Զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններ

f67c40fe-5828-48cb-8b51-0e706ecfff46

Զբոսաշրջությունը, որպես ծառայությունների ոլորտի ճյուղ, ուրույն
բնագավառ է և ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմա-
նավորված են ինչպես այս ոլորտում կատարվող աշխատանքների, այն-
պես էլ զբոսաշրջության ինդուստրիայի առանձնահատկություններով:
«Ծառայություն» հասկացությունն ունի բազմակողմանի նշանակություն, այն ոչ նյութա-
կան է և չի պահպանվում, ծառայությունը չի չափվում, այն կարելի է միայն գնահատել:


Զբոսաշրջային օպերատորը տնտեսվարող սուբյեկտ է, որը մշակում
է զբոսաշրջային երթուղիներ, ապահովում դրանց գործունեությունը,
կազմակերպում գովազդ, սահմանում գները: Այսինքն՝ զբոսաշրջային
օպերատորը ձեռք է բերում զբոսաշրջային ծառայություն կատարելու հա-
մար անհրաժեշտ ռեսուրսներ (տեղեր ինքնաթիռում, համարներ հյուրա-
նոցներում և այլ ծառայություններ), ձևավորում է զբոսաշրջության փա-
թեթ (մի շարք զբոսաշրջային ծառայությունների ամբողջություն) և իրաց-
նում դրանք՝ շահույթի ստացման նպատակով:
Համաշխարհային պրակտիկայում առանձնացվում են զբոսաշրջային
օպերատորների չորս տարախումբ.
 զանգվածային շուկայի
 մասնագիտացված շուկայի
 տեղական շուկայի
 մուտքային շուկայի
Զանգվածային շուկայի զբոսաշրջային օպերատորներն ավելի շատ
են, քանի որ նրանք վաճառում են առավել հանրաճանաչ հանգստավայ-
րերի զբոսաշրջային փաթեթներ: Երկրորդ տարախումբն ընդգրկում է
այն զբոսաշրջային օպերատորներին, որոնք մասնագիտանում են որո-
շակի ուղղությամբ. կազմակերպում են համապատասխան ուղղվածու-
թյան զբոսաշրջային փաթեթ (օրինակ՝ Ֆրանսիա, Իտալիա և այլն), զբոսաշրջիկներին տեղափոխում որոշակի տրանսպորտային միջոցներով և առաջարկում յուրահատուկ տուրեր (լեռնային, որսորդական զբոսաշրջություն և այլն): Տեղական շուկայի զբոսաշրջային օպերատորները ներքին շուկայի օպերատորներ են, այսինքն՝ կազմակերպում են տուրեր տվյալ երկրի սահմաններում: Մուտքային զբոսաշրջության օպերատորներն աշխատում են արտաքին շուկաներում, այսինքն՝ զբոսաշրջային
փաթեթները վաճառում են տարբեր երկրների։
Զբոսաշրջային գործակալը նույնպես տնտեսվարող սուբյեկտ է, որը ձեռք է բերում զբո-
սաշրջային օպերատորի կողմից մշակված զբոսաշրջային տուրերը, դրանց հիման վրա թողարկում է ուղեգրեր և դրանք իրացնում զբոսաշրջիկների շրջանում:
Screenshot 2018-05-04 at 9.37.05 PM

Զբոսաշրջությունը սպառողի տնտեսական իրավիճակով պայմանա-
վորված մարդկային գործունեության տարատեսակ է, որը տնտեսական
մեծ ազդեցություն է գործում ազգերի և տարածաշրջանների զարգաց-
ման մակարդակի վրա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s