Հյուրանոցային համալիրների դասակարգումը որոշում է տվյալ
հյուրանոցի տեղը և դերը ծառայությունների մատուցման շուկայում, ինչը
թույլ է տալիս սպառողներին ու մասնագետներին տեղեկանալ հյուրա-
նոցի մատուցած ծառայությունների և դրանց որակի վերաբերյալ: Հաճա-
խորդների համար դասակարգումը կարևոր փաստ է հյուրանոցների
գնահատման համար:
Ներկայումս աշխարհում հյուրանոցների դասակարգման 30 ձև է գործում։ Միասնական դասակարգման համակարգի ներմուծման համար խոչընդոտում են երկրների մշակութային և ազգային առանձնահատկությունները:
Ավելի շատ տարածված են դասակարգման հետևյալ համակարգերը՝
- Աստղերի համակարգ,որը համարվում է եվրոպական համակարգ։ Այս համակարգն ընդունված է Ֆրանսիայում, Ավստրիայում, Եգիպտոսում, Չինաստանում, Ռուսաստանում, Բրազիլիայում և մի շարք այլ երկրներում: Իտալիայում առավել որակյալ հինգաստղանի հյուրանոցների համար օգտագործվում է «luxury» (շքեղ) բառը:
- Հյուրանոցների եվրոպական և ամերիկյան դասակարգումներ։
- Տառային համակարգն օգտագործվում է Հունաստանում։ Համաձայն այս համակարգի՝ բոլոր հյուրանոցները բաժանվում են չորս կատեգորիաների, որոնք արտահայտվում են A,B,C,D տառերով: Հյուրանոցի որակական բարձր կատեգորիան արտահայտվում է «de luxs» բառով: Հյուրանոցների դասակարգման հինգաստղանի համակարգին մոտավոր
համապատասխանությունը ունի հետևյալ տեսքը.«de luxs» ֊֊֊֊֊֊֊֊֊ հինգաստղանի հյուրանոցի մակարդակին,
A֊֊֊֊֊֊֊֊֊4*,
B֊֊֊֊֊֊֊֊֊3*,
C֊֊֊֊֊֊֊֊֊֊2*,
D—————1*: - Թագերի կամ բանալիների համակարգը տարածված է Մեծ Բրի-
տանիայում: Այստեղ հյուրանոցների դիմային մասում առկա է ոչ թե
աստղ, այլ թագ: Թագային համակարգից աստղային համակարգի անց-
նելիս թագերի թվից հանում են մեկը: Այսպիսով հինգ թագը չորս աստղն
է: Մեծ Բրիտանիայում գործում է նաև հյուրանոցների որակավորման
բրիտանական զբոսաշրջային գործակալների ընկերության հետևյալ
դասակարգումը՝
Բյուջետային հյուրանոցներ, որոնք գտնվում են քաղաքի կենտ-
րոնում, ունեն քիչ հնարավորություններ և համարժեք են մեկաստղանի
հյուրանոցներին.
1. ցածր կարգի հյուրանոց-երկուաստղանի
2. միջին կարգի հյուրանոց-երեքաստղանի
3. առաջին կարգի հյուրանոց- չորսաստղանի
4. բարձր կարգի հյուրանոց-հինգաստղանի
Հյուրանոցների դասակարգումը նպաստում է զբոսաշրջային ծառայությունների ճիշտ կազմակերպմանը և զբոսաշրջիկների, որպես սպառողների, ժամանակին և ճիշտ ինֆորմացված լինելուն: Հյուրանոցների դասակարգումը լինում է նաև՝
- ըստ տարողունակության (չափերի)
- ըստ հարմարավետության աստիճանի
- ըստ գործառույթների
- ըստ տնտեսությունների
- ըստ տեղակայվածության
- ըստ տնտեսության օբյեկտների
Ըստ հարմարավետության աստիճանի հյուրանոցի դասակարգման
հիմքում ընկած են՝
• համարային ֆոնդի վիճակը՝ համարի տարածքը (քառակուսի
մետր), տեսակը՝ մեկտեղանի, ապարտ, համարի քանակը, դրանցում
անհրաժեշտ սանիտարական պայմանները
• կահույքի, գույքի սանիտարահիգիենիկ վիճակը
• ռեստորանների, բարերի, սրճարանների քանակը
• կառույցի արտաքին տեսքը, մուտքի և հարող տարածքների վիճակը
• տեխնիկական և ժամանակակից կապի միջոցներով հագեցվածու-
թյունը
• լրացուցիչ ծառայությունների բազմազանությունը
Հյուրանոցի տարողունակությունը որոշվում է համարների կամ տե-
ղերի քանակով: Տարողունակությամբ հյուրանոցային տնտեսություն-
ները բաժանվում են հետևյալ խմբերի.
