Զբոսաշրջությունը ուսումնասիրության օբյեկտ է, որը թույլ է տալիս մի կողմից բացահայտել նրա ներքին տարատեսակ կապերի կառուցվածքը, մյուս կողմից՝ որոշել
ներքին միջավայրի փոխհարաբերության բնույթը: Շվեյցարացի հետազոտող Կ.Կասպարի կարծիքով՝ զբոսաշրջության հիմքում ընկած է երկու հանգամանք.
1.Զբոսաշրջության սուբյեկտ, այսինքն՝ զբոսաշրջիկ, որն իր բովանդակությամբ և վարքագծի շարժառիթով բազմազան պահանջմունքներ ունեցող սպառող է:
2.Զբոսաշրջության օբյեկտ, որը բաղկացած է երեք տարրերից՝ զբոսաշրջային շրջան, զբոսաշրջային ընկերություններ, զբոսաշրջային կազմակերպություններ:
Զբոսաշրջության սուբյեկտը՝ զբոսաշրջիկն է։ Զբոսաշրջության օբյեկտը բաղկացած է երեք տարրերից՝ զբոսաշրջային շրջան, զբոսաշրջային ընկերություններ և զբոսաշրջային կազմակերպություններ։ «Զբոսաշրջային շրջան» հասկացության վերաբերյալ կա երկու մոտեցում: 1-ին դեպքում այն բնութագրվում է որպես աշխարհագրական նշանակություն ունեցող տարածք, որն ունի ընդգծված սահմաններ: 2-րդ դեպքում՝ աշխարհագրական տարածք, որը զբոսաշրջիկների համար ունի հատուկ գրավչություն (ընդ որում, 1-ին պլան է մղվում այն գրավչու-
թյունը, որի բովանդակությունը կախված է զբոսաշրջիկների հատուկ խմբերից): «Զբոսաշրջային շրջանն» կարող է համարվել այն տարածքը, որն ունի զբոսա-
շրջիկներին հետաքրքրող օբյեկտներ, և այնտեղ մատուցում են հատուկ
ծառայությունների փաթեթներ, որոնք կբավարարեն զբոսաշրջիկների
պահանջները: Որպես զբոսաշրջային շրջան կարող են դիտարկվել ինչ-
պես առանձին հյուրանոցները, այնպես էլ քաղաքը, շրջանը, մարզը, եր-
կիրը, երկրների խումբը, որոնք զբոսաշրջիկն ընտրել է որպես իր ճանապարհորդությունների նպատակ:Համաշխարհային զբոսաշրջային կազ-
մակերպությունն առանձնացնում է զբոսաշրջային հինգ մակրոշրջան.
Եվրոպական. եվրոպական երկրները, այդ թվում նաև նախկին
ԽՍՀՄ-ի բոլոր երկրները, ինչպես նաև արևելամիջերկրականի երկր-
ները (Իսրայել, Կիպրոս, Թուրքիա):
Ամերիկյան. Հյուսիսային, Հարավային և Կենտրոնական Ամերիկա-
յի երկրները, կղզային պետությունները և Կարիբյան ավազանի երկրները:
Խաղաօվկիանոսյան և ասիական. Արևելյան և Հարավարևելյան
Ասիա, Ավստրալիա և Օվկիանիա
Հարավասիական- Հարավային Ասիայի երկրներ
Մերձավոր արևելյան- Արևմտյան և Հարվարևմտյան Ասիայի
երկրներ, Եգիպտոս, Լիբիա:
Զբոսաշրջային շրջանների նման որակական բաժանումը խոսում է
այն մասին, որ դրանք հիմնականում տարբերվում են աշխարհագրական
բաժանումներով. որևէ շրջանում զբոսաշրջային մատուցվող ծառայու-
թյուններն ապահովում են այն ընկերությունները, որոնք կարևոր տեղ են
գրավում «զբոսաշրջային օբյեկտի» համակարգում: Դրանցից մի քանիսը
սպառողներին առաջարկում են բացառապես զբոսաշրջային ծառայու-
թյուններ, մի քանիսի համար զբոսաշրջությունը հանդիսանում է որպես
կոմերցիոն գործունեության ուղղություն: Զբոսաշրջային ընկերություններն իրենց ձևավորման ընթացքում համագործակցում են զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ (հյուրանոցների, տրանսպորտային կազմակերպությունների, սնունդ մատակարարողների) որոնց համար զբոսաշրջային ծառայությունները մեծ մասամբ հանդիսանում են իրենց կոմերցիոն գոր-
ծունեության ճյուղերից մեկը: Զբոսաշրջային ծառայություններ մատուցում են նաև այնպիսի ընկերություններ, որոնք նախատեսված են զբոսաշրջային շրջանի ամբողջ
բնակչության ապասարկման համար: Դրանցից են առևտրային ընկերությունները, կապի, կենցաղային և բժշկական ծառայությունները, գիտամշակութային հաստատությունները: