Սարդարապատի Հերոսամարտի Հուշահամալիր

6086_1Սարդարապտի հերոսամարտի հուշահամալիրը, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որը գտնվում է  Արմավիրի մարզի Արաքս գյուղում։Թանգարանի առաքելությունն է փրկել, պահպանել ու հարստացնել, ուսումնասիրել, ցուցադրելու հաջորդ սերունդներին փոխանցել հայոց ազգային մշակույթին վերաբերող թանգարանային հավաքածուներ և առարկաներ։

Թանգարանը կառուցվել է 1978թ․  փետրվարի 16-ին և այցելուների առաջ իր դռներն է բացել 1978թ․ սեպտեմբերի 13-ին։  Թանգարանում պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են հայ էթնոսի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։Հուշահամալիրի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործները՝ Արամ Շահինյանը, Սամվել ՄԱնասյանը, Արա Հարությունյանը։Անկրկնելի են թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը։ «Զանգակատունը» հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը։ Ուղղահայաց «Զանգակատունը» դրված է աստիճանաձև ստիլոբատի վրա, որով էլ ավելի է շեշտվում շարժումը, ձգտումը դեպի վեր։ Ողջ բնությունը ընդգրկված է ճարտարապետական տարածության մեջ։ «Զանգակատան» կուռ ուրվանկարը գծված է կապույտ երկնքում։ Նրա հորինվածքը կազմված է չորս վերասլաց մույթերից, որոնց արանքից երևում է երկինքի լազուրը՝ ողողելով «Զանգակատունը» բոլոր կողմերից։ Երեք շարքով կախված են զանգերը։ Դրանք կարծես պատրաստ են զանգահարելու և ոտքի հանելու ժողովրդին վտանգի պահին։ Այդպես է եղել նաև այն դաժան պայքարի օրերին, երբ զանգերը վեց օր շարունակ ղողանջում էին՝ ժողովրդին հանելով ազատագրական պատերազմի։ Ղողանջը տարածվում էր ամբողջ Արարատյան դաշտով։  «Սարդարապատի ճակատամարտի» հուշահամալիրը հաստատում է հայրենասիրության գաղափարը, հայ ժողովրդի ազգային մշակույթի անմահությունը, նրա ստեղծարար ոգու ուժը։

Հայաստանի ազգագրության պետական թանգարան

Sardarapat-museum.png

Հայաստանի ազգագրության պետական թանգարանը հիմնադրվել է 1968թ֊ին Սարդարապատի հուշահամալիրում։ Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը  գիտամշակութային և  կրթադաստիարակչական համալիր է, որտեղ պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ՝  հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հուշահամալիրը  խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի (1918 թ.) պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և հայկական պետականության վերականգնման պայքարում: Շենքը մտահղացված է իբրև ամրոց` խուլ պատեր, շքամուտք և 2 նեղ պատուհաններ` մեկն ուղղված դեպի Արարատ լեռը, մյուսը` դեպի Արագածը: Այն ուղղանկյուն հատակագծով երկհարկանի  կառույց է՝ կենտրոնում 3 խոշոր ցուցասրահներով, ինչպես նաև կենտրոնական եռախորան և կինոցուցադրման ու դասախոսությունների համար նախատեսված դահլիճներով, որոնք ունեն հազարաշեն ավանդական ծածկ և լուսավորվում են վերևից: Կենտրոնական դահլիճներին հարում են կանաչապատ փոքր ներքին բակերը, որոնց միջոցով ապահովվում է սրահների լուսավորությունը: Հայաստանի  ազգագրական պետական թանգարանում պահպանվում են 70 հզ-ից ավելի մշակութային արժեքներ՝ հավաքածուների 5 թեմատիկ բաժիններով.
1. հնագիտական՝ հնագույն և միջնադարյան արվեստ, արհեստներ, կրոնապաշտամունքային առարկաներ,
2. ազգագրական՝ աշխատանքի գործիքներ, արհեստներ, ազգային խոհանոց, օժանդակ տնտեսաձևեր, գորգ ու կարպետ, կահույք, ժանյակ ու ասեղնագործություն, ազգային տարազ ու զարդեր, ընտանիքին և ազգային տոնացույցին վերաբերող առարկաներ,
3. լուսանկարներ, նկարներ, փաստաթղթեր, արխիվային նյութեր,
4. ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստ,
5. այլ ժողովուրդների էթնիկ մշակույթին առնչվող նմուշներ:
Թանգարանի նախնական ֆոնդը ձևավորվել է Հայաստանի պատմության և այլ թանգարանների հատկացրած նմուշներով, Հայաստանի շրջաններում, Ջավախքում կազմակերպված ազգագրական գիտարշավների, Լճաշենի, Զոլաքարի, Զեյվայի, Լոռի բերդի, Դվինի, Նոր Արմավիրի, Շիրակավանի  պեղումների ժամանակ հայտնաբերված իրերով: Թանգարանի հավաքածուն համալրվում է նաև գնումներով և մեծարժեք նվիրատվություններով: Հիշարժան են Հակոբ Ջելալյանի (Աթենք), Երանուհի Գեթինգ Հայդոստյանի (Համբուրգ), Գևորգ Բաքրջյանի (Փարիզ) նվիրատվությունները: Գործում են թանգարանային արժեքների վերականգնման և պահպանման լաբորատորիաներ: Թանգարանում կազմակերպվում են նաև հայոց ավանդական և ժամանակակից արվեստին, ինչպես նաև այլ ժողովուրդների էթնիկ մշակույթին վերաբերող ցուցահանդեսներ: ՀԱԱՊՊԹ-ի ցուցահանդեսներ են կազմակերպվել ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում, արտասահմանյան շուրջ 10 երկրներում։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s