1. Շուկայական տնտեսության կարևոր պայմաններից է՝
• սեփականության բազմակացութաձևությունը
• պետական սեփականությունը
• անհատական սեփականությունը
2. Պետական օրգանները զբոսաշրջային կազմակերպությունների հետ կնքում են՝
• առք ու վաճառքի պայմանագիր
• վարձակալության պայմանագիր
• աշխատանքային պայմանագիր
3. Թայմշերը զբոսաշրջային բիզնեսում անշարժ գույքի՝
• անհատական տիրապետումն է
• համատեղ տիրապետումն է
• պետական տիրապետումն է
4. Քանի՞ հյուրանոցային ցանց գոյություն ունի աշխարհում՝
• մոտ 1000 հյուրանոցային ցանց
• մոտ 700 հյուրանոցային ցանց
• մոտ 300 հյուրանոցային ցանց
5. Հյուրանոցային ցանցերի մեծ մասը պատկանում են՝
• ԱՄՆ-ին
• Մեծ Բրիտանիային
• Ֆրանսիային
6. Աշխարհում հաշվարկվում է հյուրանոցների դասակարգման
• 30 ձև
• 70 ձև
• 100 ձև
7. Աստղերի համակարգը համարվում է դասակարգման՝
• ամերիկյան համակարգ
• եվրոպական համակարգ
• ռուսական համակարգ
8. Հյուրանոցների տառային համակարգն օգտագործվում է՝
• Ռուսաստանում
• Ասիայում
• Հունաստանում
9. A տառային համակարգը համապատասխանում է՝
• երեք աստղին
• չորս աստղին
• երկու աստղին
10. B տառային համակարգը համապատասխանում է՝
• չորս աստղին
• երեք աստղին
• երկու աստղին
11. C տառային համակարգը համապատասխանում է՝
• երեք աստղին
• երկու աստղին
• չորս աստղին
12. D տառային համակարգը համապատասխանում է՝
• մեկ աստղին
• երեք աստղին
• չորս աստղին
13. Թագերի համակարգը տարածված է՝
• Ֆրանսիայում
• Գերմանիայում
• Մեծ Բրիտանիայում
14. Չորս թագին համապատասխանում է՝
• մեկ աստղը
• չորս աստղը
• երեք աստղը
15.Երեք թագին համապատասխանում է՝
• երեք ասղը
• երկու աստղը
• չորս աստղը
16. Հինգ թագին համապատասխանում է՝
• երկու աստղը
• երեք աստղը
• չորս աստղը
17.Բյուջետային հյուրանոցները գտնվում են՝
• քաղաքից դուրս
• քաղաքի կենտրոնում
• ավտոճանապարհին
18. Իտալական հյուրանոցները ունեն՝
• 50-80 համար
• 100-300 համար
•300-ից ավելի համար
19. Փոքր հյուրանոցային տնտեսություններն ունեն՝
• 100-150 համար
• 600-1000 համար
• 1000 և ավելի համար
20. Միջին հյուրանոցային տնտեսություններն ունեն՝
• 600-1000 համար
• 100-ից մինչև 300-400 համար
• 300-ից մինչև 600-1000 համար
21.Մեծ հյուրանոցային տնտեսություններն ունեն՝
• 100-150 համար
• 300-ից մինչև 600-1000 համար
• ավելի քան 1000 համար
22. Հսկա հյուրանոցային տնտեսություններն ունեն՝
• 100-ից մինչև 300-400 համար
• 300-ից մինչև 600-1000 համար
• ավելի քան 1000 համար
23. Գործարար նշանակության հյուրանոցների կարգին են պատկա-
նում՝
• կոնգրես հյուրանոցները
• տրանզիտային հյուրանոցները
• հանգստյան տները
24. Հանգստի համար նախատեսված հյուրանոցներն են՝
• բիզնես հյուրանոցները
• առողջարանները
• տրանզիտային հյուրանոցները
25. Տրանզիտային հյուրանոցները նախատեսված են՝
• երկարաժամկետ կանգառի համար
• կարճաժամկետ կանգառի համար
• մշտական բնակության համար
26. Տրանզիտային հյուրանոցները գտնվում են՝
• ավտոմայրուղիներում
• քաղաքի կենտրոնում
• գործարանների մոտ
27. Հյուրանոցային բիզնեսը վերելք ապրեց՝
• 18-19-րդ դարերում
• նախնադարում
• միջնադարում
28. Օդանավակայանային հյուրանոցներն ունեն՝
• 200-600 սենյակ
• 600-1000 սենյակ
• 1000 և ավելի սենյակ
29. Էկոնոմ կարգի հյուրանոցներն առաջարկում են՝
• գիշերակաց
• պարասրահ
• ռեստորան
30. «Լյուքս» դասի հյուրանոցները մատուցում են՝
• բարձրակարգ ծառայություններ
• միայն գիշերակաց
• միայն նախաճաշ
31.Ռոտելները՝
• շարժական հյուրանոցներ են
• լողացող հյուրանոցներ են
• օդային հյուրանոցներ են
32. Ֆլոտելները՝
• լողացող հյուրանոցներ են
• օդային հյուրանոցներ են
• շարժական հյուրանոցներ են
33. Ֆլայտելները՝
• օդային հյուրանոցներ են
• շարժական հյուրանոցներ են
• լողացող հյուրանոցներ են
34. Ժամանակակից մենեջմենթում կառավարման քանի՞ տեսակ է հայտնի՝
• հինգ տեսակ
• չորս տեսակ
• երեք տեսակ
35. Կառավարման ո՞ ր ձևն է համարվում ամենապարզը՝
• կառավարման ֆունկցիոնալ կառուցվածքը
• կառավարման գծային կառուցվածքը
• կառավարման գծային-ֆունկցիոնալ կառուցվածքը
36. Կառավարման գծային կառուցվածքն իրականացվում է՝
• կոլեկտիվ կառավարմամբ
• միանձնյա կառավարմամբ
• խորհրդի կառավարմամբ
37. Կառավարման գծային կառուցվածքը կիրառվում է՝
• փոքր հյուրանոցներում
• բիզնես հյուրանոցներում
• ապարտ հյուրանոցներում
38. Կառավարման ֆունկցիոնալ կառուցվածքի դեպքում հյուրանոցի ներքին գործընթացները ղեկավարում է՝
• ընդհանուր ղեկավարը
• ֆունկցիոնալ ղեկավարը
• խորհրդի նախագահը
39. Ֆունկցիոնալ ղեկավարների գործունեությունը ղեկավարվում է՝
• հյուրանոցի ղեկավարի կողմից
• կոլեգաների կողմից
• խորհրդի նախագահի կողմից
40. Կառավարման ֆունկցիոնալ կառուցվածքը կիրառվում է՝
• փոքր հյուրանոցներում
• տրանզիտային հյուրանոցներում
• միջին և խոշոր առաջին կարգի հյուրանոցներում: