Սեփականության իրավունքը բնորոշվում է որպես մարդկանց միջև
հարաբերություններ, որոնք վերաբերում են նյութական և հոգևոր բա-
րիքների գոյությանն ու օգտագործմանը: Սեփականության իրավունքը բաղկացած է 11 տարրերից՝
1. տիրապետման իրավունք- բարիքների նկատմամբ բացառապես
ֆիզիկական հսկողության իրավունք,
2. օգտագործման իրավունք- բարիքի օգտակար հատկության կի-
րառման իրավունք,
3. կառավարման իրավունք- իրավունք՝ որոշելու, թե ով և ինչպես
պետք է ապահովի բարիքի օգտագործումը,
4. եկամտի ստացման իրավունք- բարիքի օգտագործումից ստաց-
ված արդյունքին տիրելու իրավունք,
5. ինքնուրույնության իրավունք- բարիքն օտարելու, օգտագործելու,
փոփոխելու կամ ոչնչացնելու իրավունք,
6.անվտանգության իրավունք- բռնագրավումից և արտաքին միջա-
վայրի վնասակար ազդեցությունից բարիքի պաշտպանվածու-
թյան իրավունք,
7. բարիքը ժառանգաբար փոխանցելու իրավունք,
8. բարիքն անժամկետ տիրապետելու իրավունք,
9. բարիքի՝ արտաքին միջավայրին վնաս բերող օգտագործման ձևի
արգելում.
10. հատուցման իրավունք, այսինքն՝պարտքի վճարման համար բա-
րիքի բռնագանձման հնարավորության իրավունք,
11. մնացորդային բնույթի իրավունք- խախտված իրավասություննե-
րի վերականգնումն ապահովող ընթացակարգերի և ինստիտուտ-
ների գոյության իրավունք:
Շուկայական տնտեսության զարգացման և քաղաքակիրթ շուկա
ձևավորելու համար անհրաժեշտ է, որ սեփականության յուրաքանչյուր ձև գրավի իր համապատասխան տեղը, վարի ազնիվ տնտեսական գործունեություն և իրավունքի սահմաններում մասնակցի ազատ շուկայական մրցակցությանը: Ներկայումս շուկայական տնտեսությունում գործող սեփականության ձևերն են՝ հանրային սեփականությունը, մասնավոր (անհատական) սեփականությունը, կոլեկտիվ սեփականությունը: Զբոսաշրջային բիզնեսում հանդիպում է նաև թայմշերի պայմանա-
գիրը (թայմշեր- թագմանաբար նշանակում է «ժամանակի բաժանում»),
որի բնույթը պայմանագրով ժամանակի բաշխման ռեժիմում անշարժ
գույքի օգտագործման իրավունքի ձեռքբերումն է:
Թայմշերի պայմանագրում անշարժ գույքի սեփականություն ասելով նկատի է առնվում՝ որպես բնակելի տարածություն օգտագործվող ցանկացած շինություն կամ շինության մաս: