Սպասարկման ծառայությունների կառավարման մակարդակները

Ժամանակակից մենեջմենթում հայտնի են կառավարման 5 դասա-
կան և հիմնական տեսակներ՝ կախված կազմակերպության կառուց-
վածքից.

• գծային
• ֆունկցիոնալ
• գծային-ֆունկցիոնալ
• ստորաբաժանված
• մատրիցային

Կառավարման գծային կառուցվածքը
Կառավարման գծային կառուցվածքն իրականացվում է միանձնյա կառավարմամբ, այսինքն՝ ներքին աշխատակազմը ենթարկվում է միայն նրան՝ գծային կառավարողին, որը լուծում է բոլոր հարցերը, բայց միայն իր բաժնում: Այդպիսի համագործակցությունն ապահովում է տեղեկատվության հավաստի փոխանակություն, ինչպես նաև կրճատում է հյուրանոցի ղեկավար անձնակազմի թվաքանակը: Ղեկավարման այդ համակարգն ապահովում է հանձնարարականների անմիջական վերահսկման հնարավորություն, քանի որ գծային մենեջերը (կառավարողը) իր բաժնում իրականցված աշխատանքների համար կրում է անձնական պատասխանատվություն: Կառավարման գծային կառուցվածքի ղեկա վարը պետք է ունենա մասնագիտական բարձր որակներ և իրազեկ լինի իր անմիջական ենթակայության տակ գտնվող բաժնին վերաբերող բոլոր խնդիրներին: Կառավարման գծային կառուցվածքը հանդիպում է փոքր հյուրանոցներում, որոնք մատուցում են սահմանափակ ծառայություններ, և պատկանում են երեք կամ չորսաստղանի հյուրանոցների դասին:

Կառավարման գծային կառուցվածքը

Կառավարման ֆունկցիոնալ կառուցվածքը ենթադրում է հյուրանոցային ամբողջ գործունեության և ներքին գործընթացների ուղղությունների բաժանումը ճյուղերի, որոնցից յուրաքանչյուրը գլխավորում է ֆունկցիոնալ ղեկավարը: Այդպիսի ուղղություններ են հյուրերի ընդունման և տեղավորման ծառայությունը, հյուրանոցում
սննդի կազմակերպումը, հյուրանոցային ծառայությունների շուկայական առաջընթացի և մարքեթինգային հետազոտությունների ուսումնասիրումը, ֆինանսական միջոցների ձեռքբերման, օգտագործման և վերահսկման (այսինքն՝ հաշվապահական) ծառայությունների կազմակերպում, մարդկային ռեսուրսների կառավարումը ( կադրերի բաժին) տեղեկատվական և տեխնիկական միջոցների ապահովումը: Հյուրանոցի ֆունկցիոնալ ղեկավարները չեն կարող միջամտել միմյանց գործերին, իսկ նրանց գործունեությունը վերահսկվում է հյուրանոցի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից: Կառավարման ֆունկցիոնալ կառուցվածքի օգտագործումը նպաստում է ֆունկցիոնալ ղեկավարների մասնագիտական աճին, ինչպես նաև որոշումների ընդունման որակի և օպերատիվության բարձրացման վրա, քանի որ ղեկավարները որոշում են ընդունում հիմնականում հենց այն ոլորտում, որտեղ նրանք
առավելագույնս իրավասու են:  Ֆունկցիոնալ կառավարման ընթացքում լինում են դեպքեր, երբ ղեկավարն իր պատասխանատվությունը փոխանցում է իրենից ցածր կանգնած մենեջերին, վերջինս էլ իրենից ցածր պաշտոն ունեցողին, որի հանդեպ տվյալ մենեջերը ֆունկցիոնալ ղեկավարի դեր ունի: Արդյունքում ստացվում է, որ մի աշխատակիցը կարող է միաժամանակ ենթարկվել մի քանի ղեկավարի: Պրակտիկորեն տեղի է ունենում միանձնյա ղեկավարի սկզբունքի խախտում: Դա էլ հանգեցնում է որոշումների ոչ արագ ընդունմանը, ղեկավարների շահերի բաշխմանը և հաճախակի կոնֆլիկտային իրավիճակների առաջացմանը: Ներկայումս կառավարման ֆունկցիոնալ կառուցվածքը հյուրանոցային բիզնեսում ամենատարած ված կառավարման համակարգն է և կիրառվում է հատկապես սպառողներին ծառայությունների մեծ փաթեթ առաջարկող միջին և խոշոր առաջին կարգի հյուրանոցներում:

Կառավարման գծային-ֆունկցիոնալ կառուցվածքը

Կառավարման գծային֊ֆունկցիոնալ կառուցվածքի ստեղծման հիմնական նպատակը՝ գծային և ֆունկցիոնալ կառավարումների առավելությունների օգտագործումն է: Գծային կառավարողի համար իր բաժնում առաջանում են ֆունկցիոնալ օղակներ, որոնց մենեջերները դրանց անմիջական խորհրդատուներն են: Օրինակ՝ գծային կառավարչի մոտ ռեստորանների և բարերի բաժնում կարող են ձևավորվել խոհանոցի անձնակազմի (խոհարար, հրուշակագործ, խոհանոցի աշխատակից), ռեստորանի հաճախորդներին սպասարկողների ( մատուցող, բարմեն), տնտեսական ծառայողների (հավաքարարներ, սպասք լվացողներ), առևտրի և մարքեթինգի, հաշվապահության, մատակարարողների և պահեստավորողների շղթաներ: Կառավարման այս ձևը կամ դրա տարրերը հանդիպում են միջին և մեծ հյուրանոցներում, որոնց ղեկավարները նախընտրում են
բիզնեսը կառավարել ոչ թե անմիջական գործունեության ուղիներով, այլ ավելի շահութաբեր ճանապարհներով:

Կառավարման ստորաբաժանումների կառուցվածքը

Կառավարման ստորաբաժանումների կառուցվածքի ստեղծման համար կիրառվում են հետևյալ բանաձևերը. Ընտրված ոլորտներից որևէ մեկի համար ֆունկցիոնալ հատկանիշներով ձևավորվում է կառավարման ընդհանուր համակարգ: Այն
կազմված է կառավարման բարձրագույն օղակի ֆունկցիոնալ կառավարիչներից:
Առանձին ձևավորվում են հյուրանոցի եկամուտների աղբյուրները.
Օրինակ հյուրանոցային ծառայությունների ամբողջ փաթեթի արտադրությունը, սպառողների խմբերի հավաքագրումը կամ ապրանքային շուկայի նպատակային (թիրախային) լինելը, ինչպես նաև շահութային ոլորտում դրանց տարանջատումը: Այդ համակարգի ներսում տվյալ ոլորտի ղեկավարումն իրականցվում է կառավարման միջին կամ ցածր օղակի մենեջերների կողմից:  Կառավարման նշված համակարգերում ձևավորվում է փոխկապվածություն և իրականացվում է առաջին համակարգի ներսում կոնկրետ ոլորտների կառավարում: Կառավարման ստորաբաժանումների կառուցվածքը ձևավորվում է հյուրանոցային արտադրանքների տեսակների հիման վրա, ուստի այն նախադրյալներ է ստեղծում դրանց արտադրության, ղեկավարման, որակի վերահսկման և վաճառքի առավել արդյունավետ կազմակերպման համար: Հյուրանոցային արտադրանքների, սպառողների խմբերի, ապրանքային շուկայի ֆունկցիաների առանձնացումը, հնարավորություն է տալիս իրականացնել առանձին հաշվարկ, վաճառք, մատակարարում և տվյալ ոլորտում այլ գործընթացներ ( եկամտի աղբյուրներ): Այդ նույն ժամանակ այս կառավարման բարդությունն այն է, որ կառավարումը պահանջում է հյուրանոցում ունենալ մեծ քանակությամբ բարձրակարգ որակավորում ունեցող մասնագետներ: Կառավարման ստորաբաժանումների կառուցվածքի ձևավորման մեջ առավել շահութաբեր սպառողների խմբերի տարանջատումը հնարավորություն է տալիս կենտրոնանալ նրանց պահանջների առավելագույն բավարարման վրա, ինչպես նաև կազմակերպել հյուրանոցների հաճախորդների բազայի ավելի արդյունավետ ձևավորում և կառավարում։