1. փոքր (100-150 համարներ)
2. միջին (100-ից մինչև 300-400 համարներ)
3. մեծ (300-ից մինչև 600-1000 համարներ)
4. հսկաներ (ավելի քան 1000 համարներ)
Ըստ գործառութային նշանակության՝ հյուրանոցները բաժանվում են.
գործարար նշանակության. նախատեսված են այն զբոսաշրջիկ-
ների համար, որոնց ճանապարհորդության հիմնական պատճառը
համարվում է մասնագիտական գործունեությունը (բիզնես, գործարար
հանդիպումներ, կոնֆերանսներ և այլն): Այս դասակարգին են պատ-
կանում բիզնես-հյուրանոցները, կոնգրես-հյուրանոցները, բիզնես-
կենտրոնները:
Հանգստի համար հյուրանոցները նախատեսված են այն զբոսա-
շրջիկների համար, որոնց ճանապարհորդության հիմնական նպա-
տակը հանգիստն է և բուժումները: Այս դասակարգմանն են պատկա-
նում մասնագիտացված առողջարանները, սպորտբազաները, հանգս-
տյան տները:
Տրանզիտային հյուրանոցները նախատեսված են զբոսաշրջիկ-
ների կարճաժամկետ կանգառի կազմակերպման և իրականացման
համար: Դրանք հիմնականում գտնվում են ավտոմայրուղիներում, եր-
կաթգծի կայարաններում, նավահանգիստներում:
Մշտական (հաճախակի) բնակության համար նախատեսված հյու-
րանոցներ:
Հյուրանոցային տնտեսությունները դասակարգվում են շատ տարբեր
կատեգորիաներով: Ավելի հաճախ կիրառվում են հերևյալ կատեգորիա-
ները՝
• տեղակայվածություն
• աշխատանքի տևողություն
• սննդի ապահովում
• կանգառի տևողություն
• գների մակարդակ
• հարմարավետության մակարդակ
• համարային ֆոնդի տարողություն
Հյուրանոցների դասակարգումը, ըստ տեղակայվածության, լինում են՝
• Հյուրանոցներ, որոնք տեղակայված են քաղաքի ծայրամասերում (հյուրանոց-լյուքս, միջին դասի հյուրանոց, գործարար նշանակության
բոլոր հյուրանոցները):
• Հյուրանոցներ, որոնք տեղակայված են ծովափում: Այս դեպքում
շատ կարևոր է ծովից հեռավորությունը (50,100,150,20,250,300մ):
• Հյուրանոցներ, որոնք տեղակայված են լեռներում: Հիմնականում
դրանք ոչ մեծ հյուրանոցներ են, լեռնային որևէ գեղեցիկ տեղանքում,
որտեղ կան զբոսաշրջային հետաքրքիր վայրեր:
Հյուրանոցային տնտեսության օբյեկտները բաժանվում են երեք կա-
տեգորիաների.
Բարձրագույն դասի (լյուքս)՝ 4-5 աստղանի
Տուրիստական դասի (միջին)՝ 2-3 աստղանի
Էկոնոմ դասի՝ 1-2 աստղանի
Ընդհանուր առմամբ, բոլոր տեսակի դասակարգումների հիմքում
ընկած են հյուրանոցների հետևյալ հիմնական բնութագրիչները.
• հյուրանոցի համարային ֆոնդի ընդհանուր բնութագիրը
• համարների մակերեսը
• կոմունալ հարմարությունների առկայությունը համարներում և
հարկերում
• ինտերիերի համապատասխան սարքավորումները և ձևավորումը
• ինֆորմացիոն ապահովումը՝ այդ թվում կապը
• վերելակի առկայությունը
• հասարակական շինությունների բնութագիրը
• սննդի սպասարկման բաժնի առկայությունը և բնութագիրը: