Հյուրանոցների ձևերը

20133110180608232

Հյուրանոցային բիզնեսը վերելք ապրեց հատկապես 18-19-րդ դարերում,  և դա հատկապես կապված էր երկրների միջև տնտեսական և քաղաքական կապերի հաստատման հետ: Խոշոր երկրներում (եվրոպական և ամերիկյան) հյուրանոցները, հանգստից բացի, սկսեցին օգտագործվել նաև այլ նպատակներով. հյուրանոցներում կազմակերպվում էին կոնֆերանսներ, համաժողովներ, բացվում էին խաղատներ, որոնք հյուրանոցներին բերում էին հսկայական եկամուտ:

Հյուրանոցում մատուցվող ծառայությունների ցանկի մեջ են մտնում տեղավորման, սննդի և այլ ծառայություններ, որոնք լրացնելով միմյանց կազմում են մեկ ընդհանրություն և ուղղված են հյուրերի պահանջների բավարարմանը:  Առանձնացնում են հյուրանոցային համալիրների 2  տեսակ՝ տրանզիտային և նպատակային: Նպատակային հյուրանոցներն էլ իրենց հերթին լինում են՝ գործնական նշանակության և հանգստի համար նախատեսված (կուրորտային և տուրիստական):

Տրանզիտային հյուրանոցներ

Տրանզիտային հյուրանոցները զբոսաշրջիկների կարճ ժամանակահատվածի սպասարկման համար։ Դրանք տեղակայված են մեծ երթևեկելի ճանապարհների (երկաթգծային, օդային, ավտոմոբիլային, ջրային) մոտ: Այս կարգի հյուրանոցները, որպես կանոն նախագծվում են փոքր և միջին տարողությամբ, ունենում են սահմանափակ հարմարություններ և հիմնականում գտնվում են մեծ և փոքր քաղաքների ծայրամասում: Մոթելն ունի ոչ մեծ թվով սպասարկող անձնակազմ,
ավտոկանգառ, ավտոտեխսպասարկման կետ, բենզալցակայան: Ի
սկզբանե մոթելը նախատեսված է եղել որպես տեղավորման միջոց, որը
տրամադրել է սահմանափակ թվով ծառայություններ: 1950-60-ական թվականներից սկսած մոթելները մայրուղիների անբաժան մասն են կազմում: Մոթելի հաճախորդները տարբեր զբոսաշրջիկներ են, որոնք ճամփորդում են մեքենայով:  Նրանց մեջ կան զբոսաշրջիկներ, որոնք չունեն ֆինանսական դժվարություններ և խնայելու կարիք, այդ պատճառով վերջիններիս կարիքներն ուսումնասիրելով՝ մոթելներում աստիճանաբար ընդլայնվեցին առաջարկվող ծառայությունների ցանկը, և դրանք սկսեցին շատ քիչ տարբերվել հյուրանոցներից:

Օդանավակայանային հյուրանոցներ

Այստեղ օթևանում են գործուղման մեկնողները, միայնակ զբոսաշրջիկները, զբոսաշրջիկների խմբերը: Ոմանք կանգ են առնում հյուրանոցում, որովհետև թռիչքը հետաձգվել է կամ ուշացել են: Օդանավակայանային հյուրանոցները սովորաբար ունեն 200-600 սենյակ, տրամադրվում է ծառայությունների ամբողջական համակարգ: Գործ ունենալով այնպիսի հաճախորդների հետ, որոնք ժամանել են այլ ժամային գոտուց, այս հյուրանոցները ստիպված անընդհատ փոփոխում են, օրինակ՝ ռեստորանի աշխատանքային ժամերը (հաճախ աշխատում են շուրջօրյա):

Նպատակային հյուրանոցներ

Նպատակային հյուրանոցների թվին են պատկանում  գործնական նշանակության և հանգստի համար նախատեսված հյուրանոցները: Գործնական նշանակության հյուրանոցները սպասարկում են գործնական նպատակով ճամփորդող զբոսաշրջիկներին։ Այդ հյուրանոցները մեծ պահանջարկ են վայելում, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զբոսաշրջիկների 50%-ը ճամփորդում է հենց
գործնական նպատակով, 40%-ը՝ հանգստի և բուժման նպատակով, իսկ 10%-ը՝ աշխատանք գտնելու նպատակով:
Գործարար ճամփորդներին բարձր մակարդակով սպասարկելու կարևորությունը հյուրանոցի համար ունի մի շարք պատճառներ.

1. Համաժողովների, խորհրդակցությունների մասնակից գործարար հաճախորդներն ունեն ֆինանսական մեծ հնարավորություններ, իրենց ոչ մի բանից չեն զրկում, օգտվում են համարյա բոլոր լրացուցիչ ծառայություններից: Գործարարներից շատերը հյուրընկալվում են իրենց ընտանիքներով, որոնք էլ ժամանցային լրացուցիչ ծառայությունների սպառողներն են:
2. Գործարար հանդիպումների ժամանակ ամրագրման ծառայությունը հաստատ կարող է ասել, թե ինչքան ծառայություն է վաճառել և կարող է ճշգրիտ հաշվարկել հյուրանոցի համարային ֆոնդի ծանրաբեռնվածությունը:
3. Գործարար հաճախորդները շատ հաստատուն են իրենց նախասիրությունների հարցում: Այդ պատճառով ծառայություններ մատուցողները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն նրանց նախասիրությունները, որպեսզի հետագայում վերջիններս նորից ընտրեն այդ հյուրանոցը: Բացի այդ, գործարարը նաև հիանալի բանավոր գովազդ տարածող է, քանի որ ծառայություններից գոհ մնացած հաճախորդն իր ծանոթներին, գործընկերներին և բարեկամներին խորհուրդ կտա ընտրել այդ հյուրանոցը:
4. Գործարար նշանակության հյուրանոցները խուսափում են սեզոնային տատանումներից, քանի որ գործարար հանդիպումները եղանակ չեն ճանաչում:

Գործարար նշանակության հյուրանոցները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.
•պետք է մոտ լինեն քաղաքի ադմինիստրատիվ, մշակութային կենտրոնին,
• ունենան մեկտեղանի համարներ,
• համարներում պետք է լինեն աշխատանքային տարածքներ,
• պետք է ունենան ապարտ համարներ՝ ընտանիքով ճամփորդողների համար,
• ունենան խորհրդակցությունների ժամանակակից դահլիճներ,
• բանկային ծառայություն,
• ավտոկայանատեղի,
• ավտոտնակ:

Կուրորտային հյուրանոցներ

կուրորտային հյուրանոցների արագ տարածումը  կապված է երկաթգծի զարգացման հետ։  Այս հյուրանոցների այցելուների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես քաղաքաբնակները, որոնք սիրում են հանգստանալ ամառային արձակուրների ընթացքում։ Կուրորտային հյուրանոցները մատուցում են տեղավորման ծառայություն, դիետիկ սննդակարգ և բուժառողջարանային ծառայություններ: Կուրորտային հյուրանոցների ծառայությունների մեջ պետք է մտնեն նաև բժշկական ծառայություններ, հատուկ սննդակարգ, սպորտային ծրագրեր: Այդպիսի հյուրանոցների միակ խնդիրը սեզոնայնությունն է:

Զբոսաշրջային հյուրանոցները

Ծառայությունների համակարգը ձևավորվում է ըստ զբոսաշրջային երթուղու, և նախապես նշվում է զբոսաշրջային ուղեգրում: Արդի ժամանակաշրջանում զբոսաշր-
ջային հանգրվանները, քեմպինգները, զբոսաշրջային բազաները փորձում են վերածնվել: Զարգացած երկրներում արդեն հաճախ են հանդիպում զբոսաշրջային հյուրանոցներ, որոնք նախատեսված են սպորտային հանգիստը նախընտրողների համար:

