Զբոսաշրջային համալիրի աշխատանքն ապահովող օժանդակ ծառայություններն են՝ լվացքատան, քիմմաքրման ծառայության, տարածքների մաքրման, պահեստային տարածքի տրամադրման ծառայությունները: Օժանդակ ծառայությունները վճարովի են:
Ծառայությունների թվին են պատկանում նաև վարսավիրանոցի, լողավազանի,շոգեբաղնիքի, սպորտային համալիրների, ժամանցային կենտրոնների ծառայությունները : Հյուրանոցում գործող օժանդակ ծառայությունները կախված են հյուրանոցի կարգից։ Օրինակ` չորս և հինգաստղանի հյուրանոցներում
նախատեսվում է հաճախորդների հագուստի լվացում և քիմմաքրում: Հյուրանոցում նմանօրինակ ծառայություններ ունենալու անհրաժեշտությունը հյուրանոցատերերին ստիպում է կա´մ պայմանագիր կապել քաղաքային լվացքատան հետ, ինչն իր հետ կբերի նաև այլ ծախսեր, կա´մ ունենալ սեփականը: Օժանդակ ծառայությունները վճա-
րովի են և հյուրանոցին բերում են լրացուցիչ եկամուտ. որքան շատ են
օժանդակ ծառայությունները, այնքան մեծ են հյուրանոցի եկամուտները և
հյուրանոցի հետաքրքրությունը: Երբեմն հաճախորդներ գրավելու նպա-
տակով շատ հյուրանոցներ հիմնական ծառայությունների հետ մեկտեղ
առաջարկում են մեկ կամ մի քանի անվճար օժանդակ ծառայություններ: