասացիան,

Գնել և վաճառել արտարժույթ, կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ,

Հաճախորդի համաձայնությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, ինչպես նաև կառավարել արժեթղթեր,

Մատուցել խորհրդատվական ծառայություններ,

Սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ,

Գնել, վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր և այլ արժեքներ։

Վարկի էությունն ու դրանց գործառույթները

Վարկը գործարք է տնտեսական գործակալների միջև տնտեսական գործակալների միջև , որն ընդունում է փոխառուփյան տեսք, այսինքն մեկը մյուսին ունեցվածք կամ փող է տրամադրում վերադարձելիության, ժամկետայնության և վճարելիության սկզբունքով:
Վարկի էությունն դրսևորվում է նրա գործառույթների միջոցով:

Գործառույթներ`

վերաբաշխման գործառույթ

Այս գործառույթով ժամանակավորապես ազատ դրամական միջոցները շարժման մեջ են դրվում և վերածվում ակտիվ գործող միջոցների։ Դա հասարակության ժամանակավորապես ազատ դրամական միջոցների վերաբաշխումն է այն տնտեսավարող սուբյեկտների միջև, որոնք փողի կարիք ունեն։ Քանի որ վարկն իր տոկոսով հանդերձ պետք է վերադարձվի, ուստի փոխառուները ձգտում են ավելի արդյունավետ օգտագործել վարկերը, կատարելագործել տնտեսավարման մեթոդները, բարձրացնել տնտեսության եկամտաբերությունը, որովհետև վարկի մարման աղբյուրը վերջին հաշվով ստացված շահույթն է։ Այսպիսով, վարկի այս գործառույթի միջոցով տնտեսական գործընթացներն ավելի են արագացվում, դրամական միջոցներին հաջորդում է հարաշարժությունը։

Կանխիկ թղթադրամի փոխարինում վարկային փողերով և վարկային գործառնություններով

Վարկային գործառնությունները նպաստում են տնտեսության արդյունավետության բարձրացմանը։ Անկանխիկ հաշվարկները կրճատում են շրջանառության ծախսերը։

Կապիտալի համակենտրոնացման և կենտրոնացման գործառույթ

Վարկը ակտիվորեն օգտագործվում է մրցակցային պայքարում, որով նպաստում է Ֆիրմաների քայքայմանը կամ միաձուլմանը։

Շուկայական տնտեսության կարգավորման միջոցի գործառույթ

Տնտեսության վարկային կարգավորումը միջոցառումների ամբողջություն է, որն իրականացվում է  պետության կողմից վարկի ծավալի և չափերի օպտիմալացման, փոխատվական կապիտալի շուկայի և ամբողջ երկրի տնտեսության կարգավորման նպատակներով։

19. Արժեթուղթ

Արժեթուղթ, սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս։ Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները։

20. Պարտատոմս

Պարտատոմս (լատիներեն՝ obligatio — պարտավորություն. անգլ.՝ bond — երկարաժամկետ, note — կարճաժամկետ), պարտքային արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք։ Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ։ Պարտատոմսերը կարող են լինել ըստ ներկայացնողի կամ անվանական: Պարտատոմսերը կարող են վաճառվել անվանական արժեքից ցածր գնով (դիսկոնտով)։ Պարտատոմսերի ընդհանուր եկամուտը վճարված արժեկտրոնների և անվանական արժեքի և դիսկոնտի տարբերության հանրագումարն է։

21. Շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակություն

Դրամաշրջանառություն, կանխիկ փողի անընդմեջ շարժում՝ ապրանքների շրջանառության, ծառայությունների մատուցման և բազմատեսակ վճարումների պրոցեսում։

Դրամաշրջանառության տեսակներ․

Դրամաշրջանառությունը լինում է մետաղական, բանկնոտային և թղթադրամային։

Տնտեսական օրենքներ

Դրամաշրջանառության ոլորտում գործում են մի շարք տնտեսական օրենքներ. Օրինակ՝ շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակի, դրամանիշերի իրական (փոխանակային) արժեքի, բանկնոտային շրջանառության և այլն, որոնք ուրույն գծերով հատուկ են ապրանքային արտադրություն և դրամաշրջանառություն ուևեցող բոլոր հասարակարգերին։

Փողի քանակ

Շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակը որոշվում է ապրանքների գների գումարը հարաբերելով փողի նույնանուն միավորների պտույտների թվին։ Փողի քանակի տվյալ մեծության դեպքում դրամանիշերի իրական արժեքը հակադարձ համեմատական է շրջանառության մեջ թողարկած դրամանիշերի քանակին։

22. Փող

Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողը յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Փողը հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Փող է համարվում այն, ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում, ընդունվում։ Փողի էությունը նրանում է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողը էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի։

23. Դիվիդենդ և վերահսկիչ ծրար

Դիվիդենդ (անգլ.՝ dividend), բաժնետիրական ընկերության շահույթի մի մասը, որ ամեն տարի բաշխվում է բաժնետերերի միջև հարկավճարից, արտադրության ընդլայնման մասնահանումներից, պահուստների համալրումից, վարկի և փոխառությունների տոկոսավճարից և տնօրենների խրախուսումից հետո։ Սովորական բաժնետոմսերի (ձայնի իրավունքով) շահաբաժինը տատանվում է՝ կապված բաժնետիրական ընկերության շահույթի հետ, բաժնետերերի ժողովի որոշումով։ Արտոնյալ բաժնետոմսերի (առանց ձայնի իրավունքի) դիվիդենդը վճարվում է դրանց անվանական արժեքից՝ նախապես սահմանված կայուն տոկոսաչափով։

Դիվիդենդները կարող են վճարվել տարվա ընթացքում մի քանի անգամ։ Կարող են և ընդհանրապես չվճարվել։ Դիվիդենդների վճարումը նվազեցնում է կապիտալացումը և պահանջում է խնայողություններ։ Ֆինանսական տարվա ընթացքում վճարվող դիվիդենդները կոչվում են միջանկյալ կամ նախնական դիվիդենդներ (անգլերեն՝ interim dividend)։ Ֆինանսական տավա ավարտին վճարվում են ավարտական դիվիդենդներ (անգլերեն՝ final dividend)։

Սովորաբար դիվիդենդները վճարում են դրամի տեսքով։ Նման դիվիդենդները կոչվում են դրամական դիվիդենդներ (անգլերեն՝ cash dividend)։ Բացի այդ՝ դիվիդենդները կարող են վճարվել բաժնետոմսերի (անգլերեն՝ stock dividend) կամ բաժնետիրական ընկերության այլ ունեցվածքի ձևով։

Հիմնական հասկացություններ

Հայտարարման ամսաթիվ (անգլ․՝ declaration date), ամսաթիվ, երբ տնօրենների խորհուրդը հայտարարում է դիվիդենդների մեծության չափը։

Գրանցման ավարտի ամսաթիվ (անգլ․՝ dividend record date), դիվիդենդներ ստանալու իրավունք ունեցող անձանց անունների հրապարակման ամսաթիվ։

Էսքդիվիդենտային ամսաթիվ (անգլ․՝ ex-dividend date) , ամսաթիվ, երբ բաժնետոմսերը սկսում են վաճառվել՝ առանց հայտարարված դիվիդենդի ստացման իրավունքի։

Վճարման ամսաթիվ ([անգլ․՝payment date), այն ամսաթվը, երբ բաժնետերը ստանում է իրեն պատկանող դիվիդենդները։

Դիվիդենդների մեծության կրճատմանը նպաստող գործոններ

Ընկերությունները կարող են վճարել ավելի քիչ դիվիդենդներ՝ մի շարք պայմաններից ելնելով․

Կայունության մղում, հրաժարում դիվիդենդների ավելացումից, նույնիսկ շահույթի և դրամական հոսքի աճի ժամանակ (անգլ․ free cash flows to the equity, FCFE)։ Այս ամենը կապված է նրա հետ, որ ընկերությունները վստահ չեն, որ կարող են պահպանել դիվիդենդների ավելի բարձր մակարադակը։

Կարիքները ներդրումներ կատարելիս, FCFE–ի ամբողջական վճարումը՝ դիվիդենդների տեսքով, կարող է հետաձգվել, որովհետև ընկերությունները կարող են խնայել իրենց դրամական միջոցները չնախատեսված ներդրումներ կամ պահանջմունքներ բավարարելու համար։

Հարկեր, դիվիդենդների հարկադրույքը կարող է լինել ավելի բարձր, քան կապիտալ շահույթի հարկադրույքը։

Հեռանկարների ցուցադրում, դիվիդենդների ավելացումը դիտարկվում է որպես դրական ազդանշան, նվազեցումը՝ բացասական։

Կառավարաբանության հետաքրքրություններ, անընդհատ ընդլայնման մղում, դրամական պաշար ստեղծելու անհրաժեշտություն, որպեսզի դիմակայել շահույթի անկման ժամանակաշրջանում։

Բաժնետիրական ընկերություն

Բաժնետիրական ընկերություն (ԲԸ), առևտրային կազմակերպություն հանդիսացող տնտեսական ընկերություն, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի։ Ընկերությունն իրավաբանական անձ է և ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում։ Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային

իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։ ԲԸ-ն ստեղծվում է կանոնադրության հիման վրա։ Այն որոշվում և հաստատվում է հիմնադիրների կողմից։ Ընկերության հիմնադրամը ձևավորվում է բաժնետոմսերի ներդրումներից։ Որոշումը հիմնադրամի մասին ընդունում է հիմնադիր ժողովը։ Այն հավասար է ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին։ Կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը։ ՍՊԸ-ի և ԲԸ-ի տարբերությունն այն է, որ առաջին դեպքում համատեղ օգտագործման նպատակով միավորվում են գործարար և ստեղծագործող մարդկանց խելքն ու միտքը, իսկ երկրորդում՝ կապիտալները։ Պարտավորությունների դիմաց ընկերությունը պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, սակայն պատասխանատու չէ բաժնետերերի պարտավորությունների համար, իսկ բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար։ ԲԸ կարող է լինել բաց (ԲԲԸ) կամ փակ (ՓԲԸ), ինչը պարտադիր կերպով պետք է արտահայտվի ընկերության կանոնադրությունում։

ԲԲԸ֊ Բաց բաժնետիրական ընկերություն

Ընկերությունը համարվում է բաց, եթե բաժնետերերը իրենց պատկանող բաժնետոմսերը իրավունք ունեն օտարել առանց մյուս բաժնետերերի համաձայնության։ Բաց ընկերությունը իրավունք ունի իր կողմից թողարկված բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության միջոցով և դրանց ազատ վաճառքն իրագործել տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան։

ՓԲԸ֊Փակ բաժնետիրական ընկերություն

Ընկերությունը համարվում է փակ, եթե ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախօրոք որոշված անձանց միջև՝ առանց բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության։ Ընդ որում՝ փակ ընկերությունը պետք է ունենա 2 կամ ավելի բաժնետերեր, բայց 25-ից ոչ ավելի։ Եթե փակ ընկերության բաժնետերերի թիվը անցնում է 25-ից, ապա ընկերությունը 1 տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի բաց ընկերության կամ կրճատի բաժնետերերի թիվը։ Հակառակ դեպքում այն կլուծարվի։

24. Ձեռնարկության ֆունկցիաները և դասակարգումը

Ձեռնարկությունը տնտեսության սկզբնական հիմնական օղակն է, և դրա գործունեության արդյունավետությունից ուղղակիորեն կախված է բնակչության կենսամակարդակը։ Տարբեր ճյուղերի ձեռնարկությունները միմյանցից տարբերվում են թողարկվող արտադրանքի տնտեսական նշանակությամբ, թողարկման մասշտաբներով, օգտագործվող հումքի բնույթով, արտադրության մասնագիտացման ու կոոպերացման մակարդակով, աշխատանքի տեխնիկական զինվածության աստիճանով, գործունեության բնույթով ու նպատակներով։ Արտադրության գործոնների ձեռքբերման, արտադրական գործընթացի կազմակերպման, արտադրանքի իրացման, տեխնիկայի և տեխնոլոգիայի մշակման ու ներդրման հիմնահարցերը յուրաքանչյուր ձեռնարկությունում պետք է լուծվեն յուրովի՝ հաշվի առնելով միայն այդ ձեռնարկության արտադրական, ճյուղային և տարածքային առանձնահատկությունները։ Ձեռնարկությունները դասակարգվում են ըստ գործունեության տեսակների, բնույթի, չափի, սեփականության ձևերի, կապիտալի պատկանելիության։: Դասակարգումը հնարավորություն է տալիս իրականացնել ձեռնարկատիրական գործունեության ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրությունը։

25. Ձեռնարկատիրական գործունեության տեսակները

ԱՆհատական ընտանեկան ձեռնարկություն ֊ Անհատական է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է մեկ ֆիզիկական անձի՝ անձնական սեփականության իրավունքով։ Անհատական ձեռնարկությունը գործում է սեփականատիրոջ անձնական աշխատանքի հիման վրա։ Անհատը, հարկերը լրիվ վճարելուց հետո, միանձնյա տնօրինում է ստացված ամբողջ եկամուտը։ Ընտանեկան է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է ընտանիքի անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։

Տնտեսական ընկերակցություն֊Տնտեսական ընկերակցությունը (լրիվ կամ կոմանդիտային) կոլեկտիվ կամ խառը սեփականության և սեփականատերերի աշխատանքային մասնակցության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն է։ Տնտեսական ընկերակցության լիակատար անդամը երրորդ անձանց