Կենտրոնական հյուրանոցներ

Կենտրոնական հյուրանոցները, շնորհիվ իրենց գտնվելու վայրի, հարմար են բոլոր տեսակի հաճախորդների համար: Դրանք կարող են լինել նորաձև, միջին և էկոնոմ կարգի, բնակարանային տիպի՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ բնակեցման համար: Շքեղ և նորաձև հյուրանոցները տարբերվում են ոչ միայն յուրահատուկ ինտերյերով, այլև յուրակատուկ ծառայություններով. դռնապահներ կան
նախասրահում և հարկերում, գեղեցկության սրահ, մարզասրահ, լողավազան, թենիսի կորտ, վաճառքի սրահներ, ավտոմեքենաների վարձակալման ծառայություն և այլն:
Համարներում սպասարկում են ոչ միայն մատուցողները, այլև բժիշկը, բուժքույրը, կարելի է օգտվել համարում առկա համակարգչից, ֆաքսից: Սովորաբար այս կարգի հյուրանոցն ունենում է ֆիրմային ռեստորան, սրճարան, բար, հանգստի տարածք, ժողովների սենյակ, պարասրահ, երբեմն նաև գիշերային ակումբ:

Էկոնոմ բյուջետային հյուրանոցներ

Էկոնոմ բյուջետային հյուրանոցներն առաջարկում են մաքուր, բավականին հարմարավետ համարներ, բավականաչափ կահավորանքով, առանց ավելորդությունների: Էկոնոմ կարգի հյուրանոցային ցանցերի ծառայությունները կենտրոնացած են գիշերակաց ապահովելու վրա, այլ ոչ սննդով սպասարկման, որն էլ հնարավորություն է տալիս հյուրանոցների ադմինիստրացիային էժանացնել համարի գինը՝ մեկ օրվա համար վճարելով 30-ից 50 դոլար:

«Լյուքս»  հյուրանոցներ

Լյուքս հյուրանոցները փոքր կամ միջին ծավալ ունեցող հյուրանոցային համալիրներ են՝  տեղակայված քաղաքի կենտրոնական մասում:  Որպես կանոն, սրանք ունեն բարձր գին ունեցող համարներ, որոնց մեջ մտնում են բարձրակարգ և պատշաճ
ծառայություններ: Բացի այդ, համարներն ունեն մի քանի սենյակ, հյուրասենյակ և առանձին ննջարան:  Չի բացառվում նաև խոհանոցով համարի առկայությունը:

Երկարատև բնակության (ապարտ) հյուրանոցներ

Ապարտ հյուրանոցները  ոչ մեծ չափերի հյուրանոց են, մոտավորապես 400 տեղանոց, շատ կան արտասահմանում, հատկապես ԱՄՆ-ում: Նմանատիպ հյուրանոցները նախատեսված են հաճախորդների երկարատև բնակեցման համար: Սակայն, եթե հյուրանոցում լինում է ազատ համարներ, ընդունում են նաև կարճ ժամանակով եկած հյուրերին։ Այս հյուրանոցներում կա խոհանոց՝ մեծ գազօջախով և խոհանոցային տարբեր պարագաներով՝ ընդհանուր օգտագործման համար: Հյուրանոցներում մատուցվում է անվճար նախաճաշ և երեկոյան կոկտեյլ: Որոշ տեղերում կան բիզնես կենտրոն և հանգստյան գոտի:
Հյուրանոցների ձևերից հայտնի են նաև ռոտելները (շարժական հյուրանոց, որն իրենից ներկայացնում է մեկ կամ երկու տեղանոց շարժական վագոն-տնակ՝ հանդերձարանով, խոհանոցով, սառնարանով, սանհանգույցով ապահովված),
ֆլոտելները (խոշոր, լողացող հյուրանոց, որը գտնվում է ջրի վրա և տրամադրում է ակտիվ հանգստի միջոցներ՝ լողավազան, ստորջրյա լողի պարագաներ), ֆլայտելները (կոչվում է նաև «օդային հյուրանոց», շատ թանկ է և քիչ է հանդիպում), բոտելները (տեղակայված են ջրի վրա, բայց չեն լողում), ակվատելները (սովորական նավ է, որն օգտագործվում է և՛  որպես փոխադրամիջոց, և՛  որպես հյուրանոց):

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s