Ղարաքիլիսայի ճակատամարտը

 

 

 

Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918: Ճակատամարտը տեղի է ունեցել մայիսի 24-28-ին, հայկական և թուրքական զորքերի միջև՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) մոտ: Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ոուսական զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանի տարածքից, և գեներալ Թովմաս Նազարբեկովի (Նազարբեկյան) գլխավորած Հայկական կորպուսը մնացել էր թուրքական գերազանց ուժերի դեմ:

Թուրքերը, խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ Երզնկայում կնքած 1917-ի դեկտեմբերի 5-ի զինադադարը, 1918-ի սկզբին ներխուժեցին Արմ. Հայաստան, վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ Հայկական կորպուսը նահանջեց, նրա հետ արտագաղթեցին նաև տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի ջոկատը: Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Երևանի , մյուս մասը՝ Ղարաքիլիսայի ուղղությամբ: Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին Ջաջուռը, Աղբուլադը, Ղալթաղչին, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան: Ջալալօղլիի (այժմ՝ Ստեփանավան) մոտ, երկօրյա մարտերից հետո (մայիսի 21-22- ին), Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ Դսեղ գյուղում, ապա շարժվեց դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկովի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Բեյ-Մամիկոնյան) և երկու լեռնային մարտկոցներ քաշվեցին դեպի Շահալի, մնացածները կենտրոնացան Դիլիջանի մոտ: Մայիսի 24-ին գրավեցին Համամլուն (այժմ՝ Սպիտակ): Ղարաքիլիսայի մոտ կենտրոնացած հայկական զորքը (հրամանատար Թ. Նազարբեկով) ուներ 6 հզ. զինվոր. 70 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. ասկյար, 70 հրանոթ և 40 գնդացիր: Մարտերին մասնակցել են Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները:Հայկական ուժերը թուրքերին հիմնական հարվածներ հասցրին Ղշլաղ գյուղի մոտ, Բզովդալի մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին ու թուրքական գերակշիռ ուժերին հարկադրեցին նահանջել դեպի Համամլու: Մարտերի ընթացքում հայերը տվեցին մեծ կորուստներ (շուրջ 2500 մարդ սպանված, վիրավոր և գերի): Մեծ կորուստներ տվեցին նաև թուրքերը, սակայն, համալրում ստանալով, նրանք անցան հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջեցին Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորեցին հայ բնակչությանը, ավերեցին գյուղերը:Կովկասում թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան հետագայում, Բաթումի բանակցությունների ժամանակ, խոստովանեց, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը «…բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»: Ղարաքիլիսայի ճակատամարտի, Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի (1918) շնորհիվ թուրքերը չկարողացան մտնել Երևան, Արարատյան դաշտ և Սևանի ավազան:Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո թուրքական զորքերը արշավեցին Ղազախ, Գանձակ և Բաքու:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s