Երևան 2800 ֊ի շարունակությունը՝ Սիլվա Կապուտիկյանի տուն֊թանգարանում

«Երևան-2800» նախագծի շրջանակներում քոլեջի զբոսաշրջության բաժնի ուսանողները այցելեցին Գրականության և արվեստի պետական թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան։ Մեր այցելության օրը խիստ մարդաշատ էր թանգարանը։ Այդ օրը երկու կարևոր իրադարձություն կար թանգարանում։

Նախ՝ տեղի ունեցավ բանաստեղծուհուն և նրա որդուն՝ քանդակագործ Արա Շիրազին նվիրված հուշատախտակի հանդիսավոր բացումը այն բնակելի շենքի պատին, որտեղ ապրել են նրանք և որտեղ հիմա գտնվում է Սիլվա Կապուտիկյանի բնակարան-թանգարանը։
Երկրորդ իրադարձությունն ավելի շատ ոգևորել էր փոքրիկներին։ Դեռևս անցյալ տարի թանգարանը հայտարերլ էր համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ, որի նպատակն էր բանաստեղծուհու 100-ամյակի առթիվ հրատարակել նրա մանկական բանաստեղծությունների ժողովածուն՝ երեխաների նկարազարդմամբ: Մրցույթին մասնակցել էին մասնակցել 7-17 տարեկան երեխաներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքի հայ համայնքներից։ Այդ օրը մրցույթում հաղթող երեխաները ստանում էին իրենց մրցանակները։
Հանդիսավոր արարողություններից հետո մենք փոքրիկ հարցազրույց ունեցանք թանգարանի տնօրեն տիկին Արմինե

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ`
ՆՎԻՐՎԱԾ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ
«ԾԱՂԿԱՆՈՑ» ԳԻՐՔ-ԱԼԲՈՄԻ
ՆԿԱՐԱԶԱՐԴՄԱՆԸ

Մրցույթի անցկացման պայմանները
Ս. Կապուտիկյանի տուն-թանգարանը բանաստեղծուհու 100-ամյակին ընդառաջ 7-17 տարեկան երեխաների համար կազմակերպում է «Ծաղկանոց» մանկական գիրք-ալբոմի նկարազարդման մրցույթը: Գիրքն ունի 88 բանաստեղծություն, որոնք էլեկտրոնային տարբերակով կարելի է ներբեռնել տուն-թանգարանի museumkaputikyan.com կայքէջից:
Մրցույթն անցկացվում է 2 անվանակարգում` գեղանկարչություն և գծանկար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s