Զբոսաշրջային ծառայությունների մատուցում

Զբոսաշրջային ոլորտում ծառայություններ մատուցող  կազմակերպությունների թվին  են  պատկանում՝ տեղավորման ծառայություններ մատուցողներ (հյուրանոց, հանրակացարան, պանսիոնատ), սննդի մատուցման ծառայություններ (ռեստորան, սրճարան, էքսկուրսիոն գործակալություն), տրանսպորտային ընկերություններ, շոու, կինո, վիդեո ցուցադրություններ, սպորտային ընկերություններ, առևտրային կազմակերպություններ և այլն: Տեղավորման ծառայությունը զբոսաշրջության ոլորտի կարևոր մասն է:

Դրանց մեջ են մտնում հյուրանոցները, մոթելները, ռոտելները,
ֆլոտելները, ֆլայտելները և այլն:  Համաշխարհային որակավորման ստանդարտի համաձայն տեղավորման բոլոր ծառայությունները բաժանվում են երկու կատեգորիայի՝ կոլեկտիվ (հյուրանոց, մոթել, հանրակացարան) և անհատական (բնա-
կարաններ, վիլլաներ, սենյակներ):  Հյուրանոցները մատուցում են պարտադիր ծառայությունների համախումբ. սպիտակեղենի ամենօրյա փոխում, համարների մաքրում, սանհանգույցների առկայություն, ինչպես նաև օժանդակ և լրացուցիչ ծառայությունների լայն ցանկ (օդափոխության, ձայնամեկուսացման համակարգի առկայություն, մանկական խաղահրապարակ, ֆիտնես-ակումբ, մարզասրահ, գեղեցկության սրահ, մերսման սրահ, այգի, ծովափ, ավտոմեքենայի, հեծանիվի վարձույթ, կայանատեղի, փոքր առևտրային կենտրոն, զբոսաշրջային գրասենյակներ: Ներկա պահին աշխարհում հաշվվում է 26 միլիոն հյուրանոցային համար և ավելի քան 350 հազար հարմարավետ հյուրանոց. դրանցից ամենամեծ մասը բաժին է ընկնում եվրոպական տարածաշրջանին (Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Անգլիա) ՝ հյուրանոցային ֆոնդի 45%-ը և 10 միլիոն հյուրանոցային համարներ, իսկ երկրորդ տեղում Ամերիկյան տարածաշրջանն է (ԱՄՆ, Մեքսիկա, Կարիբյան կղզիներ)՝ համապատասխանաբար հյուրանոցային ֆոնդի 37%-ը և 9 միլիոն հյուրանոցային համար: Հարավարևելյան Ասիան և խաղաղօվկիանոսյան շրջանները տիրապետում են համաշխարհային ֆոնդի մոտ 10%-ին (մոտավորապես 3 միլիոն հյուրանոցային համար): Համեմատած միջերկրածովյան շրջանի այս տարածաշրջանի հյուրանոցային տնտեսության զարգացումը 3 անգամ բարձր է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s