առջև անձնական գույքային պատասխանատվություն է կրում տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար։ Լիակատար ընկերակցության բոլոր անդամները պետք է լիակատար անդամներ լինեն։ Կոմանդիտային անդամը տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար երրորդ անձանց առջև կրում է իրեն պատկանող բաժնով կամ դրանից ավելի երաշխավորության գումարով սահմանափակված գույքային պատասխանատվություն։ Կոմանդիտային ընկերակցության մեջ առկա են առնվազն մեկ լիակատար և մեկ կոմանդիտային անդամ։

Արտադրական կոոպերատիվ֊Արտադրական կոոպերատիվը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իր անդամների աշխատանքային պարտադիր մասնակցությամբ ձեռնարկություն է, որը ստեղծվում է շահույթ ստանալու նպատակով։ Կոոպերատիվի անդամը կարող է կատարել նաև գույքային ներդրում, սակայն դա չի որոշում նրա իրավունքները կառավարման և շահույթի բաշխման բնագավառում։ Արտադրական կոոպերատիվը իրավունք ունի ներգրավելու նաև վարձու աշխատողներ՝ առանց թվաքանակի սահմանափակման։ Ձեռնարկության գույքը պատկանում է կոոպերատիվի անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Իր պարտավորությունների համար ձեռնարկությունը պատասխանատու է սեփական գույքով և ստացած եկամտով՝ տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով։

Սպառողական(սպասարկման) կոոպերատիվ֊ Սպառողական կոոպերատիվը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իր անդամների աշխատանքային և գույքային մասնակցությամբ շահույթ չհետապնդող ձեռնարկություն է։ Այս տիպի ձեռնարկության անդամներ կարող են լինել քաղաքացիներ և կազմակերպություններ։ Դրանք ստեղծվում են կոոպերատիվի անդամներին օգնելու և ծառայություններ մատուցելու համար։ Յուրաքանչյուր անդամի կողմից կատարվող գործառնության տեսակը, աշխատանքային մասնակցության ձևը և վճարման կարգը սահմանվում են տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ։ Սպառողական կոոպերատիվների գույքը պատկանում է դրանց անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Սպառողական կոոպերատիվ չի կարող հիմնադրել որևէ կազմակերպություն (ձեռնարկություն, բաժանմունք, մասնաճյուղ)։

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն֊Գյուղական կոլեկտիվ տնտեսությունը կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ զբաղվող ձեռնարկություն է։

Բաժնետիրական նկերություններ֊ Բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որի միջոցները գոյանում են բաժնետոմսերի թողարկման, ազատ բաժանորդագրության և հիմնադիրների միջև բաշխման հաշվին։ ԲԸ-ն ստեղծվում է կանոնադրության հիման վրա։ Այն որոշվում և հաստատվում է հիմնադիրների կողմից։ Ընկերության հիմնադրամը ձևավորվում է բաժնետոմսերի ներդրումներից։ Որոշումը հիմնադրամի մասին ընդունում է հիմնադիր ժողովը։ Այն հավասար է ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին։ Կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը։ ՍՊԸ-ի և ԲԸ-ի տարբերությունն այն է, որ առաջին դեպքում համատեղ օգտագործման նպատակով միավորվում են գործարար և ստեղծագործող մարդկանց խելքն ու միտքը, իսկ երկրորդում՝ կապիտալները։ Պարտավորությունների դիմաց ընկերությունը պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, սակայն պատասխանատու չէ բաժնետերերի պարտավորությունների համար, իսկ բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար։ ԲԸ կարող է լինել բաց (ԲԲԸ) կամ փակ (ՓԲԸ), ինչը պարտադիր կերպով պետք է արտահայտվի ընկերության կանոնադրությունում։

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն֊ ՍՊԸ-ը կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, պարտադիր գույքային մասնակցությամբ և յուրաքանչյուր անդամի բաժնեմասի չափով պատասխանատվությամբ ընկերություն է։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է կոչվում միայն այն ձեռնարկությունը, որի անդամները տվյալ ընկերության կանոնադրական հիմնադրամում ունեն իրենց անհատական բաժնեմասերը և ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն են կրում իրենց պատկանող բաժնեմասի անվանական արժեքին համապատասխան։ ՍՊԸ ստեղծելու համար պետք է առկա լինեն առնվազն երկու հիմնադիրներ։ Եթե գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը, որպես այդպիսին։ ՍՊԸ-ում պարտադիր կարգով ձևավորվում է ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ նախօրոք որոշված դրամագլուխը, որը ընկերության անդամները որպես անդամավճար պետք է մուծեն ընկերության մասնակից դառնալու համար։ Բաժնեմասի չափը որոշում են ընկերության հիմնադիրները։ Կանոնադրական հիմնադրամը բաժանվում է նախօրոք սահմանված քանակի և անվանական արժեքի բաժնետոմսերի։ ՍՊԸ-ի այն անդամները, որոնք լրիվ վճարել են սահմանված բաժնեմասերը, ստանում են վկայագիր, որն ի

տարբերություն բաժնետոմսի, չի համարվում արժեթուղթ, այսինքն՝ սեփականատերը այն չի կարող մաս-մաս վաճառել այլ անձանց՝ առանց ընկերության անդամների ընդհանուր ժողովի որոշման։ Վկայականը սեփականատիրոջը փայատերերի ընդհանուր ժողովին մասնակցելու և լուծարման դեպքում ընկերության գույքի իր բաժնեմասը ստանալու իրավունք է տալիս։

Համատեղ ձեռնարկություն֊ Համատեղ ձեռնարկությունը կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, օտարերկրյա քաղաքացիների, կազմակերպությունների պարտադիր գույքային կամ արտարժույթային ներդրմամբ ձեռնարկություն է։ Այն կարող է ստեղծվել և գործել ընկերությունների տեսքով։ Համատեղի կարգավիճակ ստանալու համար ձեռնարկությունը պետք է ունենա առնվազն մեկ օտարերկրյա մասնակից։ Համատեղ ձեռնարկությունը, որպես կանոն, համարվում է այն երկրինը, որտեղ ստեղծվում և գործում է։ Այսպիսի ձեռնարկությունները ստանում են հարկային, մաքսային, եկամուտների փոխանցման և այլ արտոնություններ։

Դուստր ձերնարկություն֊ Դուստր ձեռնարկություն է համարվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որի ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում է մեկ այլ ձեռնարկության, ինչպես նաև հասարակական կամ կրոնական կազմակերպության։ Դուստր ձեռնարկություն կարող են հիմնադրել կոլեկտիվ սեփականության վրա հիմնված ձեռնարկությունները։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններին արգելված գործունեության տեսակները արգելվում են նաև դրանց դուստր ձեռնարկություններին։

Վարձակալական ձեռնարկություն֊ Վարձակալական ձեռնարկությունը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իր անդամների աշխատանքային պարտադիր մասնակցությամբ ձեռնարկություն է։ Վարձակալական ձեռնարկությունները ստեղծվում են մեկ կամ մի խումբ մարդկանց կամ կազմակերպությունների կողմից՝ անհրաժեշտ գույքը վարձակալելու միջոցով։ Վարձակալական ձեռնարկությունները ստեղծվում են արտադրական կոոպերատիվի կամ ընկերության կազմակերպաիրավական կանոնակարգով, պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ, որը հանդես է գալիս որպես վարձատու։ Գույքը վարձակալության է տրվում առանձին կազմակերպության կամ անձի՝ գործակալների միջև կնքվող պայմանագրերի, մրցույթների և աճուրդների միջոցով։

Կարտել֊ Կարտելը մեկ ճյուղի ձեռնարկությունների միավորում է, որը ստեղծվում է համատեղ առևտրական գործունեություն ծավալելու նպատակով։ Այս տիպի միավորումները գործում են պայմանագրային հիմունքներով, պահպանում են մասնակիցների իրավական ինքնուրույնությունը և սահմանված նորմերի, իրացման պայմանների և գների օգնությամբ կարգավորում են առևտրական ընդհանուր գործունեությունը։

Սինդիկատ֊Սինդիկատը ձեռնարկությունների կարտելային համաձայնության տարատեսակ է, որը ստեղծվում է մասնակիցների արտադրանքը կամ ծառայությունները ընդհանուր ստորաբաժանման միջոցով արդյունավետ իրացնելու համար։ Սինդիկատի, ինչպես և կարտելի մասնակիցները պահպանում են արտադրական, առևտրական և իրավական ինքնուրույնություն։ Սինդիկատները առավել տարածված են նմանատիպ արտադրանք թողարկող հանքաարդյունահանման, մետաղամշակման և քիմիական արդյունաբերության ճյուղերում։

