Զբոսաշրջային ծառայությունների զարգացման պատմությունը

tourismԶբոսաշրջությունը (ֆրանսերեն՝ տուրիզմ-տուր՝ զբոսանք, ուղևորութ-յուն) բնորոշում է մարդկանց տեղաշարժը տարածության մեջ՝ անկախ տեղաշարժման նպատա-
կից: Այն մի կողմից հարաբերականորեն երիտասարդ հասկացություն է և զանգվածային է դարձել 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, մյուս կողմից՝ ունի խոր պատմական արմատներ, որովհետև հայտնի է դեռևս հին ժամա-նակներից:
Զբոսաշրջության պատմությունն ընդունված է բաժանել չորս շրջանի:
Առաջին շրջանը համարվում է 19-րդ դարի սկիզբը և կոչվում է ‹‹էլիտար զբոսաշրջություն››:  Այն համարվում է զբոսաշրջության նախապատմական շրջան:
Անտիկ շրջանում ճանապարհորդությունների նպատակը հիմնականում եղել է առև-տուրը, կրթությունը, ուխտագնացությունը, բուժվելը և ապաքինվելը: Հին
Հունաստանում կազմակերպվում էին օլիմպիական խաղեր, որոնք դարձան սպորտային ճանապարհորդությունների դրդապատճառ:Օլիմպիական խաղերը դիտելու և դրանց մասնակցելու համար տարբեր երկրներից այստեղ էին հավաքվում հյուրեր և մարզիկներ: Հին փյունիկեցիները, շրջելով Միջերկրական ծովի ափերով, Սիրիայով և Լիբիայով, հաստատելով իրենց քարավաններն այնտեղ՝  նպաս-
տում էին առևտրի զարգացմանը: Միջին դարերում մեծ տարածում ունեցան կրոնական բնույթ կրող ճանապարհորդությունները: Կրոնական հավատալիքների ամրապնդումը միլիոնավոր հավատացյալների հնարավորություն տվեց կազմակերպել ուխտագնացություն դեպի հետևյալ սրբավայրերը՝ մուսուլմանները՝ Մեքքա, քրիստոնյաները՝ Երուսաղեմ և Հռոմ: Միջնադարյան եկեղեցիները ձեռք էին բերել իշխող դիրք և տարբեր երկրներում դարձել միակ ճանաչված իշխանությունը: Իջևանատները (վանատուրեր, քարվանսարաներ) որպես հյուրանոցների տեսակներ,
պահպանվում էին կրոնական համայնքների կողմից: Վերածննդի և լուսավորության դարաշրջանում պակասում են կրոնական նպատակներով ճանապարհորդությունները և ավելանում են անհատական բնույթ ու կրթական ուղղվածություն ունեցող ճանապարհորդությունները: Երիտասարդ ազնվականները, մինչև իրենց մասնագիտական կամ քաղաքական գործունեությանն անցնելը, հաճախակի մեկնում
էին եվրոպական երկրներ՝ իրականացնելով «Մեծ շրջագայություն»
(гран-тур): Այդպիսի ճանապարհորդությունները սկսվում էին Լոնդոնից, հետո՝ Փարիզ (որտեղ մնում էին տևական ժամանակ), այնտեղից էլ՝ Իտալիա, Շվեյցարիա, Գերմանիա, Նիդերլանդներ: 19-րդ դարի կեսերին ճանապարհորդություններն ինքնանպատակ չէին, այլ ունեին սեփական նպատակներին և ձգտումներին (առևտուր, ուխտագնացություն, աշխարհայացքի ընդլայնում) հասնելու դրդապատճառներ: Իսկ դա հասու էր միայն արտոնյալ և հարուստ վերնախավին: Երկրորդ շրջանում, որն ընդգրկում է 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքը, տրանսպորտի բնագավառում տեղի ունեցան հեղափոխական փոփոխություններ, և ստեղծվեցին ճանապարհորդական բյուրոներ: Հենց այս շրջանում զբոսաշրջության զարգացման վրա մեծ ազդեցություն է ունենում տրանսպորտի զարգացումը:  1807 թ.
