Կազմակերպությունների ստեղծման կազմակերպաիրավական ձևերը, հյուրանոցային կորպորացիաներ՝ ցանցեր

Համաշխարհային հյուրանոցային տնտեսության մեջ գոյություն
ունեն մի շարք տարբերություններ՝ կապված հյուրանոցի կառավարման
և սեփականատիրոջ միջև եղած հարաբերություններից: Անկախ հյուրա-
նոցները գտնվում են սեփականատիրոջ տիրապետման, օգտագործման
և տնօրինման տակ: Այսինքն՝ սեփականատերը դրանք ղեկավարում է
ինքնուրույն կամ էլ մասնագիտացված կառավարչական ընկերության
կամ հատուկ մասնագետների օգնությամբ:

Անկախ հյուրանոցները սովորաբար տեղակայված են լինում փոքր քաղաքներում և առողջարանային ավաններում, որ-
տեղ քիչ է հյուրանոցային ցանցերի կողմից մրցունակությունը:  Որպեսզի մեծացնեն մրցակցային հնարավորությունները, անկախ հյուրանոցներն ստեղծում են խոշոր միավորումներ; Դրա նպատակն է համատեղ մարքեթինգի միջոցով ավելացնել եկամուտը և թրեյնինգների միջոցով ընտրել անձնակազմ: Աշխարհում հյուրանոցային ընկերությունների մեծ մասը մտնում է այս կամ այն հյուրանոցային ցանցի մեջ: Ցանց ասելով հասկանում ենք հյուրանոցների խումբ, որոնք իրականացնում են կոլեկտիվ բիզնես և գտնվում են ցանցի ընդհանուր վերահսկողության տակ: Հյու-
րանոցային ցանցերը միջազգային շուկայում նպաստում են սպասարկման և զբոսաշրջային ծառայությունների մատուցման բարձր որակի ներմուծմանը: Զբոսաշրջիկը օտար երկրում հանգրվանելով ծանոթ հյուրանոցում, իրեն զգում է ինչպես տանը, այսինքն՝ սովորական և հարմարավետ պայմաններում:  Հայտնի հյուրանոցային ցանցերն են՝ «Bass Hotels»-ը, որը հյուրանոցներ ունի 98
երկրում, «Best Western»-ը՝ 84, «Accor»-ը՝ 81, «Starwood hotels»-ը՝ 80
երկրում: Միջազգային հյուրանոցային ցանցերի մեծ մասը պատկանում է
ԱՄՆ-ին: Դրանք ինչպես «Լյուքս» («Bass hotels», «Hilton», «West Inn»,
«Sheraton» ,«Ramada»):
1950-ական թթ. Հաստատվեցին հյուրանոցային գործարարության կազմակերպման հետևյալ մոդելները.
1. Հյուրանոցներ, որոնք հանդիսանում են ցանցի լիիրավ անդամ և
միավորում են բոլոր սեփականատերերին:Այս մոդելում շեշտը դրվում է հաճա֊
խորդի ցանկությունների բավարարման մեծ ճկունության վրա (անկախ այն բանից, թե որ երկրում է գտնվում հյուրանոցը)՝ պահելով սպասարկման բավականին բարձր ստանդարտների համակարգը: Զգալի ուշադրություն է դարձվում հյուրանոցի ինտերիերին՝ սկսած սպասասրահից: Այս մոդելին պատկանող հյուրանոցային ցանցը պետք է բավարարի հետևյալ հիմնական պահանջները.

1. ոճի միասնություն(ճարտարապետություն, ինտերյեր),
2.նշանների և արտաքին տեղեկատվության միասնություն,
3.ընդարձակ և գործունակ սպասասրահ,
4.հաճախորդների գրանցման արագություն,
5.մշտական հաճախորդների համար նախատեսված համարներ,
6. նախաճաշ «շվեդական սեղան»,
7.կոնֆերենտ-սպասասրահի առկայություն,
8.սակագների ճկուն համակարգ,
9.միասնական կառավարում, մարքեթինգ և կոմունիկացիոն ծառա-
յություններ:
2. Հյուրանոցներ, որոնք հանդիսանում են ցանցի անդամ և բիզնե-
սում իրենց մասնակցությունն են ունենում ֆրանշիզի (արտոնյալ) պայ-
մանագրի հիմքով: Ցանցի մեջ մտնելով՝ հյուրանոցը պարտադիր չէ, որ
դառնա նրա սեփականությունը: Այս դեպքում, պայմանագրի համաձայն,
խոշոր հյուրանոցային ցանցերի մեջ մտնող անկախ հյուրանոցների հա-
մաձայնությամբ կնքված վերջիններիս իրավունք է տրվում կոմերցիոն
նպատակներով օգտագործել ցանցի ֆիրմային նշանը, տեխնիկական և
կոմերցիոն ինֆորմացիան, ամրագրման ինֆորմացիոն համակարգերը,
տեխնիկական օգնություն, անձնակազմի ուսուցում և այլ հնարավորու-
թյուններ, որոնք գոյություն ունեն ֆրանշիզ տվողի մոտ: Ֆրանշիզային պայմանագրերի համակարգը մեծ տարածում է ստացել աշխարհում: Խոշոր ֆրանշիզային հյուրանոցային ցանցերն են ամերիկյան «Holiday Inn»-ը, «Mariott»-ը, «Choice International»-ը: Եվրոպայում ֆրանշիզային հյուրանոցներն առաջատար չեն համարվում, իսկ շատ հյուրանոցներ պահպանում են իրենց անկախ
ստատուսը:
3. Հյուրանոցներ, որոնք մտնում են հյուրանոցային միությունների
մեջ պայմանագրային ղեկավարման պայմաններով: Ընկերությունը, որը
ղեավարվում է պայմանագրով, չունի ոչ մի իրավունք ընկերության
ունեցվածքի նկատմամբ, սովորաբար կրում է սահմանափակ ֆինանսա-
կան պատասխանատվություն, բայց անկախ հյուրանոցի եկամտաբերու-
թյունից բոլոր դեպքերում ստանում է շահույթ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s