Տրեստ֊ Տրեստը իրավաբանական անձի իրավունքներից օգտվող ձեռնարկությունների միավորում է, որի ստեղծման դեպքում տարբեր ճյուղերի ձեռնարկությունները միավորվում են մեկ՝ ընդհանուր արտադրական համալիրում՝ կորցնելով տնտեսական և իրավական ինքնուրույնությունը։ Տրեստները միավորում են արտադրության այնպիսի ճյուղերի ձեռնարկություններ, որոնք կամ իրագործում են հումքի մշակման տարբեր փուլերը։ Ձեռնարկությունների միավորումների այս տեսակը լայն տարածում է գտնում այն ճյուղերում, որոնցում հնարավոր է ձեռնարկությունների կոմբինացումը, ինչը համարվում է ԳՏԱ արագացման, տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, աշխատանքի ռացիոնալ կազմակերպման և արտադրության արդյունավետության բարձրացման նախապայմաններից մեկը։

Կոնցեռն֊Կոնցեռնը երկարաժամկետ, կայուն արտադրական կապերի մեջ գտնվող արտոնագրային համաձայնությամբ, ինքնուրույն գործող ձեռնարկությունների

միավորում է։ Սովորաբար կոնցեռնում միավորվում են տարբեր ճյուղերի արտադրական ձեռնարկություններ, որոնց արտադրության բնույթից կախված՝ այն ձեռք է բերում միավորման ուղղահայաց կամ հորիզոնական սկզբունք։ Ուղղահայաց սկզբունքով ստեղծված միավորումը ներառում է արդյունաբերության տարբեր ճյուղերի այնպիսի ձեռնարկություններ, որոնց արտադրական գործընթացները սերտորեն կապակցված են միմյանց։ Հորիզոնական սկզբունքով ստեղծված միավորումները ընդգրկում են միմյանց հետ կայուն կապի մեջ չգտնվող արդյունաբերության տարբեր ճյուղերի ձեռնարկություններ։ Կոնցեռնի կազմում ընդգրկված ձեռնարկությունները օգտվում են իրավաբանական անձի կարգավիճակից, սակայն ունեն աշխատանքի միասնական ծրագիր և միասնական կառավարման ապարատ, որը վարում է կոնցեռնի արտադրական, առևտրական և ֆինանսական գործունեությունը։

Ասոցիացիա֊Ասոցիացիան անկախ արտադրական ձեռնարկությունների կամավոր միավորում է։ Ասոցիացիայի կազմում ընդգրկված ձեռնարկությունները օգտվում են իրավաբանական անձի իրավունքներից և հանդիսանում են իրավահավասար գործընկերներ։ Դրանք պատասխանատվություն են կրում միայն տվյալ ֆիրմայի գործունեության համար։

Կոնսորցիում֊Կոնսորցիումը կոնկրետ խնդիրներ լուծելու համար ձեռնարկությունների ժամանակավոր միավորում է։ Կոնսորցիումի կազմում կարող են ընդգրկվել կազմակերպաիրավական ցանկացած տեսակի և ենթակայության ձեռնարկություններ։

Հոլդինգ֊Հոլդինգը գլխամասային կազմակերպություն է, որը տիրում է կառուցվածքում ընդգրկված նոր ձեռնարկությունների փայաբաժիններին կամ վերահսկիչ փաթեթներին դրանց գործունեությունը կառավարելու և վերահսկելու նպատակով։ Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների մեխանիզմը հոլդինգին տալիս է վճռական ձայնի իրավունք, ինչի շնորհիվ հոլդինգը իր կազմում ընդգրկված ձեռնարկությունների շահերը պաշտպանելու և տարբեր ուղղություններով զարգացնելու համար ստանում է տնտեսական ընդհանուր քաղաքականություն իրականացնելու հնարավորություն։ Հոլդինգային կազմակերպությունը իր կազմում ընդգրկված ձեռնարկությունների (կարտել, կորպորացիա, կոնցեռն, տրեստ) բուրգի գագաթն է, քանի որ ակտիվների կազմում ընդգրկում է մասնակիցների բաժնետոմսերի վերահսկող փաթեթները։ Հոլդինգները ստեղծվում են բաց բաժնետիրական ընկերությունների տեսքով։ Դրանք ծավալում են ներդրումային գործունեություն՝ մասնավորապես գնում և վաճառում են ցանկացած տեսակի արժեթղթեր, թողարկում և վաճառում են բազմատեսակ ապրանքներ, մատուցում են ծառայություններ։ Կուտակելով մեծ քանակությամբ տնտեսական ռեսուրսներ, դրանք ծավալում են տարբերակված բազմապլանային գործունեություն՝ շեշտը դնելով գիտատեխնիկական նորույթների մշակման ու ներդրման, երկարաժամկետ ներդրումային նախագծերի ու ծրագրերի իրականացման վրա։

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն֊Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որի սեփականատիրոջը կանոնադրությամբ արգելված է ներդրված գույքից շահույթ ստանալ։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը կարող է հիմնադրվել մեկ անձի (ընտանիքի) կողմից որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, ձեռնարկության կամ կազմակերպության կողմից՝ որպես դուստր ձեռնարկություն և մի քանի անձանց կողմից՝ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը չի կարող անդամակցել ձեռնարկությունների այն տնտեսական միավորումներին, որոնք շահույթ ստանալու նպատակ են հետապնդում։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունն իր ստացած եկամուտը կարող է ծախսել միայն իր կանոնադրական գործունեության հետ կապված նպատակներով։ Թույլատրվում է նշել հիմնադրի (հիմնադիրների) անունը (անվանումը), «հիմնադրամ» կամ «բարեգործական հիմնադրամ» բառերը, եթե դրանք համապատասխանում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կանոնադրական գործունեությանը։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը նրա

կանոնադրությունն է, իսկ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ նաև հիմնադիր պայմանագիրը։

Փոքր ձեռնարկություն֊Փոքր է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որն ունի՝ արդյունաբերության և շինարարության ոլորտում՝ ոչ ավելի քան 200, նյութական արտադրության մյուս ճյուղերում՝ 50, գիտության և գիտական սպասարկման բնագավառում՝ 50, այլ ոլորտներում՝ 25 աշխատող։

26. ԱՆհատ Ձեռներեց

Անհատ ձեռներեց, ֆիզիկական անձ, որն իր անունից որպես զբաղմունք կանոնավոր կերպով իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ և կատարում աշխատանքներ։ Նա պետական լիազորված մարմիններից ստանում է համապատասխան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք և իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է դրա հիման վրա, որը միաժամանակ հանդիսանում է նրա գրանցման փաստաթուղթը։ Օրենսդրությամբ սահմանված կարգով որպես անհատ ձեռներեց գրանցված չլինելը և համապատասխան վկայական չունենալը վերջինիս չի ազատում իր կնքած գործարքների համար գույքային և անձնական ոչ գույքային պարտավորությունների կատարումից ու պատասխանատվությունից։ Օրենսդրությամբ սահմանված տնտեսական գործունեության առանձին տեսակներով անհատ ձեռներեցը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա։

Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի՝

ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առեւտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը.

բ) ունենալ առեւտրային ներկայացուցչություններ.

գ) լինել հավատարմագրային կառավարիչ.

դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առեւտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն.

ե) ունենալ կնիք, դրոշմակնիք եւ բանկում հաշվարկային հաշիվ.

զ) ունենալ վարձու աշխատողներ.

է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։

27. Շահույթ,

Շահույթ, տնտեսական գործունեության դրդապատճառ, արտադրության շարժիչ, որը մեծապես ազդում է արտադրության արդյունավետությունը բարձրացնելու, ռեսուրսների օգտագործման մակարդակի, դրանց այլընտրանքային հնարավորությունների վրա։ Շահույթը նպաստում է արտադրության նորացման, նաև՝ ներդրումներին, արտադրության թողարկան փոփոխություններին ու զբաղվածության կարգավորմանը։ Շահույթը առավել արդյունավետ ձևով լուծում է ռեսուրսների բաշխումը այլընտրանքային արտադրություններում։ Յուրաքանչյուր դեպքում կարևորվում է առանձին ճյուղերում կամ ձեռնարկություններում ներդրված կապիտալին համապատասխան ստացված շահույթի չափաբաժինը ընդունված է անվանել շահույթի նորմա։

Շահույթների տեսակներ

Հայտնի են շահույթի երեք տեսակներ.

Տնտեսական

Հաշվապահական

Նորմալ

Տնտեսական շահույթը այն եկամուտն է, որը մնում է բոլոր ծախքերը հանելուց հետո՝ լինեն դրանք դրամական, քողարկված կամ այլընտրանքային։

Հաշվապահական շահույթը մնում է ֆիրմայի ընդհանուր հասույթից նյութերի, կապիտալի, աշխատանքի արժեքը հանելուց հետո։ Ձեռնարկության ընդհանուր եկամտի մի մասը նորմալ շահույթն է։ Դա այն նվազագույնն է, որ անհրաժեշտ է ձեռնարկատիրոջը՝ տնտեսությունը վարելու համար։

Շահութաբերություն

Շահութաբերություն (եկամտաբերաթյուն), արտադրության տնտեսական արդյունավետության ցուցանիշ, որ որոշվում է ստացված շահույթի կամ եկամտի և արտադրական հիմնական ֆոնդերի ու շրջանառու միջոցների հարաբերությամբ (արտահայտած տոկոսներով)։

28. Ներդրողներ

Պետություն, ֆիզիկական անձ (քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ), իրավաբանական անձ (տեղական կամ միջազգային կազմակերպություն) և այլն, որը ներդրում է կատարում (գույքի ցանկացած տեսակ, ֆինանսական միջոցներ, մտավոր արժեքներ և այլն)` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով:

29. Գործազրկության պատճառները և տեսակները

Գործազրկություն՝ գործազուրկ է համարվում աշխատունակ հասակի այն մարդը, ով աշխատանք չունի, ակտիվ փնտրում է և գտնելուն պես պատրաստ է անցնել աշխատանքի։ Գործազրկությունը հանգեցնում է կապիտալի արտահոսքին, որը վատթարացնում է տնտեսական կոնյուկտուրան և հեռացնում է հավասարակշռված աճի հորիզոնները։ Բնակչության կենսամակարդակի նվազումը հանգեցնում է սպառողական պահանջարկի կրճատմանը, խնայողությունների մակարդակի նվազմանը, որը նույնպես նպաստում է արտադրության որոշ մասի կրճատմանը։ Գործազրկությունը, լինելով արտադրության անկման ծնունդ, դառնում է տնտեսական անկայունության այն օղակը, որն ընդունակ է այդ անկումը խորացնել։

Գործազրկության տեսակներն են՝

  • ֆրիկցիոն։ Այն մարդիկ են, ովքեր ժամանակավորապես չեն աշխատում, փնտրում են աշխատանք և գտնելուն պես անցնում են աշխատանքի։ Օրինակ՝ բուհ ավարտած ուսանողները, կամ մարդիկ ովքեր լքել են աշխատատեղը նոր և ավելի լավ աշխատանքի անցնելու համար։
  • կառուցվածքային գործազրկություն։ Առաջանում է տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։ Մարդիկ կորցնում են իրենց “հնացած” աշխատատեղը և ստիպված են կամ վերապատրաստվել, կամ փոխել մասնագիտությունը։ Օրինակ՝ մեքենագրուհիները։
  • պարբերաշրջանային գործազրկություն։ Առաջանում է տնտեսությունում տեղի ունեցող տնտեսական անկման արդյունքում, երբ արտադրությունները կրճատվում են և մարդիկ կորցնում են իրենց աշխատանք։

Լրիվ զբաղվածություն կատեգորիան բնորոշում է տնտեսական մի իրավիճակ, երբ պարբերաշրջանային գործազրկությունը հավասար է 0-ի և տնտեսությունում առկա են ֆրիկցիոն և կառուցվածքային գործազրկությունների տեսակները։ Այսինքն լրիվ զբաղվածությունը հավասար է ֆրիկցիոն գործազրկություն + կառուցվածքային գործազրկություն։ Սա հաճախ անվանում են գործազրկության բնական մակարդակ։

30. Կապիտալ, Հող և ռենտա

Կապիտալ (գերմ. Kapital, ֆրանս. capital, սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, լատ. capitalis– գլխավոր), տնտեսական կատեգորիա, արժեք, որը վարձու աշխատուժի շահագործմամբ հավելյալ արժեք է բերում, ինքնաճում է։ Կապիտալիստների ձեռքում կենտրոնացած կապիտալը հավելյալ արժեքի յուրացման միջոց է, պատմական կատեգորիա, այսինքն՝ բնորոշ է հասարակական-տնտեսական որոշակի ֆորմացիայի։ Կապիտալի, որպես տնտեսական կատեգորիայի, գիտական վերլուծությունը տվել է Կ. Մարքսը՝ «Կապիտալ» աշխատության մեջ։ Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի արտադրաեղանակի պատկանող արտադրական հարաբերություն, որն այդ հարաբերությունը կրող իրերին տալիս է յուրահատուկ հասարակական բնույթ։

Ռենտա ֊ կանոնավոր եկամուտի ստացում կապիտալից, պարտատոմսերից, գույքից, հողի
Հողի ռենտա֊ սա հատուկ դեպք է տնտեսագիտական ռենտայում, քանի որ հողի առաջարկը (օրինակ կղզու համար) սահմանափակ է (ոչ առաձգական), և բարձրացնելով օգտագործման դիմաց հողի արժեքի վճարը դրանից չի փոխվի արաջարկը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s