Պատրաստվում ենք այցելել “Գրականության և Արվեստի” թանգարան

Գրական և մշակութային Երևան

Հունիսի 4-ին Քոլեջի զբոսաշրջության բաժնի ուսանողներով՝ «Երևան- 2800» նախագծի շրջանակներում կլինենք Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանում։ Այցելությունից առաջ  ծանոթացանք թանգարանի պատմությանը, ցուցադրվող հետաքրքիր նմուշներին։ Թանգարանը Հայաստանի Հանրապետության խոշորագույն մշակութային օջախներից է և գործում է շուրջ ինը տասնամյակ։

Թանգարանի հավաքածուներն ընդգրկում են նյութեր 18-րդ դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի և կինոարվեստի գրեթե բոլոր խոշոր գործիչների մասին, նրանց մասնագիտական և անձնական  արխիվները, ինչպես նաև այդ շրջանում գործած մշակութային և կրթական հաստատություններին վերաբերող հավաքածուներ:
Безымянный3

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s