Առաջադրանք

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:

Երեք անծանոթ երիտասարդ դուրս բերվեցին սրճարանից ոստիկանների կողմից։

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:

Մի նորահայտ առեղծված հիմա լուծվում է գիտնականների կողմից։

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:

Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից։

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:

Մենք օրորվում էինք սայլերի միալար թխթխկոցից։

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:

Գետի արծաթազօծ գոտին լուսավորվել է լուսնի կաթնագույն շողերից։

Դավիթը սանդուղքից թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:

Որբևայրի քույրը սանդուղքից թափով ցած քաշվեց Դավթի կողմից։

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:

Սարերի լերկ գագաթները ծածկվեցին առատ տեղացող ձյունից։

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից։

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:

Նորեկները առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցորդների կողմից։

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:

Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s