Զբոսաշրջային ծառայությունների դասակարգման առանձնահատկությունները

Ինչպես հայտնի է, պահանջարկը ծնում է առաջարկ, ուստի այդ է պատճառը, որ օր օրի առաջանում են հյուրանոցային նոր համալիրներ և նոր զբոսաշրջային կառույցներ: Զբոսաշրջային ծառայությունների մատուցման ժամանակագրությունը ցույց է տալիս, որ այն կախված է մարդու, հասարակության զարգացման մակարդակից: Այսօր ժամանակակից մարդուն գոհացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն իդեալական հարմարություններ, այլև որակյալ սպասարկում, լավ պատրաստված անձնակազմ:

Ժամանակի ընթացքում փոխվել է ոչ միայն սպասարկման որակը, այլև մեծ ուշադրություն է դարձվել հյուրանոցի շենքի արտաքին և ներքին դիզայնին: Ե՛վ տնտեսությունում, և՛ հասարակական կյանքում հասնելով համապատասխան բարձունքի և զբաղեցնելով կարևոր տեղ՝ հյուրանոցային գործը զարգացման նոր տեմպեր է արձանագրում: Ամեն օր բացվում են նոր հյուրանոցներ, վերանորոգվում են հները, բարեկարգվում է համարային ֆոնդը, բարելավվում է սպասարկման կուլտուրան:  Հյուրանոցների դասակարգման սկիզբը դրված է եղել դեռ այն ժամանակներում, երբ քիչ կային վստահություն վայելող նմանատիպ ընկե րություններ: Դասակարգումը նպատակ ուներ ճանապարհորդների համար ապահովել անվտանգ և որակյալ ծառայություններ՝ բնակության և սնման պայմաններով: Հյուրանոցների համար դասակարգումը միջոց է հաճախորդին ներկայացնելու անհրաժեշտ տեղեկություններ սերվիսի որակի, ենթակառուցվածքների մասին: Հաճախորդների համար դասակարգումը նշանակում է կարևոր փաստ հյուրանոցների գնահատման համար:  Դասակարգումն ազդում է հյուրանոցի հաճախորդների քանակի և գնացուցակի վրա: Անկախ դասակարգման աստիճանից բոլոր հյուրանոցները պետք է բավարարեն հետևյալ միասնական պահանջները.

1. Հարմարավետ ճանապարհների առկայություն. դրանք պետք է լի-
նեն բարեկարգված, լուսավորված և ճանապարհային նշաններով ապա-
հովված, ունենան ավտոմեքենաների և ավտոբուսների շարժվելու և
կարճատև կանգառների համար նախատեսված ամուր ծածկույթով կա-
յանատեղեր, ցուցանակ, որտեղ նշված լինի հյուրանոցի անունը և կար-
գը, իսկ եթե հյուրանոցն ունի նաև ռեստորան, ապա վերջինիս անունը
կրող և մուտքը ցույց տվող ցուցանակ:

2. Զբոսաշրջիկների առողջության, կյանքի անվտանգության և ունեց-
վածքի պահպանումը: Շենքում պարտադիր են տարհանման պլանը,
վթարային ելքերը, աստիճանները, լավ երևացող տեղեկատվական ցու-
ցանակները, որոնք հնարավորություն կտան արագ կողմնորոշվել ինչ-
պես հանգիստ, սովորական պայմաններում, այնպես էլ արտակարգ
իրավիճակներում:

3. Պարտադիր են հակահրդեհային համակարգի առկայությունը,
ինչպես բոլոր բնակելի տների, այնպես էլ հյուրանոցների համար:

4. Սանէպիդի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի և
պայմանների ապահովումը, այդ թվում՝ տարածքի մաքրությունը, սան-
հանգույցների և կոյուղու առկայությունը, ինչպես նաև միջատներից և
կրծողներից պաշտպանությունը:
5. Տեխնիկական համակարգով և սարքավորումներով հագեցվածությունը.
•  տաք և սառը ջրով շուրջօրյա ապահովվածություն, իսկ այն շրջաններում, որտեղ կա ջրի պակաս, անհրաժեշտ է ունենալ ջրի այնքան կոտակում, որով հնարավոր լինի ապահովել առնվազն մեկօրյա պահանջը,
•  ջեռուցում, որը և՛  բնակելի,  և՛ հասարակական տարածքներում պետք է պակաս չլինի 18,5C-ից,
•  օդափոխիչ համակարգ, որը պետք է ապահովի և՛  համարների, և՛  հասարակական վայրերի նորմալ օդափոխությունը,  ռադիոհանգույց և հեռուստատեսություն բոլոր համարներում,
•  հեռախոսակապ,
•  համարների և միջանցքների լուսավորության՝ ինչպես բնական
(ամենաքիչը մեկ պատուհան), այնպես էլ արհեստական (շուրջօրյա)
ապահովում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s