Գրականության և արվեստի թանգարանը հիմնադրվել է 1921 թվականին։ Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը Հայաստանի կառավարությանն էր հանձնել աշուղ Սայաթ-Նովայի երգերի ինքնագիր տետրը՝ Դավթարը՝ առաջարկելով այն պահպանել որևէ թանգարանում։ Այսպես է հիմնադրվել Երևանի Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, որի հենց առաջին ցուցանմուշը հենց այդ Դավթարը դարձավ։ Իսկ Չարենցի անունով այն կոչվեց 1960 թվականին։
Այսօր թանգարանն ունի 5 սրահ, որոնցից երկուսը նվիրված են գրականությանը, երրորդը՝ թատերարվեստին, չորրորդը՝ կինոարվեստին, իսկ հինգերորդը՝ երաժշտարվեստին։
Բոլոր բաժիններն էլ ինձ համար հետաքրքիր էին, բայց առավել յուրահատուկ էին կինոարվեստի և երաժշտարվեստի բաժինները։
թանգարանի ֆոնդերում պահվում էին կինոբեմադրիչներ Է. Մելիք-Քարամյանի, Ս Կևորկովի, Գ. Մելիք-Ավագյանի, Հ. Հովհաննիսյանի, Ա. Հայ-Արտյանի, Լ. Իսահակյանի, Ֆ. Դովլաթյանի, Լ. Վաղարշյանի, Ա. Մանարյանի, օպերատորներ Ս. Իսրայելյանի, Ժ. Վարդանյանի, կինոնկարիչներ Մ. Արուտչյանի, Ս. Անդրանիկյանի, կինոգետներ Դ. Դզնունու, Գ. Չախիրյանի, մի շարք կինոդերասանների և այլոց անհատական և մասնագիտական արխիվները և հավաքածուները (կինոսցենարներ, լուսանկարներ, էսքիզներ, ազդագրեր և այլն): Այստեղ պահվում են նաև եզակի կինոսարքավորումներ, որոնցով նկարահանվել են առաջին հայկական ֆիլմերը։Թանգարում՝ գիդաշխատողներից՝ Անին մեզ ոչ միայն ներկայացրեց թանգարանում պահպանված ցուցանմուշները՝ այլև մենք նրանից մասնագիտական հմտություններ վերցրեցինք,որը և մեր այցելությունը ավելի տպավորիչ և հաճելի դարձրեց:
Երաժշտական ֆոնդեր
Ընդգրկում է 182 անհատական եւ երաժշտական տարբեր կազմակերպություններիեւ խմբերի ֆոնդեր, ինչպես նաև մի շարք հավաքածուներ՝ 155 992 նյութերի քանակով: Մեծագույն մասը կազմում են հայ կոմպոզիտորների, խմբավարների, երաժշտագետների, երգիչների, երաժիշտ-կատարողների անհատական ֆոնդերը: Ամենատարեցը հայկական օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաճյանիֆոնդն է, ուր առկա են կոմպոզիտորի հիմնական գործերի ձեռագիր նոտաները
(պարտիտուրներ, կլավիրներ): Երաժշտական ֆոնդերի եւ հավաքածուների հարուստ նյութերը հնարավորություն են տալիս հիմնավորապես ուսումնասիրել թե՛ առանձին խոշորստեղծագործողների ժառանգությունը եւ թե՛ 18-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ 20-րդդարի հայ երաժշտության պատմությունն ու նրա առնչություններըարեւելյան եւարեւմտյան երաժշտարվեստի հետ:
Այստեղ մենք հնարավորություն ունեցանք ունկնդրել երաժշտական այնպիսի գործիքներ,որոնք մեզ հետաքրքրում էին։
Մենք այտեղից դուրս եկանք լավ տպավորություններով և նորից վերադառնալու նպատակով։