Կառավարման մատրիցային կառուցվածքը

Իր կառուցման յուրահատկությունից ելնելով՝ կառավարման մատրիցային կառուցվածքն ուղղված է որևէ կոնկրետ ծրագրի կամ նախագծի: Հյուրանոցային բիզնեսում կառավարման մատրիցային կառուցվածքի իրագործումը խորհուրդ է տրվում նոր հյուրանոցային արտադրանքի ստեղծման և ներմուծման (նոր ռեստորանային համալիր, նոր կարգի համարների ստեղծում), հյուրերի սպասարկման բարձր մակարդակի ծրագրերի իրականացման, անձնակազմի որակավորման բարձրացման նպատակով թրեյնինգների կազմակերպման ընթացքում: Կառավարման մատրիցային կառուցվածքի ձևավորումն իրականացվում է
ֆունկցիաների հիման վրա կիրառվող հատուկ ծրագրով: Որպես կանոն, կառա֊ վարման մատրիցային կառուցվածքը կրում է ժամանակավոր բնույթ և գործում է մինչև ծրագրերի, նախագծերի և մտահղացումների լիակատար իրականացումը: Նախագծի իրականացումից հետո թիմը կազմա-լուծվում է: Կառավարման մատրիցային կառուցվածքը կենտրոնացված է նախագծի իրականացման վրա և հանդիսանում է ամենաճկուն կազմակերպչական կառուցվածքներից մեկը: Դրա իրագործումը նախադրյալներ է ստեղծում անձնակազմի աշխատանքի արդյունավետ կենտ րոնացման, հյուրանոցի ռեսուրսների լավագույնս օգտագործման, ինչպես նաև ղեկավարության վրա օպերատիվ ծանրաբեռնվածության նվազեցման համար: Սակայն այն ունի նաև մի շարք թերություններ: Դրանցից առաջնայինը կրկնակի ղեկավարումն է. այսինքն՝  կատարողների ենթակայությունը միաժամանակ ծրագրի ղեկավարին և ծառայության մենեջերին, ինչն էլ կարող է հանգեցնել կոնֆլիկտային իրավիճակների: Բավականին բարդ են նաև իշխանության իրականացման և սահմանման ընթացքը և ծրագրի շրջանակներում խմբի աշխատանքների արդ յունքների վերաբերյալ մենեջերների պատասխանատվությունը: Ինչպես
նաև մի քանի ծրագրերի միաժամանկյա իրականացման ընթացքում հյուրանոցնի ղեկավարները ստիպված են ռեսուրսները բաշխել միանգամից մի քանի ուղղություններով: Կառավարման մատրիցային համակարգը խորհուրդ է տրվում օգտագործել հյուրանոցներում հատուկ ծրագրերի իրականացման ընթացքում: Օրինակ՝ նոր ռեստորան բացելու դեպքում հյուրանոցում ծրագրի ղեկավարը տարբեր ֆունկցիոնալ ուղղությունների աշխատակիցներից հավաքում է ժամանակավոր խումբ:
Տվյալ դեպքում ռեստորանների և բարերի աշխատակիցը պատասխանատու է նոր ռեստորանի ճաշացանկի և ուտեստների համար, տեխնիկական ծառայության աշխատակիցը պատասխանատվություն է կրում օդափոխիչ համակարգի կարգավորման, ջեռուցման և էներգո համակարգի համար, կազմակերպում է վերանորոգման աշխատանքները, տնտեսական ծառայության աշխատակիցը պատասխանատու է ինտե-րիերի (ներքին հարդարման) և դիզայնի (ձևավորման) համար, վաճառքի և մարքեթինգի բաժնի ներկայացուցիչը զբաղվում է ռեստորանի և
ֆիրմայի իմիջով (ոճով), կազմակերպում է ռեստորանի ծառայությունների ծրագրի դեպի շուկա առաջխաղացումը, ֆինանսական բաժնի ներկայացուցիչը (հաշվապահ) վճարում է հաշվառման և հաշվարկման գործընթացները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s