Այսօր մեր հերթական ճամփորդությունը իրականացրինք, այս անգամ դեպի Ապարան։ Թեպետ եղանակը այնքան էլ բարենպաստ չէր, բայց չխանգարեց իրականացնել մեր նախագիծը։ Սկզբում գնացինք Ապարանի ավագ դպրոց, որտեղ տեղի ունեցավ կլոր սեղան՝ « Բաշ֊Ապարանի ճակատամարտի » մասին։
Մեր նոր ընկերները շատ լավ նախապատրաստվել էին և շատ լավ ներկայացրին։ Այնուհետև մի փոքր շփվեցինք արդեն նոր ընկերների հետ, և ուղևորվեցինք դեպի Սուրբ խաչ եկեղեցի,լսեցին հետաքրքիր փաստեր կառուցման հետ կապված։ Քայլեցինք դեպի «Վերածնունդ հուշահամալիրը» իհարկե բարձր տրամադրությամբ և մեր ընկերների երգի ուղեկցությամբ։ Մի խոսքով բարձր տրամադրությամբ և հագեցած ևս մեկ օր ավարտվեց։