Ֆուլտոնի կողմից շոգենավի և 1814 թ. Ստեֆենսոնի կողմից շոգեքարշի հայտնագործումը, ինչպես նաև փոստային կապի, ավտոճանապարհների և ծովագնացության զարգացումը, միջազգային առևտրային կապերի ակտիվացումը նպաստում են երթուղային ցանցի ընդլայնմանը, համեմատաբար քիչ ծախսերով և մեծ արագությամբ ճանապարհորդությունների կազմակերպմանը: Փոխադրումների կազմակերպման որակի բարձրացումը, հուսալիությունը և համեմատաբար էժանացումը, ինչպես նաև աշխատանքի և հանգստի ժամանակի տարանջատումը նպաստեցին ճանապարհորդների թվի ավելացմանը:  Հոգևորականներին, մե-
նաստաններին և այլ կրոնական հաստատություններին պատկանող համեստ «հյուրերի սենյակներին» փոխարինելու եկան առաջին հյուրանոցները:  19-րդ դարի կեսերին հանգստի ինդուստրիան ընդլայնեց գործունեության ոլորտը. հանդես եկան առաջին ճանապարհորդական գրասենյակները, որոնց պարտականությունների մեջ էին մտնում զբոսաշրջային ճանապարհորդությունների կազմակերպումը և սպառողների պահանջարկների բավարարումը: Շրջագայության դասական օրինակ է համարվում 1841 թ. Թոմաս Կուկի կողմից կազմակերպված խմբային զբոսաշրջությունը: Հատկանշական է, որ 33-ամյա այդ քարոզչի մոտ զբոսաշրջության
գաղափարը հղացել է հարբեցողության դեմ պայքարի շրջանակներում: Նա կազմակերպում էր ուղևորություններ Անգլիայի տարբեր քաղաքներ,պայմանով, որ այդ ընթացքում մասնակիցները ալկոհոլ չեն օգտագործի: Ծառայությունների փաթեթը ներառում էր երկաթգծով 20 միլ (32 կմ) ճանապարհորդություն, որի ընթացքում գնացքում նվագում էր փողային նվագախումբը, իսկ ուտելիքներից մատուցում էին թեյ և բուլկի: Թ. Կուկը առաջին զբոսաշրջային գործակալությունը հիմնեց Լեսթերում, հետո՝
Լոնդոնում: Հետագայում նմանատիպ զբոսաշրջային գործակալություններ բացվեցին նաև Բեռլինում (1854 թ.) և աշխարհի շատ երկրներում:
Երրորդ շրջանը համարվում է զանգվածային զբոսաշրջության կայացման շրջանը, որն ընդգրկում է երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանը: Այս շրջանում զբոսաշրջության մեջ ներառվեց հասարակության նոր շերտ՝ բնակչության հասարակ խավը, որով էլ սկսեց ընդլայնվել զբոսաշրջության սոցիալական բազան և գնալով ավելացավ շրջագայողների թիվը:
Չորրորդ շրջանը համընկնում է  2-րդ համաշխարհային պատերազմի ավարտի հետ և համարվում է ժամանակակից շրջան: Զբոսաշրջությունն այս շրջանում զանգվածային բնույթ ստացավ՝ ընդգրկելով բնակչության ավելի լայն խավեր: Զարգացած երկրների բնակչության մեծ մասի համար ճանապարհորդությունը ճոխությունից վերածվեց անհրաժեշտության: Ձևավորվեց զբոսաշրջային ինդուստրիան իր ճյուղերով՝ զբոսաշր-
ջային ծառայությունների մատուցման շրջանակների ընդլայնմամբ, զբոսաշրջության՝ արտադրողի շուկայից սպառողի շուկայի վերափոխմամբ և զբոսաշրջիկների անհատական պահանջմունքների (տարբերակված պահանջարկի) բավարարման ձգտմամբ՝ կազմակերպական և կառավարման նոր մեթոդներով: Այս շրջանը բնութագրվում է ճանապարհորդությունների քանակի արագ աճով, զբոսաշրջային ձեռնարկությունների քանակի և արտադրության մեծացումով, մասայական շինարարության և զբոսաշրջային օբյեկտների ենթակառուցվածքների ներդրումով:
Ժամանակակից զբոսաշրջության առանձնահատկությունը միջազգային լայն փոխանակման զարգացման հիմքն է:
Գոյություն ունի զբոսաշրջության տարատեսակների երեք խումբ:
1-ին խումբ: Զբոսաշրջությունը բնութագրվում է որպես հանգստի տարատեսակ, ազատ ժամանակի օգտագործումն արշավների և ճանապարհորդությունների ձևով, որոնք հանդիսանում են ակտիվ հանգստի և առողջության պահպանման լավագույն միջոցներ:  Միջազգային զբոսաշրջության, մասնավորապես Մանիլյան դեկլարացիայում դիտարկվում է որպես ակտիվ հանգստի տեսակ, որն իրենից ներկայացնում է ճանապարհորդություն, որն իրականցվում է նոր շրջանների, նոր երկրների ուսումնասիրության նպատակով:
2-րդ խումբ:  Զբոսաշրջությունը դիտարկվում է որպես բնակչության
գաղթի (միգրացիայի) տարատեսակ, որը կապված է շարժման, ճանա-
պարհորդության, դժվարությունների հաղթահարման հետ:
3-րդ խումբ: Զբոսաշրջությունը բնութագրվում է որպես սոցիալ-
տնտեսական բարդ երևույթ, բացահայտում է նրա ներքին բովանդակու-
թյունը:
Այսպիսով՝ գոյություն ունեն զբոսաշրջության բազմաթիվ սահմանումներ, որոնք նրան բացահայտում են տարբեր կողմերից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s