Զբոսաշրջությունը, որպես ծառայությունների ոլորտի ճյուղ, ուրույն
բնագավառ է և ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմա-
նավորված են ինչպես այս ոլորտում կատարվող աշխատանքների, այն-
պես էլ զբոսաշրջության ինդուստրիայի առանձնահատկություններով:
«Ծառայություն» հասկացությունն ունի բազմակողմանի նշանակություն, այն ոչ նյութա-
կան է և չի պահպանվում, ծառայությունը չի չափվում, այն կարելի է միայն գնահատել: