աղբյուրը՝ https://armeniagogo.com/facts-about-armenian-culture/
Հայաստանի մշակույթի մասին փաստերն անհաշիվ են: Դրանք Հայաստանը դարձնում են շատ յուրօրինակ, առանձնահատուկ և աշխարհի պարտադիր այցելության երկրներից մեկը:
Երբ որևէ երկրի անուն եք լսում, ի՞նչ եք մտածում առաջին հերթին:
Գիտենք, որ մարդկանց մեծ մասին առանձնապես չեն հետաքրքրում քաղաքականությունը, տնտեսությունն ու նման այլ ձանձրալի բաները: Մարդիկ սովորաբար ավելի շատ մշակույթի և սովորույթների մասին են ուզում իմանալ: Ինչպիսի՞ երկիր է դա, ի՞նչ են սիրում մարդիկ, ի՞նչ յուրահատուկ բան կա այդ երկրում:
Հայաստանը՝ աշխարհի ամենահին երկրներից մեկը, յուրահատուկ է նաև իր մշակույթի և ավանդույթների շնորհիվ: Հայկական մշակույթի մասին կարող ենք անվերջ խոսել։ Կարող եք բազմաթիվ գրքեր գտնել Հայաստանի մշակույթի յուրաքանչյուր ոլորտի, ավանդույթների և այն ամենի մասին, որով Հայաստանը հայտնի է:
Ձեզ օգնելու նպատակով ընտրել ենք հայկական մշակույթի մասին ամենահետաքրքիր և ամենազվարճալի փաստերը։
Աչքի անցկացրեք մեր ցուցակը, տեսե´ք, թե ինչն է ձեզ առավել հետաքրքրում, այնուհետև գրքեր գտեք դրա մասին և խորացեք հայ մշակույթի մեջ։
Փաստ 1
Միակ երկիրը, որը խաչքարերի «հեղինակային իրավունքի» սեփականատերն է։
Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի յուրօրինակ խաչմերուկում: Ուստի կարող եք գտնել մշակույթային շատ տարրեր, որոնք իրենց եզակի ազդեցությունն են ունեցել հայկական մշակույթի վրա: Այդուհանդերձ, կան մշակույթային որոշ երևույթներ, որոնց հազիվ թե հանդիպեք մեկ այլ մշակույթում: Խաչքարերը դրանցից մեկն են:
Խաչքարերը (խաչ և քար) տիպիկ հայկական երևույթներ են և մարմնավորում են քրիստոնեական մշակույթը Հայաստանում: Խաչքարերի գլխավոր թեման ժայռաբեկորի կամ քարի վրա փորագրված խաչն է, թեև խիստ հազվադեպ կարող եք հանդիպել նաև խաչքարեր` այլ պատկերներով:
Երբեք չեք կարող գտնել միանման խաչքարեր: Յուրաքանչյուր խաչքար եզակի է և երբեք չի ունեցել իր կրկնօրինակը: Հայկական մշակույթի մասին այս սքանչելի փաստը կստիպի ձեզ ավելի շատ հետաքրքրվել նրանով։
Առաջին խաչքարերը հայտնվել են 9-րդ դարում:
2010 թվականից սկսած խաչքարերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակույթային ժառանգության» ցուցակում:
Փաստ 2
Էջմիածնի Մայր տաճար
Հայաստանը հայտնի է իր ամենահին եկեղեցիներով: Հայաստանն առաջին երկիրն էր, ով 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայաստանում կարող եք տեսնել բազմաթիվ հնագույն տաճարներ: Առաջին եկեղեցին Էջմիածնի մայր տաճարն է, որը կառուցվել է մ.թ. 4-րդ դարում:
Եկեղեցին կառուցվել է քրիստոնեությունը որպես պետական կրոն
ընդունումից անմիջապես հետո: Եկեղեցու տեղը, ըստ ավանդության, որոշվել է ըստ Գիրգոր Լուսավորչի տեսիլքի: Էջմիածնի տաճարը հայկական հնագույն ճարտարապետության կատարյալ դրսևորումներից է և այն վայրերից մեկը, որը պետք է անպայման այցելել, եթե Հայաստանում եք:
Փաստ 3
Հայերը շատ վաղուց են սկսել գինի արտադրել
Հնարավոր չէ խոսել հայկական մշակույթային գանձերի մասին՝ անտեսելով գինեգործության պատմությունը։ Աշխարհի ամենահին գինեգործարանը հայտնաբերվել է Հայաստանում, Արենի գյուղում: Հնագիտական հետազոտությունների համաձայն այն թվագրվում է մ.թ.ա. 4100թ.-ին:
Ասում են, որ մ.թ.ա. 4100 թվականին գինու արտադրությունն արդեն այնքան զարգացած է եղել, որ գիտնականները կարծում են, որ գինեգործության արմատներն ավելի հին ժամանակներից են գալիս: Գինեգործության ավանդույթները հասել են մինչև մեր օրերը:
Այսօր Հայաստանը գինու խոշոր արտադրող է: Հայաստանի կլիման շատ հարմար է գինեգործության համար։ Ուստի, եթե դեռ չեք համտեսել հայակական գինին, ապա մի՛ հապաղեք։
Փաստ 4
Ընտանեկան ավանդական արժեքները
Հայաստանում դեռևս բարձր են գնահատվում
Հայերի համար ընտանիքը մշտապես մեծ կարևորություն է ունեցել և հպարտության առարկա է։ Հայակական ընտանիքներում միշտ ջերմություն կա։ Ավանդաբար հայերը ձգտել են բազմանդամ ընտանիք ունենալ։ Նրանք սովորաբար մեծ պատասխանատվությամբ են մոտենում ընտանիքի գաղափարին։ Ընտանիքի գլխավորը, որպես կանոն, ավագ անդամն է լինում։ Մյուսները հարգում են նրան և խորհրդակցում ամեն հարցում։
Այդուհանդերձ, հայկական ընտանիքների պատկերն աստիճանաբար փոխվում է․երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն արդեն հաճախ գերադասում են ստեղծել իրենց առանձին ընտանիքը՝ առանց մեծահասակների։
Փաստ 5
Հարսանիք յոթ օր, յոթ գիշեր
Հայակական հարսանիքն ամենագունեղ արարողություն է՝ ավանդական ազգային տարրերով։ Հնում ավանդույթ է եղել յոթ օր ու գիշեր հարսանիք անելը, որն այսօր խիստ հնացած է։
Շատ հյուրեր և շատ զվարճանքներ․ ահա այսպես կարող ենք նկարագրել հայակական հարսանիքը։ Ոսկեղենն ամենաընդունված նվերն է հայկական հարսանիքներում։
Հայկական հարսանիքի կարևորագույն բաղադրիչն այսպես կոչված «քավորի ընտանիք»-ն է։ Որպես կանոն, քավորն ընտրվում է ամուսնացողների հետ սերտ մտերմություն ունեցող ընտանիքից։
Փաստ 6
Երեխաները սրբություն են հայկական ընտանիքներում։

Այսօր հայկական ընտանիքներում սովորաբար երկու երեխա են ունենում։
Սակայն ավանդաբար հայերը ձգտել են շատ երեխաներ և մեծ ընտանիք ունենալ, սակայն այս ավանդույթը մասամբ վերացել է։
Այսօր նման ընտանիքների հազիվ թե հանդիպեք, հատկապես քաղաքներում։ Շատ երեխաներ ունենալու ավանդույթն ինչ–որ չափով պահպանվում է գյուղական վայրերում։ Հայկական ընտանիքներում:
հատկապես բարձր է գնահատվում արու զավակ ունենալը։ Առաջին տղային սովորաբար անվանում են ի պատիվ հորական պապի։ Ընդունված է, որ մինչև երեխայի 40 օրը լրանալն ամենամոտ հարազատներից բացի ոչ–ոք չպետք է տեսնի նրան։ Սա ոչ միայն սնահավատություն է, այլ նաև որոշակի բժշկական բացատրություն ունի. նորածինները շատ խոցելի են և ամեն տեսակ հնարավոր բակտերիաներից պաշտպանված լինելու կարիք ունեն։
Փաստ 7
Ռազմապարերից մինչև շուրջպար. հայերը սիրում են պարել
Հայակական ազգային պարերն արտացոլում են հայակական մշակույթը՝ իր բոլոր տարրերով։ Հայկական պարերը մեր մշակույթի պես գալիս են հնագույն ժամանակներից։ Կարևոր է նշել, որ հայկական ավանդական պարերի գլխավոր առանձնահատկությունը նրանց խմբային, միասնական բնույթն է։
Հայերով բնակեցված յուրաքանչյուր շրջան ունեցել է իր ուրույն պարը։ Շուրջպարն ավելի բնորոշ է հայկական ազգային պարերի ոճին։ Կարելի է շուրջպարեր տեսնել ամենատարբեր տոնակատարությունների ժամանակ, ներառյալ հարսանիքներն ու ծննդյան տոները։ Գոյություն ունեն տարբեր թեմաներով ազգային պարեր։ Ավանդույթի համաձայն կային հատուկ պարեր նվիրված բերքահավաքին, որսորդությանը, տարբեր ծեսերին և տոնակատարություններին։
Հայկական պարերին առնչվող ամենահետաքրքիր փաստերից մեկն այն է, որ եղել են նաև հատուկ ռազմական պարեր, որոնք տղամարդիկ պարել են պատերազմ գնալուց առաջ՝ համոզված, որ դա իրենց ուժ և ոգևորություն կտար։
Փաստ 8
Դուք դեռ չե՞ք օգտվել հայկական հյուրընկալությունից։
Եթե դուք գոնե մի փոքր հետաքրքրված եք հայկական ավանդույթներով և մշակույթով, ապա հավանաբար լսել եք հայկական հյուրընկալության մասին «լեգենդները»։ Հայերը հյուրասեր և բարյացակամ ազգ են։ Հայկական ընտանիքում հյուրընկալվելիս պարտադիր պետք է ուտեք, խմեք և ձեզ ազատ զգաք։
Հայերը հատուկ հարգանք են տածում իրենց հյուրերի նկատմամբ և անում են ամեն ինչ, որ նրանք հարմարավետ ու գոհ զգան իրենց։
Փաստ 9
Մենք չենք կարող առանց ազգային ավանդական հագուստների
Հայկական մշակույթի անբաժան մասն են կազմում նաև ազգային հագուստները՝ «տարազը»: Հայկական ազգային հագուստը սովորաբար բազմագույն է լինում։ Հարուստ գույներից բացի կանանց ավանդական հագուստներն աչքի են ընկնում նաև հարուստ զարդակար նախշերով:
Փաստ 10
Ազգային տոներ
Հայկական ավանդական տոներից Տրնդեզի ժամանակ նոր ամուսնացած երիտասարդները թռչում են կրակի վրայով:
Հայկական մշակույթի հետաքրքիր դրսևորումներից մեկն էլ այն է, որ դրանք ներառում են պատառիկներ և՛ քրիստոնեական և՛ հին հեթանոսական մշակույթից:
Պատճառն այն է, որ երբ 301թ.-ին քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, ժողովուրդը, որի մեջ խորապես արմատավորված էին հեթանոսական սովորույթները, լիարժեք չկարողացավ հարմարվել քրիստոնեական մշակույթին, մարդկանց համար հաճախ դժվար էր չտոնել իրենց սիրելի հեթանոսական տոները: Հայ առաքելական եկեղեցին բավականին յուրահատուկ լուծում գտավ այս խնդրի համար: Վերցրեցին հեթանոսական ամենասիրված տոներից մի քանիսը և փոխեցին դրանք՝ դարձնելով քրիստոնեական:
Տրնդեզը մեկն է այն տոներից, որը գալիս է հեթանոսական ժամանակներից: Ըստ այս տոնի ավանդույթի՝ նորապսակները թռչում են կրակի վրայով՝ հավատալով, որ կրակը կմաքրի իրենց չարիքից և դժբախտություններից:
Սուրբ Սարգիսը բնիկ հայկական տոն է: Սա երիտասարդության և սիրահարների տոնն է, այսինքն Սուրբ Սարգիսը Սուրբ Վալենտինի տոնի հայկական տարբերակն է։ Այս օրերին աղջիկները թխում են հատուկ աղի թխվածք՝ աղի բլիթ, որն ուտում են քնելուց առաջ։ Ավանդույթն ասում է, որ այն տղան, ով երազում ջուր կտա աղջկան, կլինի նրա ապագա ամուսինը: