«Աստաֆյան-Աբովյան փողոցի» պատմությունը սկսեցինք ուսումնասիրել աբովյան 64 հասցեից, որտեղ գտնվում է Երևանի ժողովրդական արվեստի թանգարանը: Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ:
1930-ական թթ. վերջին ազգագրագետ բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորած մի խումբ նվիրյալների ջանքերով հիմնադրվել է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն հիմք է հանդիսացել Ժողովրդական արվեստի թանգարանի կազմավորման համար: Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1978թ., Հայաստանի մշակույթի նախարարության կողմից Հիմնադիր և առաջին տնօրեն՝ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյան: Թանգարանի գործունեությունը տարիներ շարունակ ուղղված է եղել հայ ժողովրդի մշակութային ժառանգության կարևորագույն մաս կազմող ժողովրդական արվեստի նմուշների հավաքմանը, պահպանմանը, զարգացմանն ու հանրահռչակմանը:
Մեզ՝ զբոսաշրջության բաժնի ուսանողներիս, միացան նաև նախադպրոցական կրթության բաժնի ուսանողները:
Թանգարանում ցուցադրված էին հայ աղջիկների ասեղնագործ և ձեռագործ աշխատանքները, հայ տղամարդկանց «ասեղնագործ» աշխատանքները՝ փայտի, քարի և մետաղի վրա: